Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
27
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Պատերազմ Արցախում
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Քաղաքականությամբ չեք զբաղվում, իսկ ձեր կենսականով զբաղվո՞ւմ եք․ «Կարճ ասած» Կեղծ խաղաղության գինը․ նախազդ (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին

Քա՞նի միլիարդ դոլարի վնաս է տալիս Փաշինյանի չագուչը Հայաստանին

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Օրերս հայտարարվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերությունը արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ըստ ընկերության, իր ներդրումը խաթարվել է կառավարության՝ քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով։ Իսկ այդ արշավի նպատակը եղել է կոմբինատում բաժնեմասի տիրանալը: Ընկերությունը հայտնում է, որ կառավարության պատճառով 1,2 մլրդ դոլարի վնաս է կրել։ Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է նրան, որ պղնձամոլիբդենայինի 23 տոկոսի բաժնեմաս է նվիրվել կառավարությանը։ Ստացվում է՝ դա արվել է կառավարության՝ ստիպելու պատճառով։ Հիշեցնեմ՝ 2021թ․ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ընկերության մասին խոսելիս չագուչ էր ցույց տալիս, ասում՝ սա ձեր գլխին է գալու․ ընտրություններից հետո ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի ընկերությունը տիրացացավ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսին, սակայն ընդհանուրի 15 տոկոսը նվիրեց կառավարությանը։ Չիմացանք, թե ինչի դիմաց, հանուն ինչի։ 12,5 տոկոսի բաժնետերն էլ շվեյցարական ընկերությունն է, որը սկսել է արբիտրաժի գործընթաց։

Ցավոք, սա միակ ընկերությունը չէ, որ նախաձեռնում է նման գործընթաց՝ տպավորիչ գումարներով։ Դեռ 2021 թվականին «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունն էր հայց ներկայացրել։ Այս ընկերության բոլոր բաժնետերերը օտարերկրյա ներդրողներ են։ 2019 թվականին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզեց։ Ընկերությունը նշում է, որ քաղաքապետարանը չի կատարել պարտավորությունները և մայրաքաղաքի աղբահանության պրոբլեմը, որը քաղաքապետարանի թերությունն էր,  բարդել է ընկերության վրա։ Այստեղ խոսք է գնում 30-40 մլն դոլարի հայցի մասին։  

Հետո ընդդեմ ՀՀ-ի գանգատ ներկայացրեց «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն՝ 2023 թվականին։ Սա էլ վիճարկում է կառավարության՝ Ամուլսարի հանքի հետ կապված քայլերը։ Ներդրումներ է արվել հարյուր միլիոնավոր դոլարների, պետք է ոսկու հանք շահագործվեր, տեղի է ունցել հեղափոխություն, երկու ամիս անց Ամուլսարի հանքի ճանապարհը փակել են, կառավարությունն էլ մատը մատին չի տվել, բացի նոր փորձաքննություններից, որոնք ոչ մի բան չբացահայտեցին։ Արդեն արբիտրաժ դիմելուց հետո կառավարությունը հայտարարեց, որ «Լիդիանը» կարող է շարունակել աշխատանքը, բայց միևնույն է՝ ներդրողները զգալի վնասներ էին կրել, բաժնետերերի փոփոխություն էր եղել, բաժնետոմսերի գնանկում և այլն։ Ընդ որում, դա էլ շեշտեմ, որ կառավարությունը թույլատրեց հանքի շահագործումը, բայց «Լիդիան» ընկերությունն էլ հայտարարեց բաժնետոմսերի 12,5% կառավարությանը նվիրելու մասին։ Տպավորություն է՝ շահագործման թույլտվության արժեքն էր։

Հիշեցնեմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի դեպքում եթե հայցի հիմքը բաժնետոմս խլելն է, չի բացառվում, որ վաղը «Լիդիանը» մեկ այլ հայցով էլ մտնի ու պարզվի՝ բաժնետոմսի խլելու համար է։ Այս երկու ընկերությունը չէ, որ բաժնետոմս են իբր ինքնակամ նվիրել կառավարությանը․ 2024 թվականին ն էլ «ՄՏՍ-Արմենիա» ընկերությունը 20 տոկոս բաժնետոմս նվիրեց կռավարությանը։ Գուցե մի օր էլ իրենք հայտարարեն, որ ստիպված են եղել։ Սա էլ վաճառվել էր Կիպրոսում գրանցված ընկերության։ Կառավարության այս՝ բաժնետոմս վերցնելու կամ խլելու գործընթացը շատերն են համարում պետական ռեկետ։

Այս հայցերը խոսում են կառավարության կամայականությունների, ներդրողների իրավունքները խախտելու մասին, սա խոսում է բիզնեսի ու ներդրումների, հատկապես օտարերկրյա ներդրումների նկատմամբ անհանդուրժող քաղաքականության մասին, այն մասին, որ Հայաստանի այսօրվա կառավաարությունը անհուսալի գործընկեր է։ Դրա համար էլ բազմաթիվ բիզնեսներ ուղղակի հեռանում են Հայաստանից։

Օրինակ, հետաքրքրում է, չէ՞, թե էդ ոնց եղավ, որ բրիտանական հեղինակավոր HSBC բանկը որոշեց Հայաստանում դադարեցնել իր գործունեությունը, այն դեպքում, երբ 30 տարի աշխատել էր, նախորդ տարի կտրուկ՝ 37 տոկոս շահույթ էր ունեցել։ Կարող է՞ վաղը պարզվի էլի կառավարության պատճառով է։ Օրինակ ո՞նց եղավ, որ միլիոնավոր դոլասրներ դրեցին «Ֆլայ Առնա»-ի վրա ու սննկացավ, պարզվեռց ԱՆԻՖ-ում պետական միջոցներն անարդյունավետ են ծախսվել։ Արաբ ներդրողի հետ բիզնես էր, կարող է՞ նա էլ մեղադրանք վաղը ներկայացնի։

2018 թվականին Նիկոլը 10 անգամ հայտարարում է՝ գործարարները, բիզնեսը, ներդրումները պաշպանված են, դրանից հետո էլ ԱՄՆ, էլ Մեծ Բրիտանիա, Կանադա, էլ Լիբանան, Կիպրոս, Շվեյցարիա, ԱՄԷ և այլ երկրներ ներկայացնող ներդրողները, որ Հայաստանի հազար ու մի ոլորտում բիզնես էին անում, հարկ մուծում, աշխատատեղ ապահովում, ստիպված են լինում փակվել-գնալ ու ընդդեմ Հայաստանի հայցեր ներկայացնել։ Ասում է՝ բուհերը տեղափոխենք ակադեմիական քաղաք, շենքերն էլ տանք միջազգային կառույցները վարձակալեն։ Միջազգային կազմակերպությունները հլը որ դատի են տալիս քեզ։ Էլ չեմ ասում, թե ինչքան ներդրող է թքում հեռանում՝ առանց գործընթաց սկսելու։ Դա միջավայրի վրա խիստ բացասաբար է ազդում, երկրի համբավի հերն է անիծում։ Ու ինչո՞ւ միայն միջազգային։ Տեղի ներդրողներն էլ մի լավ օրի չեն։ Գործարարը, ներդրողը, խոշոր հարկատուն հայտարարում է, որ սատարում է Բագրատ սրբազանի շարժմանը, րոպեներ անց քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն արդեն խուզարկում են օֆիսը, համակարգիչները տանում, որ չկարողանա աշխատել։ Այսինքն, բիզնեսը կարողանում է  Հայաստանում աշխատել, եթե իշխանական է, եթե հարկերից դուրս այլ՝ օրենքով չնախատեսված վճարումներ է կատարում ՔՊ-ականներին, Նիկոլի կնոջ հիմնարդրամին, ՔՊ դրամահավաքներին և այլ տեղեր։ Ու որ բիզնեսն էլ փակվում է, նեղանում գնում է, տեղը լրացնում են ՔՊ-ական օլիգարխներն ու բիզնեսմենները։

Սա ազդակ է բոլոր ներրդրողներին՝ Հայաստանի, Սփյուռքի ու արտասահմանյան, թե ինչպիսին է վերաբերմունքը ներդրողների նկատմամբ։ Ազդակ է, որ եթե լինեն խնդիրներ, կառավարությունը բաժնեմաս խլի կամ բիզնեսն ամբողջությամբ, Հայաստանի դատական ատյաններում անզոր են, պետք է դիմեն դուրս։ Որովհետև հայց ներկայացնողների մասին Նիկոլն ասում է՝ թող իրենք մեզնից վախենան։

Վերադառնալով արբիտրաժին, ասեմ, որ դա ինչպես գիտենք, ձրի չէ․ Հայաստանի կառավարությունը նախ հսկայական գումարներ է ծախսում պաշտպանության վրա․ մենակ «Սանիթեքի» գործով վարձակալած ամերիկյան ընկերությանը կարծեմ ավելի քան 1,5 մլն դոլար էր տվել։ Իսկ որքա՞ն են կազմելու էն փոխհատուցումները, տույժերը, որոնք Հայաստանը կվճարի պարտվելու դեպքում։ Հարյուր միլիոններից մինչև միլիարդավոր դոլարներ։ Ստիպված է լինելու նոր արտաքին պարտքեր վերցնել տույժերը փակելու համար։

Հայաստանում ո՛չ քաղաքացին է պաշտպանված այսօր, ո՛չ բիզնեսը, ո՛չ սեփականությունը։ 2020 թվականից ի վեր քա՞նի մարդ է սեփականությունից զրկվել ու նրանից քանիսին է պետությունը փոխհատուցել։ Այս ամենը նրա համար, որ գործ ունենք իր պաշտոնից, դիրքից ոչինչ չհասկացող կառավարիչների հետ, որոնք մտածում են միայն սեփական հարստության, թալանի մասին։ ՔՊ-ականների հայտարարագրերը նայեք, ամեն ինչ պարզ կդառնա։

Կարճ ասած՝ Ես ամեն անգամ նշում եմ՝ սրանք էնպես չէ, թե մանակ Ղարաբաղ են հանձնել, անվտանգություն են խախտել, Հայաստանից են տարածքներ հանձնում, սրանք նույն հանձնվողական, պարտվողական դիրքերում են բոլոր ոլորտներում։

Սրանք կգնան, իսկ վստահությունը կվերականգնվի՞ Հայաստանի նկատմամբ։ Կարո՞ղ ես էլի միջազգային ներդրող կազմակերպության հրավիրել Հայաստան։ Չի գա։ Կադրեր ունենք, որ եկել են Հայաստան, քաշվել են, գնացել են ու էլ հետ չեն գալիս․ ընկերությունները կգա՞ն։ Այո, Նիկոլն իր քայքայիչ խմբակի հետ վեշերը կհավաքի-կգնա, բայց այսօրվա գործածները՝ անվտանգային, քաղաքական, ֆինանսական ու այլ բարդ հետևանքներով մնալու են հաջորդների վրա, որն ունենալու է թե՛ պարտքի բեռ, թե՛ անվտանգային պրոբլեմ ու թե՛ բան չմնացած ներդրումային միջավայր ու հեղինակություն։

Որովհետև Հայաստանի այսօրվա իշխանության թե՛ գործունեությունն է հանցավոր, թե՛ անգործությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan