Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ
12
Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Պատերազմ Արցախում
Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Փաշինյանը խոստովանեց. Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը Փաշինյանի ասածները մեկնաբանելը պետք է դուրս գա ընդդիմության օրակարգից. Տիգրան Քոչարյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Թեհրանի քաղաքապետ. Հակամարտության 10 օրվա ընթացքում մոտ 9000 իրանական օբյեկտ է հարձակման ենթարկվել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմաբազաների, Երուսաղեմի և Թել Ավիվի վրա հասցված հարվածների մասին Իրանում սպանել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարներից մեկին․ Fars Մինաբի դպրոցին հարվածել են ամերիկյան երկու Tomahawk հրթիռներով․ Իրանի ԱԳՆ Փաշինյանը խիստ վատ է տանում Արցախ բառն անգամ Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Էրեբունի վարչական շրջանում կոյուղատար խողովակները փոխելու կարիք կա՝ բնակիչները ինքնուրույն փորձում են վերացնել խցանումները (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Գծանշումների գումարը ծախսվեց, բայց չծառայեց նպատակին. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը «Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները 37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Ո՞ւմ են ուզում վստահել «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ «Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը

Ինչո՞ւ է սրընթաց անկում ապրում ամերիկյան դոլարի արժեքը ողջ աշխարհում

Ամերիկյան Newsweek  պարբերականի վերլուծաբան Հյու Քեմերոնի կարծիքով, Թրամփի կառավարման շրջանում ամերիկյան դոլարն անկում է ապրել արդեն  մոտ 10 տոկոսով:

Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ ներդրողները հրաժարվում են դոլարից և դոլարային ակտիվներից, ինչպիսիք են գանձապետական ​​պարտատոմսերը, ինչը պայմանավորված է գնաճով, պետական ​​պարտքի աճով և հարկաբյուջետային անպատասխանատվության նշաններով։

Բացի այդ, Թրամփի քննադատությունը ամերիկյան Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, անորոշություն է սերմանել Ամերիկայի ֆինանսական  համակարգի նկատմամբ: Երկար ժամանակ անվտանգ ապաստան համարվող դոլարը  այժմ վստահության համաշխարհային ճգնաժամ է ապրում:

«Կարճաժամկետ հեռանկարում տրամադրությունները, շուկայական դիրքերը և այն, թե ինչպես են ընկերությունները հեջավորում (ապրանքային և արժութային բորսաներում ռիսկերի ապահովագրման մեթոդ-խմբ.) արժութային ռիսկերը, կարող են զգալիորեն ազդել դոլարի փոխարժեքի վրա», - Newsweek-ին ասել է Oxford Economics-ի ԱՄՆ գլխավոր տնտեսագետի տեղակալ Մայքլ Փիրսը։ «Տարվա սկզբին շատ միջազգային ներդրողներ շարունակում էին գերակշռել դոլարային ակտիվներում, սակայն այս միտումը շրջվել է տարվա առաջին կեսին ԱՄՆ-ի համար ավելի հոռետեսական հեռանկարի ֆոնին՝ աշխարհի մնացած մասի համեմատ»։

Ըստ վերլուծաբանի, Թրամփի վարչակազմի ներսում կա հստակ գաղափարական բաժանում թույլ և ուժեղ դոլարի առավելությունների վերաբերյալ: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պաշտպանում էր ԱՄՆ դոլարի ուժը և գլոբալ կենտրոնական դիրքը պահպանելու գաղափարը, որը Թրամփը պարբերաբար կրկնել է։

Մինչդեռ, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նախկինում դատապարտել է դոլարի գերիշխանությունը և դրա՝ որպես աշխարհի առաջատար պահուստային արժույթի կարգավիճակը՝ որպես խոչընդոտ ամերիկացի արտադրողների և արտահանողների համար: Թրամփի կողմից Դաշնային պահուստային համակարգի խորհրդում նշանակված Սթիվեն Միրանը վաղուց իրեն դիրքավորում է որպես ուժեղ դոլարի քաղաքականության սկեպտիկ: Սա կազմում է այսպես կոչված «Մար-ա-Լագո համաձայնագրի» կենտրոնական հենասյունը՝ առևտուրը վերահավասարակշռելու և համաշխարհային տնտեսությունը Ամերիկայի օգտին վերափոխելու առաջարկվող տնտեսական ռազմավարություն:

Երեք ամիս առաջ, Թրամփը  խոսեց դոլարի թուլացման առավելությունների մասին՝ պնդելով, որ այլընտրանքը կարող է հուսահատեցնել զբոսաշրջիկներին և նշեց, որ շատ երկրներ դիտավորյալ թուլացնում են իրենց արժույթները՝ արտահանումն ավելի մրցունակ դարձնելու համար։

Սալեմի պետական ​​համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր Փիթեր Սայմոնը   նույնպես  այն կարծիքին է, որ դոլարի անկումը կարող է խթանել ամերիկյան արտահանումը։

Բացասական կողմը  ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներմուծմանը հարված է, որի կտրուկ անկումը արդեն իսկ կանխատեսվում էր օգոստոսի սկզբին՝ Թրամփի փոխադարձ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց հետո: Այս իրավիճակը զգալի գնաճային ներուժ ունի՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքների արժեքի աճը և լրացուցիչ ծախսերի հետագա բաշխումը մատակարարման շղթայի երկայնքով՝ մանրածախ առևտրականներից մինչև սպառողներ:

Ինչ վերաբերում է ապագային, ապա վերլուծաբանը բերում է ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Համակարգի (ԴՊՀ) -ի ներկայիս նախագահ Ջերոմ Փաուելի այն տեսակետը, թե «Դոլարը երկար տարիներ ամուր է եղել, և թվում է գերարժևորված, ուստի մենք կանխատեսում ենք, որ այն կշարունակի թուլանալ, թեև աստիճանաբար, առաջիկա տարիներին», նշելով, որ հատկապես մյուս տարվանից դոլարի հետագա անկումը կարող է ավելի տեսանելի թվերով արտահայտվել։

Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գալիք տարվանից Թրամփը կունենա սահմանադրական իրավունք՝ փոխել ԴՊՀ-ի ղեկավարին և նշանակել իր մարդուն, արդեն վարել ավելի համարձակ քաղաքականություն, դոլարի արժեքն էլ ավել իջեցնելու համար:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>