Նիկոլ Փաշինյանը 6 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Աննա Հակոբյանից
Դիտել նաև
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Yerkir.am-ը Նիկոլ Փաշինյանի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նկատել է մի հետաքրքրիր փաստ: 2024 թ. Փաշինյանը Աննա Վաչիկի Հակոբյանից ստացել է 6 միլիոն դրամ գումար նվիրատվություն:
Այս պարագայում ուղղակի անհասկանալի է, եթե նվիրատու Աննա Վաչիկի Հակոբյանը նույն Աննա Հակոբյանն է, որ համարվում է Փաշինյանի ընտանիքի անդամ, ինչու՞ է նվիրատվություն արել Նիկոլ Փաշինյանին: Քանզի ընտանիքներում մի փոքր անհասկանալի է իրար նվիրատվություներ անելը կամ պարտքով փող տալը:
Ի դեպ, Փաշինյանի ընտանիքի անդամ Աննա Հակոբյանի հայտարարագրում տվյալներ չկան այդ 6 միլիոն դրամ նվիրատվության մասին:

