Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան
25
Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Պատերազմ Արցախում
Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ընդունել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի իրավազորությունը, հետևաբար պետք է կատարի դատարանի ընդունած որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով միջազգային դատարանում ՀԷՑ-ի պետականացման գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ որոշման մասին ՀՀ կառավարության արձագանքին։

«Այդ դատական ակտում գործընթացի նպատակի մասին չի խոսվում։ Նպատակի իրավաչափությունը, լեգետիմությունը դատարանը հետազոտում է արդեն ըստ էության կայացվող  դատական ակտում։ Հիմա ըստ էության վեճի առարկայի վերաբերյալ դատական ակտ չէ, այլ նախանական, ինչպես Հայաստանում են ասում, հայցի ապահովման միջոցի»,-ասաց իրավաբանը, որը միջազգային դատարաններում երկար տարիների աշխատանքային փորձ ունի։

Իրավաբանը մանրամասնում է, որ դատարանը վեճի էությանը դեռ պետք է անդրադառնա՝ օրինակ, նպատակի լեգիտիմությանը, հանրային շահի առկայությանը, կառավարության ընդունած որոշման, հետագա գործողությունների օրինականությանը և այլն։

«Պետք է մտածել, որ առջևում ՄԻԵԴ դիմելու հնարավարություն կա։ ՄԻԵԴ-ում էլ գույքային իրավունքների հարցով կարող են դիմել օրինակ բաժնետերերը, ինչպես եղավ «Յուկոս»-ի գործով, երբ վարույթն ընթանում էր և արբիտրաժային դատարանում, և Եվրոպական դատարանում, մեկը մյուսին չխանգարեց։ Այնպես որ, այն ինչ ասել է Հայաստանի կառավարությունը, դա վերաբերում է մի այնպիսի դատական ակտի, որը դեռ չի կայացվել։ Այս դատական ակտը շրջանցում է վեճի առարկան։ Սովորաբար նման դատական ակտերում միշտ նշվում է՝ առանց կասկածի տակ դնելու ապագա դատական ակտը մենք որոշում ենք այսպես, այսինքն այս դատական ակտը չի կանխորոշում ապագայում ընդունվելիք դատական ակտը։ Կառավարությունը փորձում է  մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այդ որոշումը դրան չի վերաբերում»,-ասաց նա։

Արա Ղազարյանի գնահատմամբ, դատարանի որոշման վերաբերյալ կառավարությունը նման արձագանքով բացահայտվում են ինչ-ինչ սուբյեկտիվ հատկանիշներ պետության մոտ։

«Առանց այդ էլ Հայաստանի Հանրապետության դեմ հայցն ամուր հիմքեր ունի, քանի որ Հայաստանի կառավարության գործողություններում շատ են կամայականությունները։ Սա իրավական գնահատական է։ Հայցի միջոցի վերաբերյալ որոշումը ՀՀ-ի կողմից չկատարելու հետևանքն այն է, որ Հայաստանը կպարտվի արբիտրաժային դատարանում բուն դատաքննության դեպքում, իսկ պարտությունը կբերի նաև խոշոր գումարային պահանջ։ Կպարտվի նաև ոչ նյութական դաշտում, այսինքն՝ երկրի հեղինակությունը կտուժի»,-ասաց Արա Ղազարյանը։

Նրա խոսքով, այդ դեպքում շատ մեծ ջանքեր են ու երկար ժամանակ է պետք լինելու որոշման չկատարման բացասական հետևանքների թոթափման, պետության հեղինակության վերականգնման համար, քանի որ արբիտրաժային դատարանի վճիռը տարբեր ուղենիշներում անընդհատ երևալու է, որ այս պետությունում ազգայանցում է  տեղի ունեցել, իսկ ազգայանացումը սոցիալիզմի երևույթ է։

Հնարավո՞ր է՝ ՀՀ-ի մանիպուլյացաիներն անցնեն միջազգային դատարանում հարցին ի պատասխան, Ղազարյանն ասաց.

«Կրկնում եմ, դա կլինի պետության հեղինակության, խոշոր գումարի հաշվին։ Գիտեք, ի վերջո խոսքը սուվերեն պետության մասին է, Հայաստանը կարող է ձեռը թափ տալ ու ասել, չեմ կատարում այս որոշումը, չեմ ճանաչում այս դատարանը։ Բայց եթե դատարանը նման որոշում կայացրել է, նշանակում է, որ դատարանը նման իրավազորություն ունի, քանի որ այն ՄԱԿ-ի կառուցակարգի ներքո, ՄԱԿ-ի ընդունած կանոններով աշխատող ինստիտուտ է, Հայաստանն էլ ՄԱԿ-ի անդամ է և այդ կանոններն ընդունել է։ Իրավազորության առումով այստեղ վեճ չկա։ Հայաստանը կարող է չկատարել որոշումը, բայց նրա վարկանիշը կտուժի, դրամական խոշոր փոխհատուցման պահանջ կներկայացվի, քանի որ հսկայական տնտեսական միավորի մասին է խոսքը»,-ասաց նա։

Նա չի բացառում, որ դատաքննության ընթացքում կողմերը գնան հաշտության, ինչը հաճախ է լինում արբիտրաժային դատարաններում։

«Իմ կարծիքով, կապված քաղաքական իրավիճակի հետ՝ ապագայում հնարավոր է Հայաստանն առաջարկի հաշտություն, թե ինչ պայմաններով, չգիտենք, չենք կարող գուշակել։ Դեռ մանևրելու տեղ Հայաստանը շատ ունի»,-ասաց Արա Ղազարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>