Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել
Դիտել նաև
Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ
Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով՝ կլինի եպիսկոպոսական հավաք
Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով. ՔԻՀԿ
Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել։ Սպասվում է, որ Մայր Աթոռն այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։
Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:

