Տիգրան Ավինյա՛ն, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ընդգծեց, որ քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին։
«10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գործով, կա քրեական գործ, մեղադրալ չկա։ COVID-ի հետ կապված՝ էլի քրեական գործեր, մեղադրյալ չկա։ Քաղաքապետարանի հետ կապված էլ տարբեր քրեական գործեր կան, մեղադրյալներ չկան։ Որ ուղղությամբ էլ նայում ես, քաղաքի կառավարումը տապալված է։ Եվ արտահերթ ընտրություններն առավել քան արդիական են»,-ասել է Մանուկ Սուքիասյանը։