Բա ինքն Էրդողանին ինչո՞ւ իր գիրքը չի նվիրել... Արթուր Խաչատրյան
Դիտել նաև
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Բա ինքն Էրդողանին ինչո՞ւ իր գիրքը չի նվիրել... Մի թվին պետական փողերով իր գիրքն ալբաներեն թարգմանեցին: Հիմա առիթ է, թող թուրքերեն էլ թարգմանեն:
Իսկ իրականում սա խայտառակություն է: Ղարաբաղ «մտնելու» մասին Էրդողանի հայտարարությունից հետո, 30 տարի շարունակվող շրջափակման պայմաններում գնալ Նյու Յորքի «Թուրքական տուն» ու սենց հրճվե՞լ: Ինչի՞ վրա: Դե հպարտ, անկախ ու ինքնիշխան լինելն ուրիշ է էլի…»։