Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը
19
Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը Պատերազմ Արցախում
Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Գաղտնի այց Մոսկվա՞․ խաղը փոխվում է․ Փաշինյանը կգնա՞ Կարմիր բանակը դիմավորելու Քրեական վարույթն ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի․ Արմինե Օհանյան 18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում․ «Սրբազան պայքար» Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վիրահայոց թեմ. Խորին ցավակցություն ենք հայտնում Իլյա II-ի մահվան կապակցությամբ Դրոններով հարձակում է իրականացվել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ավանի՝ Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տարածքում կոյուղատարը խցանվել է, կոյուղաջրերը լցվում են հարակից տարածքներ (տեսանյութ) ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար. նոր օրենսդրական նախաձեռնություն Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից. Աշոտ Երկաթի շնորհավորանքը ՔԿՀ-ից՝ որդուն Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am» Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի օգտին լրտեսության մեջ դատապարտված Կուրուշ Կիվանիին Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Մի քաղցր կոնֆետ տուր երեխային, ամեն ինչ կպատմի (տեսանյութ) Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան «Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն

Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, գոհունակությամբ առ Բարձրյալ Աստված կատարեցինք Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերօծման արարողությունը: Հոգևոր ցնծությամբ են լցված ամենքիս հոգիները՝ 150-ամյա այս տաճարը, որն ավերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից 36 տարի անց վերստին իր դռներն է բացում քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր մեր զավակների և ուխտավորների առջև:

Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերօծման արարողությունը: Մեր հոգիները, որոնք կրում են ողբալի իրադարձության վիշտն ու դեպքերը, եկեղեցու վերականգնման առիթով ուրախալի զգացմունքներով են պարուրվում՝ որպես առհավատչյան նաև այսօրվա մեր նեղությունների ու խնդիրների հաղթահարման: Մեր ազգի խաղաղ առաքելությամբ տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդն իր աշխատանքով ու բարեկամ ժողովուրդների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ առավ: Խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ:

Այսուհետ Տիրոջ ողորմությամբ և ձեր աղոթական մասնակցությամբ վերսկսվելու են աստվածապաշտական արարողությունները այս սուրբ եկեղեցու հարկի ներքո: Միշտ հիշե՛ք նվիրումի ու առ Աստված հավատքի շնորհիվ կառուցվող ու վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի և զորության աղբյուր:

Անժխտելի ճշմարտություն է, որ մեր ժողովրդի հոգևոր կյանքը եկեղեցու շուրջ համախմբվելով է ծաղկում: Շիրակցիների հավատավոր ոգու յուրահատուկ խորհրդանիշ է այս սուրբ եկեղեցին: Սիրելինե՛ր, որքան ամուր դարձնենք մեր հավատքն, այնքան զորություն պետք է ունենանք՝ միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու: Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ միշտ լինեք ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնեք ամուր հիմքը միասնության: Միշտ շեն ու բանուկ պահեք ճանապարհը դեպի այս նվիրական Տաճար»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվեց Սուրբ պատարագ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>