Դատարանում ավելի համոզվեցի, որ փաստարկները համոզիչ էին. Գերասիմ Վարդանյանի պաշտպան
Կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա։ Այս մասին Դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Գերասիմ Վարդանյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Խոսքի հնարավորություն է տրվել Գերասիմ Վարդանյանին, ինչպես նաև արրձագանքելու։ Ինչպես միշտ մարտական էր, պատրաստ հաջորդիվ ազգանվեր պայքարի։ Գիտակցում էր, թե ճնշումները որտեղից են գալիս։ Պատրաստ է հոգեպես ու ֆիզիկապես՝ շարունակելու մնալ անազատության մեջ հանուն իր գաղափարի։ Կարևորը, որ մարտական է ու պինդ» ,-հավելեց Հարությունյանը։
Դատարանը որոշումը հրապարակելու է վաղը՝ օգոստոսի 14-ին, ժամը 14։00-ին։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: