Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
26
Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանն արագորեն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին Պատերազմ Արցախում
Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման Շանտաժը՝ որպես քաղաքական գործիք․ «Կարճ ասած» Փաշինյանն ու կինը պետբյուջեի հաշվին ռեալիթի շոուներ են նկարում. Քրիստինե Վարդանյան

Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ Մանուկյան

«Պարո՛ն Ավինյան, ես ակնկալում էի, որ դուք պետք է սաստեիք Լևոնին Հովհաննիսյան, ինձ հետ «ընկերով» խոսելու համար»,- ավագանու նիստում Երևանի քաղաքապետին դիմեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։

Ավագանու անդամը շարունակեց ելույթը՝ ասելով. «Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում, որ «ընկերով» եք խոսում, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել իմ հետ համեմատած։ Չփորձեք մյուս անգամ «պարոն Մանուկյանից» բացի ուրիշ ձև խոսել, չեք կարող»։

Նա ասաց, թե երբ գովաբանում է քաղաքապետարանին՝ Հովհաննիսյանը ժպտում է, բայց երբ քննադատում է՝ ծանր է տանում։

«Չտեսա մի օր, որ Արմեն Փամբուխչյանին քննադատեի, էդ մարդը նեղվեր»,-հայտարարեց Մանուկյանը։

Նա ասաց, թե ցանկանում է Երևանի պատվավոր քաղաքացիների հետ հանդիպում կազմակերպել, որպեսզի նրանք իրենց ձայնը բարձրացնեն մայրաքաղաքի խնդիրների վերաբերյալ, օրինակ՝ ուղեվարձի թանկացման։ Խմբակցության ղեկավարը ելույթ ունեցավ երգիչ Բարսեղ Թումանյանին Երևանի պատվավոր քաղաքացի կոչում տալու հարցի քննարկման ժամանակ։

Մանուկյանը դիմեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ որպես պատվավոր քաղաքացի իր կարծիքն հայտնելու։

«Մեսրոպ ջան, ես պատվավոր չեմ ես հավերժական քաղաքացի եմ, ես պատվավորի կոչում չունեմ, ախպոր տղա»,-արձագանքեց Արեյանը։

Արձագանքեցին նաև ավագանու ՔՊ խմբակցության անդամները։

«Ես խնդրում եմ միս ու եղունգի արանք չմտնեք, ես ու պարոն Արեյանն իրար լավ ենք հասկանում»,-արձագանքեց Մեսրոպ Մանուկյանը։

Ավագանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց նաև ճարտարապետ Լևոն Թոքմաջյանին։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan