Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով

Հորմուզի նեղուցի շուրջ քննարկումները փակուղի են մտել, հաղորդում է Financial Times –ը (FT-ն)՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Իրանը պնդում է ջրային ուղու նկատմամբ վերահսկողությունը պահպանելու  և  այդ նեղուցով անցնող նավերի համար  վճար գանձել իրավունքը, ԱՄՆ-ն մերժել է այդ մոտեցումը:

Բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ նշել են, որ նեղուցի վերաբացման հարցը մնում էր ամենավիճահարույցը։

Բացի այդ, իրանական կողմը պահանջել է ապասառեցնել իր բոլոր հաշիվները, որոնց հանդեպ ԱՄՆ-ն նման քայլի էր դիմել՝ սկսած 1979 թվականից:

Ըստ փորձագետների՝ ընդհանուր գումարը կարող է հասնել 100-120 միլիարդ դոլարի, սակայն երկրների կողմից ճշգրիտ թվերը դեռևս չեն հրապարակվել, և կարող են զգալիորեն տարբերվել։ 2023 թվականին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը խոսեց արտասահմանում սառեցված «ավելի քան 100 միլիարդ դոլարի» իրանական ակտիվների մասին։

Հարավային Կորեայում սառեցվել է  մոտ 7 միլիարդ դոլար, որի մի մասը (6 միլիարդ դոլար) հետագայում փոխանցվել է Կատարին՝ որպես գերիների փոխանակման և մարդասիրական ներմուծման սահմանափակումների վերացման մաս: Իրաքում սառեցվել է ևս 6 միլիարդ դոլար (հիմնականում գազի և էլեկտրաէներգիայի վճարումներ). Թեհրանը հայտնել է մոտ 2.7 միլիարդ դոլարի մասնակի ապասառեցման մասին։

 Չինական կազմակերպությունները սառեցրել են մինչև 20 միլիարդ դոլարի իրանական ակտիվներ, Ճապոնիան՝ 1.5 միլիարդ դոլար, իսկ Լյուքսեմբուրգը՝ մինչև 1.6 միլիարդ դոլար: Կան  նաև  լրացուցիչ ակտիվներ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի և առանձին պետությունների իրավասության ներքո, որոնց վերաբերյալ մանրամասն հրապարակային բաշխում գոյություն չունի։

 

          Ինչպե՞ս ընթացան բանակցությունները Պակիստանի մայրաքաղաքում

Առաջին օրը Իսլամաբադի բանակցությունները ընթացան երկու փուլով. նախ հանդիպեցին պատվիրակությունների ղեկավարները, ապա բաժանվեցին փորձագիտական ​​խմբերի: Հայտնի է, որ իրանական պատվիրակությունը բաղկացած էր  ավելի քան 70 մարդուց, ինչը վկայում է Թեհրանի լուրջ մտադրությունների մասին: Չինացիները (որոնց ստվերը մեծ է Պակիստանի վրա) և սաուդցիները (երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մակարդակով) նույնպես, ըստ երևույթին, որոշակի մակարդակով մասնակցում էին  այդ բանակցություններին:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Ջ.Դ. Վենսը,  կազմում էին նաև Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները:

Ի դեպ, այս վերջին երկուսի հանդեպ իրանցիները որևէ վստահություն չեն ունեցել, և միայն Վենսի նկատմամբ էին իրանցիները լուրջ տրամադրված՝ բանակցությունները վարելու հարցում:

Իրանական պատվիրակությունը գլխավորում էին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին: Ամերիկյան The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանը բանակցություններին ուղարկել է կոշտ գծի ներկայացուցիչների: Մասնավորապես, պատվիրակության անդամներից մեկը՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ Ալի Աքբար Ահմադիանը, Հորմուզի նեղուցը փակելու որոշման հեղինակն էր, իսկ մեկ այլ անդամ՝ Աբոլֆազլ Ամվեյը, նախաձեռնել էր ուրանի հարստացման ավելացման մասին օրենքը:

Իրանական պատվիրակության կազմում են նաև 2015 թվականի համաձայնագրի համոզված հակառակորդները, այդ թվում՝ Իրանի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալի Բաղերի Քանին և ավագ օրենսդիր Մահմուդ Նաբավիանը, որը նախկինում փորձել էր խոչընդոտել միջուկային բանակցությունների վերսկսման փորձերը։

Հասկանալի էր, որ նման ֆորմատով բանակցային գործընթացը չէր կարող հաջող ավարտ ունենալ, նույնիսկ եթե այդ հարցում մեծ էր Վենսի շահագրգրվածությունը:

«Մենք մի շարք իմաստալից քննարկումներ ենք ունեցել իրանցիների հետ, և դա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չենք հասել, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Միացյալ Նահանգների», - ասաց Վենսը։

Վենսը ընդգծեց, որ միջուկային զենքի հարցը գլխավորն էր  ԱՄՆ-Իրան բանակցություններում, և որ նախագահ Թրամփի հիմնական նպատակն էր  կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը՝ թե՛ հիմա, թե՛ ապագայում: Վենսի խոսքով՝ Իսլամաբադի բանակցություններում Միացյալ Նահանգները չտեսավ  իրանցիների կողմից միջուկային զենք չմշակելու որևէ պարտավորություն:

Վենսը նշեց, որ ամերիկյան պատվիրակությունը «շատ հստակ ուրվագծել էր» իր կարմիր գծերը՝ ինչ էր պատրաստ ընդունել և ինչ՝ ոչ, սակայն իրանական կողմը չէր ընդունել այդ պայմանները: Վենսն ասաց, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել իր «վերջնական և լավագույն առաջարկը»: «Կտեսնենք՝ իրանցիները կընդունե՞ն այն», - հավելեց նա:

Վենսն ասաց, որ իրանցի բանակցողները հրաժարվել են ընդունել ամերիկացիների կողմից առաջարկված «բավականին ճկուն» գործարքի պայմանները. «Մենք շատ հարմարվողական էինք։ Նախագահն ասաց մեզ. «Դուք պետք է այստեղ գաք հստակ մտադրություններով և ամեն ջանք գործադրեք գործարք կնքելու համար  և մենք դա արեցինք, և, ցավոք, չկարողացանք որևէ առաջընթաց գրանցել», նշեց ԱՄՆ-ի փոխնախագահն:

Իրանի բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրանը չունի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրեր։ «Ամերիկացիներին բանակցությունները անհրաժեշտ էին միայն իրենց վնասված միջազգային հեղինակությունը վերականգնելու համար, և նրանք հրաժարվեցին նվազեցնել սպասելիքները՝ չնայած Իրանի կողմից մարտադաշտում կրած պարտությանը», - պնդել է աղբյուրը՝ հավելելով. «Իրանական թիմը պաշտպանել է իր մարտադաշտային նվաճումները» դիվանագիտական այս հարթակում։

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը չի ընդունել ԱՄՆ-ի պայմանները Հորմուզի նեղուցի և միջուկային էներգիայի վերաբերյալ. «Ամերիկացիները բանակցությունների ընթացքում պահանջել են այն ամենը, ինչին չէին կարող հասնել պատերազմի միջոցով»։

Իրանական  Tasnim-ը բանակցություններից հետո համաձայնության բացակայությունը վերագրել է նաև Վաշինգտոնի «չափազանց մեծ պահանջներին»։ Տեղեկացված աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի փոխվի, եթե Միացյալ Նահանգները չհամաձայնի «ողջամիտ համաձայնության»։ Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը պնդել է Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերման վրա, հաղորդում է իրանական այս գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։ Իրանը հրաժարվել է կատարել այս պայմանը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, որի խոսքերը մեջբերել է «Ալ Ջազիրան», հայտարարել է, որ Իրանը և ԱՄՆ-ն «փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ», սակայն «կան անհամաձայնություններ երկու կամ երեք կարևոր հարցերի շուրջ»։ «Այս բանակցությունները տեղի են ունեցել պարտադրված պատերազմից 40 օր հետո և անցել են անվստահության և կասկածամտության մթնոլորտում։ Բնականաբար, մենք սկզբից չէինք սպասում համաձայնության գալ մեկ հանդիպման ժամանակ։ Ոչ ոք դա նույնպես չէր սպասում», - նշել է Բաղային։

Փաստացի իրանական աղբյուրների իսկությունը հաստատել է նաև ամերիկյան Axios-ը, որի տեղեկատվությունները, սովորաբար միշտ մոտ են լինում ճշմարտությանը:

Ըստ այս պարբերականի, նույնպես Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցություններում առկա անհամաձայնությունները կապված են Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահանջի և  հարստացված ուրանի իր պաշարներից հրաժարվելու ցանկության բացակայության հետ։ Սա նշում է Axios-ի աղբյուրը՝ ամերիկյան իշխանական շրջանակներից, ինչը համընկնում է նաև իրանական աղբյուրի հետ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ գլխավոր տարաձայնությունը եղել է երկու հարցի շուրջ. Օրմուզի նեղուց և միջուկային խնդիր:

Բանակցությունների ընդհատումից հետո Պակիստանի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Մուհամմադ Իսհաք Դարը կոչ արեց Միացյալ Նահանգներին և Իրանին՝ չխախտել հրադադարը։

CNN-ի ազգային անվտանգության վերլուծաբան Ալեքս Պլիցասը նշել է, որ Իրանի կողմից ԱՄՆ միջուկային կարմիր գծերը չընդունելը ցույց է տալիս, որ Թեհրանը կարծում է, որ հաղթում է և կարող է դիմանալ  ԱՄՆ-ի կողմից ցանկացած ճնշմանը։

Եվ այսպես. բանակցությունները ավարտվեցին անարդյունք, սակայն  ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Իրանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, բանակցությունների ժամանակ ձեռքսեղմում են կատարել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարներ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և Ջ.Դ. Վենսը, ինչը առաջին անգամ էր, սկսած 1979 թվականի իսլամական հեղափոխությունից։

Եվ դա հույս է առաջացնում, որ իրանա-ամերիկյան բանակցային գործընթացը կարող է շարունակություն ունենալ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>