Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
26
Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

France Press-ի վերլուծաբանների կարծիքով   Իսրայելի հարձակումը Լիբանանում «Հըզբոլլահի» վրա Թուրքիային հնարավորություն է տալիս ուժեղացնել իր տարածաշրջանային ազդեցությունը հակառակորդ Իրանի դեմ:

Չնայած, լինելով Իսրայելի ամենակատաղի քննադատներից մեկը, Թուրքիան զգուշորեն է արձագանքել Թեհրանի կողմից զինված և ֆինանսավորվող շիա զինյալների խմբավորմանը հասցված հարվածներին, այդ թվում՝ նրա առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությանը:

«Հըզբոլլահի» գլխատումը նվազեցնում է Թուրքիայի հիմնական տարածաշրջանային հակառակորդի՝ Իրանի ազդեցությունը, և դա այն չէ, ինչի համար Թուրքիան լաց կլինի, նշում  է Բրուքինգս ինստիտուտի թուրք փորձագետ Ասլի Այդինթասբասը:

Թուրքիայի սուննի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս դատապարտել է Իսրայելին՝ անցյալ տարի Գազայում ռազմական գործողությունների համար:  Սակայն   չի արձագանքել «Հըզբոլլահի» վերջին կորուստներին, թեև նրա արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նասրալլայի սպանությունից հետո ձևական հայտարարությունով հանդես եկավ:

Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի թուրք տնօրեն Գոնուլ Թոլը   նշում է, որ եթե դա հանգեցնի Իրանի և նրա դաշնակից շիա խմբավորումների երկարաժամկետ թուլացմանը, ներառյալ «Հըզբոլլահի», ապա դա Թուրքիայի համար ճանապարհ կբացի Սիրիայում և Իրաքում ավելի գերիշխող դեր ունենալու համար։

Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան գոհ է «Հըզբոլլահի» և  Իրանի ձախողմամբ, հիմնականում այն ​​պատճառով, որ նրանք աջակցում են հարևան Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին: «Թուրքիան և «Հըզբոլլահը»  հազիվ թե նույն դիրքում են, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, հատկապես Սիրիայում», -նշում  է Օզգուր Ունլյուհիսարջիլին՝  Մարշալի հիմնադրամից:

«Ասադի և նրա հակառակորդների միջև քաղաքացիական պատերազմը ապակայունացրել է Թուրքիայի հարավային սահմանը, ինչի հետևանքով միլիոնավոր փախստականներ են լցվում նրա տարածք: Թուրքիայի տեսանկյունից Իրանն ու «Հըզբոլլահն»  են պատճառը, որ Սիրիան հայտնվել է այն խառնաշփոթի մեջ, որում գտնվում է»,- ընդգծում  է Այդինթասբասը:

Թուրք վերլուծաբանները նշում  են, որ Թուրքիայի համակրանքը պաղեստինցիների նկատմամբ չի տարածվում Իրանի, «Հըզբոլլահի» և տարածաշրջանում նրանց մյուս շիա դաշնակիցների վրա, ինչպիսիք են հութիները՝ Եմենում և շիա խմբավորումները՝ Իրաքում:

Ըստ վերլուծաբանների՝ Էրդողանը ցանկանում է որպես սուննի մահմեդականների առաջնորդ ներկայանալ սուննի պետությունների շարքում, մասնավորապես, երբ խոսքը է լինում Գազայի ապագա անվտանգության մասին։ Նա սեպտեմբերին հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին և, հավանաբար, քննարկել է իրենց երկրների «ավելի լայն համակարգող դերը» Գազայում հակամարտությունից հետո, նշում է  է Վաշինգտոնի Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի թուրքական քաղաքականության փորձագետ Սինան Չիդդին:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan