Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին
8
Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Արագացված ռեժիմով փորձում են ջնջել պատմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, որ ինքզինքը հռչակեց կառավարություն, անցած հանգստյան օրերին ապահովեց հանրային լայնարձակ քննարկումների հերթական թեմատիկ հագեցվածությունը: Այդ շարքում, ինչ խոսք, ամենից տպավորիչը Փաշինյանի շենշող բեմելն էր: Տեղյակ եք, հարկավ, կառավարություն-Փաշինյանը գնացել էր Բյուրական, «ՀանդԱրտ» մշակութային այգի՝ բացօթյա «Ցանկապատ» ներկայացումը (ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի) դիտելու:

Փաշինյանին, պետք է նկատել, ներկայացման բովանդակությունը սարսափելի դուր չէր եկել, որովհետև այնտեղ «Արևմտյան Հայաստանի» հետ կապված ակնարկներ կան: Ու ներկայացումից հետո տեսախցիկների առաջ բարձրաձայնել էր իր դժգոհությունը՝ հարձակվելով դերասանների ու ներկայացման ռեժիսոր ու նաև պիեսի սցենարի հեղինակի վրա, թե՝ այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին՝ անցնել այս կո՞ղմը, այս ուղերձը հստակ չասացիք... Մեկ էլ թե՝ Բյուրականում նստած՝ Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան...

Մի խոսքով, մեծն թատերագետի բոլոր «մարգարիտներն» այստեղ չմեջբերենք: Թեպետ մի հատկանշական դրվագ էլ է եղել, ըստ ականատեսների: Երբ ներկայացումից հետո Փաշինյանը տարակուսել է, թե՝ ի՞նչ, էս հուզականության հետևությունը ո՞րն ա, հանդիսատեսներից մի կին վրա է բերել. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»:

Այդ պատասխանն էլ դուր չի եղել Փաշինյանին...

Բայց այս ամենը՝ մի կողմ: Ըստ էության, հանրությունն ինչի՞ ականատես դարձավ: Իսկ հանրությունն ականատես դարձավ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի կողմից հրապարակայնորեն գրաքննության, խոսքի ազատության սահմանափակման, ինչպես Չարենցը կասեր՝ ֆիլիստերության իրականացման:

Հասկանում ենք, որ քպականներին դա կարող է անհավատալի թվալ, բայց նախքան Փաշինյանի կողմից իշխանությունը գրավելը, Հայաստանում եղել է մշակութային կյանք, բեմադրվել են բավականին սուր, անգամ՝ խայթող, սատիրայով հագեցած գործեր, եղել են ներկայացումներ, «ստենդափեր», որոնցում չեն խնայել ինչպես պետական, քաղաքական բարձրաստիճան գործիչներին, այնպես էլ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ շատ բարձրաստիճան: Հատկանշականն այն է, որ ոչ մեկի մտքով չի անցել գրաքննությամբ զբաղվել, «խմբագրել» ներկայացումները կամ բեմականացումները: Այսինքն, գուցե և նեղվել են, բայց ոչ մեկը չի միջամտել ստեղծագործական գործընթացին:

Իսկ Փաշինյանը որոշեց, որ պետք է անպայման միջամտի, գրաքննիչի դիրք գրավի ու...

Իհարկե, այստեղ չենք կարող շրջանցել դերասան Մկրտիչ Արզումանյանի ու սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի պահվածքը: Նրանք... սկսեցին արդարանալ Փաշինյանի առաջ՝ մի տեսակ խեղճացած: Իրենք էլ քիչ էր մնում երդվեին, որ ոչ մի «Արևմտյան Հայաստան» չկա ու չի եղել, ու ընդհանրապես՝ Փաշինյանը միշտ ու ամեն ինչում ճիշտ է: Անկեղծ ասած, դա ամենահաճելի տեսարաններից չէր, մեղմ ասած: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է՝ ընդհանրապես մեր մտավորականության որոշակի շրջանակների պահվածքի տեսանկյունից: Այս հարցին անդրադարձել ենք, դեռ էլի կանդրադառնանք: Հիմա վերադառնանք հիմնական ասելիքին: Իրականում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, բացի վերոնշյալ «միջամտությունից»: Մինչ այս հարցին անդրադառնալը մի կարճ պահ վերադառնանք խորհրդային անցյալ: Ասում են, որ երբ Թուրքիան դժգոհել է խորհրդային կառավարությանը, թե ձեր հանրապետություններից մեկի գերբի վրա պատկերված է Արարատ լեռը, մինչդեռ այն ԽՍՀՄ տարածքում չէ, հետևել է խայթող պատասխան, որ թուրքական դրոշի վրա էլ լուսինն է պատկերված, որը ձեր տարածքում չէ...

Իսկ, այ, Հայաստանի մուտքի կամ ելքի ժամանակ անձնագրում դրվող սահմանանշանի վրայից Փաշինյանի իշխանությունը որոշել է ջնջել Արարատ լեռան պատկերը: Փաշինյանի կառավարությունն է նման որոշում ընդունել, որը կկիրառվի նոյեմբերի 1-ից:

Քպականները նետվել են այդ անհեթեթությունը հիմնավորելու և է՛լ ավելի անհեթեթ «բացատրություններ» են տարածում:

Դա ևս բուռն արձագանքներ է հարուցել:

Իսկ երբ այս ամենը դիտարկում ես ընդհանրության մեջ և ավելի լայն ընդգրկմամբ, ապա չես կարող չնկատել, որ տեղի է ունենում Փաշինյանի իշխանության կողմից թուրքական նախապայմանների իրականացման պրոցեսների արագացում: Իսկապես, պրոցեսներն արագացել են, ինչը ևս ունի իր տրամաբանական բացատրությունը: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանն իր իշխանությունը կարող է վերարտադրել, եթե ունենա Թուքիայի ու Ադրբեջանի աջակցությունը: Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն Փաշինյանից ունեն ինչպես փոխհամաձայնեցված, այնպես էլ՝ առանձին պահանջներ, նախապայմաններ, և նրան շտապեցնում են բավարարել այդ պահանջները:

Արագացման մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել նաև այն, որ տարածաշրջանում հնարավոր են նոր զարգացումներ, ուստի Անկարան և Բաքուն շտապում են «պոկել» որքան հնարավոր է ավելին:

Իսկ մենք թերևս սպասում ենք, թե Փաշինյանի կառավարությունը երբ, որ օրն է հատուկ որոշմամբ արգելելու Արցախ, Արևմտյան Հայաստան, Վան, Մուշ, Սասուն տեղանունների գործածությունը, գրականությունից, գեղարվեստական գործերից դրանք ջնջելու:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը այդ «արագացման» մեջ պարզապես ջնջում են Հայոց պատմությունը: Այսինքն, ջնջելու փորձեր անելով գալիս էին ու հիմա պարզապես արագացրել են պրոցեսը: Տարիներ շարունակ դրան ձգտել են Թուրքիան ու Ադրբեջանը: Չի հաջողվել: Հիմա նաև Հայաստանի գործող իշխանություններն են դա փորձում: Մնում է մի հարց՝ հայ ժողովուրդը կհանդուրժի՞ դա, թույլ կտա՞ ջնջել իր պատմությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan