Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
26
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Պատերազմ Արցախում
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Քաղաքականությամբ չեք զբաղվում, իսկ ձեր կենսականով զբաղվո՞ւմ եք․ «Կարճ ասած» Կեղծ խաղաղության գինը․ նախազդ (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին

Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «կաբինետի» անդամներից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախօրեին հրաժարական տվեց: Դե, տվեց՝ տվեց: Առանց դրա էլ, նկատենք, քպական աղբյուրներից առատ արտահոսք էր կազմակերպվել՝ նրան հեռացնելու նպատակով ներքպական ստորագրահավաքի ու նման բաների մասին: Ներկուսակցական խնդիր է, հետո էլ՝ նախարարները գալիս ու գնում են, նախարար ազատել-նախարար նշանակելը սովորական գործ է, այլ հարց է, որ Հայաստանում գրեթե երբեք չի մեկնաբանվում՝ որպես նախարար՝ ի՞նչ սխալներ է արել այս կամ այն անձը, որ ազատվում է աշխատանքից: Սակայն կան որոշակի հետաքրքրություն հարուցող հանգամանքներ: Ամենից առաջինը. մենք, օրինակ՝ ամենևին չենք զարմանա, եթե վաղը, մյուս օրը մի քրեական վարույթ էլ նախաձեռնեն արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ:

Կասկածողները կարող են վերհիշել էկոնոմիկայի նախարար Քերոբյանի պաշտոնանկության ընթացքն ու, էլի մի քանի օրինակներ. դրանց պակասը վերջին վեց տարում չի եղել: Դե, նախկին նախարար Մինասյանը նշվածներից ոչնչով «ավելի լավը» չէ: Առավել ևս, որ իշխանության հետ կապված տեղեկատվական հարթակներում արդեն իսկ տեղեկություններ են նետվում Մինասյանի կապերի, ունեցվածքի ու այլ թեմաներով: Այնպես որ, փաշինյանական բոլոր պաշտոնյաները պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելը անպատիժ չի մնալու առաջին հերթին հենց Փաշինյանի կողմից: Այո, Փաշինյանի հետ համագործակցողներից և ոչ մեկը չի պլստալու, առաջինը՝ Փաշինյանից չի պլստալու: Ամեն մեկը պետք է իրեն հաշիվ տա, որ Փաշինյանի իշխանության մաս դառնալը ոչ մի պարագայում անհետևանք չի մնալու: Նիկոլ Փաշինյանը ցանկացած մեկին փուռն է տալու՝ նեղ կուսակցական, նեղ անձնական շահերից ելնելով:

Անկախ նրանից՝ այդ շահերը ինչ «չափեր» ունեն: Իսկ առհասարակ, կրկնենք, նախարարներ հանել-դնելը երկրների ղեկավարների «սիրելի» զբաղմունքներից է, ու դա՝ ոչ միայն Հայաստանում, առավել ևս՝ ոչ միայն մեր ժամանակներում: Նախարարներին, նկատենք, նշանակում են՝ որոշ ժամանակ անց «հանելու» համար: Խնդիրն այդ չէ, այլ այն, թե ինչպես են հանում: Սովորաբար կանչում են վերադասի մոտ, ասում՝ «մի դիմում էլ դու գրիր», կամ պարզապես հեռացնում են: Այլ հարց է, թե «հանելուց» հետո ինչ հետևանքներ են լինում: Իսկ, այ, Գրիգոր Մինասյանին այդպես չհանեցին: Ի վերջո, հազիվ թե, էլի, մի քսանքսանհինգ քպականի ստորագրության պատճառով Գրիգոր Մինասյանը վերցներ ու հրաժարական տար: Եթե այդքան դյուրազգաց լիներ, ապա 2020-ի նոյեմբերից հետո Փաշինյանի ձեռքից պաշտոն չէր վերցնի, իր արյունակից- ազգականների դեմ քրեական գործեր հարուցող իշխանության մասը լինելուց կհրաժարվեր:

Չի կարելի բացառել, որ նրա՝ այս կերպ հրաժարական տալը հրահրված էր իշխանության «վերին օղակներից»՝ պաշտոնանկությունը հնարավորինս նվաստացուցիչ խորապատկերով իրականացնելու համար: Բայց դա Մինասյանի, ՔՊ-ի ու մնացած պաշտոնյաների խնդիրն է, որոնք վաղ թե ուշ արժանանալու են նույն ճակատագրին, հավանական է՝ անհամեմատ ավելի վատ ճակատագրի: Բայց այս դեպքում ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի լրումն, որքան հայտնի է, փաշինյանական իշխանության կազմում արդարադատության նախկին նախարարը բավականին շաղկապված էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այդ համատեքստում ամենևին պատահական չեն թվում խոսակցություններն այն մասին, որ հաջորդ հրաժարական տվողը, միգուցե, կարող է լինել հենց ԲԴԽ նախագահը: Խոսքը մի զույգի մասին է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդարադատության «հերն անիծեց»:

Ի վերջո, ի՞նչ է արել Գրիգոր Մինասյանը, որպես Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարար: Նա շարունակել է 2018 թվականից սկսյալ իրեն նախորդածների «գիծը», որի առանցքը Փաշինյանի քաղաքական ու խմբակային շահերի սպասարկումն է, Փաշինյանի քաղաքական հակառակորդների, պարզապես փաշինյանական իշխանության համար վտանգավոր համարվող կամ այդպիսին ընկալվող գործիչների քաղաքական հետապնդումների «իրավական փաթեթավորման» ապահովումը, դատավորների վրա ճնշումները՝ քաղաքական հետապնդումներն իրականացնելու կոնտեքստում, քիչ թե շատ անկախ դատական համակարգի բացառումը, «չենթարկվող» դատավորների հետապնդումների ապահովումը, ազգային ու պետական շահերին հակասող օրինագծերի նախապատրաստումը: Դե, ինչպես շատ այլ ծառայություն մատուցածներ, նրա հերթն էլ եկավ: Ինչպես ասում են՝ շարունակելի: Չնայած, ինչ իմանաս, գուցե նույն Մինասյանը ժամանակին հեռացավ... Ինչևէ...

Այդ պաշտոնանկության թեմային զուգահեռ ծավալվեցին աշխույժ քննարկումներ, թե ով է լինելու արդարադատության հաջորդ նախարարը: Մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում ներգրավվածներից շատերը, արմանք-զարմանք դրսևորելով, տարածում էին այն լուրերը, թե հնարավոր հաջորդ նախարարը այս կամ այն քպականն է լինելու, ապշում էին, թե ինչպես կարող է այս մեկը կամ այն մյուսը լինել արդարադատության նախարար: Մի րոպե, էլի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին իսկապե՞ս այդքան էական է, թե մի «նիկոլփաշինյանին» որ մի «նիկոլփաշինյանով» կփոխարինեն: Լո՞ւրջ: Մեծ տարբերությո՞ւն կա: Ի՞նչ կարևոր է, թե ով կլինի: Իբր մյուս պաշտոնյաները՝ սկսյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողից, շատ մի համապատասխանում են կամ արժանի են երկիրը ղեկավարելու, նրանց՝ այս կամ այն պաշտոնին լնելը չի զարմացնում, պայմանական ամենաաբսուրդային տարբերակի՝ Արփի Դավոյանի նշանակման մասին «ուտկան» է զարմացնո՞ւմ: Այսօր մի քպականի կդնեն, վաղը կհանեն ու մեկ ուրիշին կդնեն:

Մե՞ջն ինչ: Ոչ մի տարբերություն չկա, թե ինչ կամ ում կդնեն նախարարի աթոռին, եթե վարչապետի աթոռին Նիկոլ Փաշինյանն է, որն էլ միանձնյա որոշում է բոլոր քպականների փոխարեն: Համարյա ինչպես ԽՄԿԿ-ի տարիներին: Չնայած, չէ, այն ժամանակ հնարավոր է նույնիսկ մի քիչ ժողովրդավարության նշույլներ լինեին...»

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan