Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
5
Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Պատերազմ Արցախում
Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ» Պայթյուն՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել Իրանը սպառնացել է պայթեցնել Իսրայելի ատոմային ռեակտորը իշխանափոխության փորձի դեպքում Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել» Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անհասկանալի է, թե ինչպես է Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել արևմտյան ռադիոկայանի ձեռքում. Զախարովա (տեսանյութ) ՔՊ-ի հաղթաթուղթ դարձած հերթական խաղահրապարակը (տեսանյութ) Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է Կանաչապատում՝ հողով․ «ժամանակակից» կրեատիվ մեթոդ (տեսանյութ) 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը

Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա

Ինչպես հայտնի է, Հնդկաստանի և Պակիստանի միջև բռնկված նոր կոնֆլիկտը  կարող է վերածվել նաև մեծ պատերազմի: Հնարավոր կլինի՞ այն կանխել, այսօր դժվար է ասել: Գոնե խոսույթի մակարդակով կողմերից ոչ մեկը չի ուզում պատերազմ, սակայն պրակտիկ գործողությունների դաշտում, կողմերից ոչ մեկը չի ուզում նաև նահանջ կատարել:

                                 Ո՞րն է այս կոնֆլիկտի հիմնական պատճառը

Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջին պատերազմը սկսվեց 1947 թվականին, երբ Ինդոստանը Մեծ Բրիտանիայից ստացավ անկախություն:

Ինչպես եղել է պատմության ողջ ընթացքում,  Բրիտանական կայսրությունը, որպեսզի շարունակի պահպանել իր ազդեցությունը Ինդոստանի վրա, ամեն  ինչ արեց, որ այդ իր նախկին գաղութը բաժանվի կրոնական հիմքի վրա: «Բաժանի՛ր, որ տիրես»  սկզբունքն էր որդեգրել այս տարածաշրջանի  հանդեպ  Մեծ Բրիտանիան:

Արդյունքում, մեծամասամբ հնդիկներով բնակեցված տարածքի մասը բաժանվեց և այն կոչվեց Հնդկաստան, իսկ մահմեդական մասը՝ Պակիստան:

Սակայն, ինչպես շատ է լինում այդ բաժանումների ընթացքում, այդ երկու տարածքների մեջ առաջ եկավ վեճ, թե Հնդկաստանի և Պակիստանի արանքում գտնվող Քաշմիրի տարածքն ում է պատկանում:

Այդ տարածքի մոտ 60 տոկոսը անցավ Հնդկաստանին, իսկ մնացավ մասը Պակիստանի և մի փոքր մասը՝ անցավ Չինաստանին:

Քաշմիրի կարևորությունը նաև նրանում էր, որ այդ տարածքի կորուստով Հնդկաստանը զրկվեց նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ սահման ունենալուց:

Սակայն, նույնիսկ այդ բաժանումից հետո, վեճը Հնդկաստանի և Պակիստանի  միջև չվերացավ, քանի որ Քաշմիրի հնդկական մասում նույնպես մահմեդականները կազմում են մեծամասնություն, մոտ 70 տոկոսը մահմեդական են, 30 տոկոսը՝ հնդկական կրոնի ներկայացուցիչներ:

Պակիստանը այս կոնֆլիկտի լուծումը տեսնում է այդ տարածքում հանրաքվե անցկացնելու եղանակով: Հնդկաստանը մերժում է այդ մոտեցումը, հիմնվելով պատմական փաստերի վրա, ապացուցելով, որ այն Հնդկաստանի տարածք է:

Իսկ իրականություն այն է, որ, սկսած առնվազն 18 դարից, այդ տարածքը կառավարել են սիքխերը, սակայն բնակչության մեծ մասը եղել են մահմեդականներ:

Ավելին, մինչև Հնդկաստանի անկախացումը Մեծ Բրիտանիան բոլոր իրավական պայմանագրերը կնքել է հենց այդ տարածքի սիքխ վերնախավի ներկայացուցիչների հետ:

Այլ կերպ ասած՝ Հնդկաստանը այդ տարածքը իրենն է համարում պատմաիրավական հիմքով, իսկ Պակիստանը՝ ներկայիս բնակչության կրոնական կազմի մահմեդական մեծամասնության գործոնի հիման վրա:

Հասկանալի է, որ այդ վեճը ոչ այսօր, ոչ էլ վաղը չի ավարտվի:

Ավելին, 1947 թվականի պատերազմից հետո 1965-ին բռնկվեց նոր պատերազմ, որը նույնպես ոչ մի կողմին հաղթանակ չբերեց:

Իսկ 1971 թվականին բռնկված երրորդ պատերազմի արդյունքում, Պակիստանից անջատվեց իր արևելյան մասը և հռչակվեց նոր պետություն. Բանգլադեշ, որը թեև իր բնակչությամբ մահմեդական է, սակայն շնորհակալ է Հնդկաստանին, որ վերջինիս ջանքերի արդյունքում կարողացավ անկախություն ստանալ Պակիստանից:

Ավելին, այդ պայքարի արդյունքում Պակիստանը ցեղասպանության գործողություն իրականացրեց բանգլադեշցիների հանդեպ, որի արդյունքում զոհվեցին ավելի քան երեք  միլիոնից ավել մարդ, ինչը ցույց տվեց Պակիստանի իրական էությունը, որն իբր պայքարում է իսլամի համար:

Ինչպես Թուրքիան չի ճանաչում  հայերի ցեղասպանությունը, այնպես էլ Պակիստանը չի ճանաչում բանգլադեշցիների ցեղասպանությունը:

Ավելին, 1971 թվականից հետո, գրեթե բոլոր պակիստանցի վարչապետերը անուղղակի խոստովանել են իրենց մեղքը, սակայն ինչպես և թուրքերը, մերժել են դա անվանել ցեղասպանություն:

 Մինչդեռ բոլորին է հայտնի, որ 75 միլիոնանոց բանգլադեշցիներից 3 միլիոնը կոտորվել են, այդ թվում՝ նաև ավելի քան 300 000 կանայք բռնաբարվել են և դաժան մահվան են արժանացել, իսկ բնակչության գրեթե կեսը, մոտ 30 միլիոնը սեփական երկրում դարձել են փախստական, որից մոտ 10 միլիոնը իրենց փրկությունը գտել են հարևան Հնդկաստանում:

Իհարկե, Պակիստանում կան գործիչներ, որոնք զգում են իրենց մեղքի զգացումը և խոստովանում են, բայց այդ երկրի վերնախավը չի հանդուրժում այդ գործելաոճը:

Օրինակ, Պակիստանի քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամներ կոչ են արել անվերապահ ներողություն խնդրել Բանգլադեշից և ճանաչել ցեղասպանությունը, այդ թվում՝ Պակիստանի ռազմաօդային ուժերի նախկին պետ Ասղար Խանը, նախկին վարչապետ Իմրան Խանը, ականավոր լրագրող Համիդ Միրը, ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպան Հուսեյն Հաքանին, մարդու իրավունքների պաշտպան Ասմա Ջահանգիրը, մշակութային ակտիվիստ Սալիմա Հաշմին, և ռազմական վերլուծաբան Մուհամմադ Ալի Էհսանը։

Ասմա Ջահանգիրը կոչ է արել ՄԱԿ-ին անցկացնել վայրագությունների անկախ հետաքննություն։ Ջահանգիրը նաև նկարագրել է  Պակիստանի կողմից ցեղասպանությունը ճանաչելու դժկամությունը որպես Պակիստանի զինված ուժերի արտաքին քաղաքականության վրա գերիշխող ազդեցության արդյունք։ Նա խոսել է  1971 թվականի ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։  

Պակիստանի ներկայիս իշխանությունները ոչ միայն մերժում են այդ մոտեցումը, այլև հետապնդում են նման մոտեցում ունեցողներին:

Օրինակ, այդ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանը այսօր կալանավորված է,  ճիշտ է այլ հոդվածով, սակայն նրան հետապնդել են նաև իր այս մոտեցման համար նույնպես:

Եվ այդ տեսանկյունից կարելի է արձանագրել, որ Պակիստանի ներկայիս իշխանությունները, մերժելով ճանաչել իրենց մեղքերը, շարունակում են նաև այսօր իրենց ռազմատենչ քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ:

Պարբերաբար հենց այդ երկրի հատուկ ծառայությունների օժանդակությամբ են Քաշմիրի իսլամիստ ծայրահեղականները հարձակումներ կազմակերպում Հնդկաստանի պետական մարմինների դեմ:

Իսկ այս վերջին դեպքում, ապրիլի 22-ին այդ նույն ահաբեկիչների արձակման արդյունքում Քաշմիրումսպանվեցին 25 հնդկացի զբոսաշրջիկ և մեկ նեպալցի:

Հնդկաստանը չէր կարող չարձագանքել այս վայրագությանը, քանզի հարձակման էին ենթարկվել խաղաղ բնակիչները, ինչը ցույց է տալիս այդ ահաբեկիչների իսկական  էությունը:

Պակիստանը հերքում է իր կապը այդ ահաբեկիչների հետ, սակայն տասնամյակների այս պատմությունը ցույց է տալիս, որ առանց այդ աջակցության այդ ահաբեկիչները հնարավորություն չէին ունենա շարունակել իրենց վայրագությունները:

Հնդկաստանի արձագանքը կանխատեսելի էր և հասկանալի, սակայն մյուս կողմից պիտի նշել, որ թե՛ Հնդկաստանը և թե՛ Պակիստանը ունեն արդեն միջուկային զենք, ինչը նշանակում է, որ արդեն այդ պատերազմը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ոչ միայն այդ երկու երկների, այլև տարածաշրջանի վրա:

                 Ինչպե՞ս արձագանքեցին աշխարհում այդ կոնֆլիկտի վերաբերյալ

Չինաստանը թեև հայտարարեց իր չեզոքության մասին, սակայն գործնականում ակտիվորեն սկսեց աջակցել Պակիստանին, քանի որ ինքը նմանատիպ կոնֆլիկտ ունի նույն Հնդկաստանի հետ:

Պակիստանին անվերապահ աջակցեցին նաև Թուրքիան և Ադրբեջանը, թեև իրենց ազդեցությունը գետնի վրա գրեթե զրոյական է:

Հնդկաստանին անվերապահ աջակցեց Իսրայելը, քանի որ Պակիստանը, ինչպես Հայաստանը չի ճանաչում, այնպես էլ Իսրայելը չի ճանաչում, որպես պետություն:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին և ԵՄ-ին, ապա այստեղ դիրքորոշումները ավելի չեզոք և  լղոզված բնույթ ունեն:

ԱՄՆ-ն ավանդաբար աջակցել է Պակիստանին, սակայն այսօր չի ուզում փչացնել իր հարաբերությունները նաև Հնդկաստանի հետ: Ռուսաստանը ավանդաբար աջակցել է Հնդկաստանին, սակայն այսօր չի ուզում փչացնել իր հարաբերությունները Պակիստանի հետ, մանավանդ, որ այս երկու երկրները ԲՐԻՔՍ-ի անդամ երկրներ են և, բացի այդ, այստեղ Մոսկվայի համար կարևորվում է նաև Չինաստանի գործոնը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առավոտից երեկո խոսալով իբր Հնդկաստանի մասին որպես դաշնակից երկիր, ոչ քաղաքական դաշտը և ոչ էլ իշխանությունը որևէ ձևով չարձագանքեցին իրենց մոտեցումների մասին:

Հավանաբար, հայ հանրությունը կարծում է որ Հայաստանի հանդեպ պիտի միակողմանի դաշնակցային հարաբերություններ հաստատեն այլ երկրները:

Նման անմեղսունակ պատկերացումներ կարող են ունենալ  պետականազուրկ ժողովուրդները, սակայն երբ երկիրը նման կերպ է դրսևորվում, դա ցույց է տալիս, որ հասուն պետականություն Հայաստանում դեռ չի ձևավորվել:

Քանզի միջազգային հարաբերություններում միակողմանի պարտավորություններ չեն լինում:

Միայն պետություն չունեցող ժողովուրդները կարող են նման պատկերացումներով ապրել, քանզի նրանց մոտ կարող են զարգացած լինել խնամակալի փնտրտուքը, սակայն ոչ դաշնակից ունենալու մոտեցումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>