Քննարկվել են սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը
Դիտել նաև
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց
Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին
Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության եւ սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաստատեց, որ հանդիպումը կայացել է. «Նման քննարկումներ պարբերաբար լինում են, դա էլ եղել է հերթական հանդիպումը, որեւէ արտառոց բան չկա», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց նա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

