Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել
18
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ Պատերազմ Արցախում
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վիրահայոց թեմ. Խորին ցավակցություն ենք հայտնում Իլյա II-ի մահվան կապակցությամբ Դրոններով հարձակում է իրականացվել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ավանի՝ Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տարածքում կոյուղատարը խցանվել է, կոյուղաջրերը լցվում են հարակից տարածքներ (տեսանյութ) ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար. նոր օրենսդրական նախաձեռնություն Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից. Աշոտ Երկաթի շնորհավորանքը ՔԿՀ-ից՝ որդուն Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am» Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի օգտին լրտեսության մեջ դատապարտված Կուրուշ Կիվանիին Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Մի քաղցր կոնֆետ տուր երեխային, ամեն ինչ կպատմի (տեսանյութ) Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան «Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել Էդիտա Գզոյանը կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը. «Հրապարակ» Նախկին թիվ 1 աներձագը հատուկ սեր ունի ավտոյի պետհամարանիշի հանդեպ. «Հրապարակ» Արաղչին Ադրբեջանին զգուշացրել է, որ վերջինս կվերածվի թիրախի, եթե իր տարածքը զիջի ԱՄՆ-ին կամ Իսրայելին

Հայոց ցեղասպանությունը ծրագրողի ու գործադրողի հասցեն հստակ է, ինչպէս նաև՝ ցեղասպանության պատճառները. Արամ Առաջին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ թրքամետ հայտարարությանը.

«Հայաստանի իշխանութեան շրջանակներէն դարձեալ կը հնչեն այնպիսի մտածումներ, որոնք կրնան նոր ու անիմաստ վէճերու դուռ բանալ: Խօսքը կը վերաբերի Հայաստանի վարչապետին, հայոց Ցեղասպանութեան մասին վերջերս կատարած ակնարկութեան: Այս գծով, CILICIA TV-ն ուզեց ունենալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տեսակէտը:

Ծանօթ է, որ Վեհափառ Հայրապետը իր պատգամներուն ու հրապարակային խօսքերուն, Հայաստանի անցեալի թէ ներկայի իշխանութիւններուն վարած քաղաքականութեան, իր հայեցողութեամբ թերի ու վնասաբեր երևոյթներուն ու անոնց հետևանքներուն յաճախ անդրադարձած է յսատակօրէն և շեշտակիօրէն՝ միշտ մեկնելով մեր ազգին ու Հայրենիքին ընդհանրական ու գերագոյն շահերէն:

Պատասխանելով CILICIA TV-ի հարցումին՝ Վեհափառ Հայրապետը ըսաւ. «կը զարմանանք, թէ Հայաստանի վարչապետը խօսելով հայոց Ցեղասպանութեան մասին՝ հարցադրումներ կը կատարէ առնչուած անոր ներքին ու արտաքին պատճառներուն ու հետևանքներուն, և իր այս մօտեցումով փաստօրէն քննարկելի կը դարձնէ հայոց Ցեղասպանութեան օսմանեան կայսրութեան կողմէ ծրագրուած ըլլալու անհերքելի փաստը»:

Շարունակելով իր խօսքը՝ Նորին Սրբութիւնը ըսաւ. «ծանօթ է բոլորին, պատմագէտներ, ցեղասպանագէտներ ու օսմանեան կայսրութեան մասնագէտներ իրենց յստակ փաստերով արդէն իսկ հաստատած են հայոց Ցեղասպանութեան օսմանեան կայսրութեան կողմէ ծրագրուած ըլլալու իրողութիւնը: Միջազգային օրէնքի ու մարդկային իրաւանց մասնագէտներ, իրենց կարգին, պարզած են հայոց Ցեղասպանութեան իրաւական հետևանքները: և, աւելին, չմոռնանք Հայաստանի անկախութեան հռչակագրին և հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին համազգային յայտարարութեան մէջ կատարուած յստակ արտայայտութիւնը օսմանեան Թուրքիոյ կողմէ գործադրուած հայոց Ցեղասպանութեան մասին»:

Ապա, ակնարկելով վարչապետին կողմէ հայոց Ցեղասպանութեան մասին կատարուած հարցադրումներուն՝ Արամ Ա. Կաթողիկոս ըսաւ. «նման մօտեցումներ, ինչպէս ժողովուրդը կ՚ըսէ, օտարի ջաղացքին ջուր կու տան: Հայոց Ցեղասպանութեան քննութիւնը պատմաբաններու յանձնելու առաջարկը Թուրքիոյ գաղափարն է: Մօտեցում մը, որ մեզի համար անընդունելի եղած է և է՛», շեշտեց Հայրապետը ու աւելցուց. «հայոց Ցեղասպանութեան օսմանեան կայսրութեան կողմէ ծրագրուած ըլլալու պատմական իրողութիւնը վիճելի և, հետևաբար, քննելի նիւթ չէ՝ նոյնիսկ պետութիւններ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպութիւններ հաստատած են անոր հեղինակին ով ըլլալը: Արդ, այս հանգրուանը անցած ենք և փաստօրէն հատուցման իրաւական հանգրուանին մէջ կը գտնուինք, որուն առաջին քայլը հանդիսացաւ 2015-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատը՝ ուղղուած Թուրքիոյ պետութեան՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանին վերադարձը»:

CILICIA TV-ի հետ ունեցած կարճ հարցազրոյցը Վեհափառ Հայրապետը եզրափակեց՝ յիշեցնելով, որ «իրապաշտ քաղաքականութենէ մղուած, համազգային արժէքներու ու խորհրդանիշերու գծով հարցադրումներ կատարելով ու հակասութիւններ ստեղծելով , փաստօրէն անիմաստ վէճերու առիթ կու տանք: Հարկ է ըլլալ զգո՜յշ: Կ՚ապրինք վտանգներով լեցուն ժամանակներու մէջ: Շրջանի աշխարհաքաղաքական պայմանները երբե՛ք նպաստաւոր չեն մեզի: Հետևաբար, Մեր ջերմ թելադրանքն է, որ հեռու մնանք հայ կեանքէն ներս նոր ճեղքեր յառաջացնող մօտեցումներէ ու մտածումներէ: Աւելի քան երբեք ազգային ոյժերու համախմբումը, Հայաստանի թէ Սփիւռքի, համահայկական օրակարգի մը շուրջ հրամայական է, ինչպէս յաճախ շեշտած ենք»,-ասել է Արամ Ա. Կաթողիկոսը:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>