Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց...

Թրամփի այսօրվա քաղաքականությունն Իրանի հանդեպ համընդհանուր քննադատության է արժանանում, այդ թվում՝ նույնիսկ իր եվրոպական դաշնակիցների կողմից:

Թրամփի գրեթե միակ դաշնակիցը մնացել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն:

Սակայն Իրանի հետ այս անհաջողությունը կասկած է առաջացրել նույնիսկ Իսրայելում, թե արդյո՞ք այս ամենից հետո Իսրայելի անվտանգությունը ավելի վատ վիճակում չի հայտնվի:

Թրամփին նույնիսկ Հռոմի Պապն է այսօր հակադրվում, ինչը շատերի մոտ վատ հուշեր է արթնացնում, այդ թվում՝ պատմությունից:

Մասնավորապես, Թրամփին սկսում են ավելի շատ համեմատել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ, ով նույնպես իր ժամանակ, փորձում էր հակադրվել քրիստոնեությանը, աջակցում էր հրեաներին, պատերազմի մեջ մտավ Իրանի դեմ և ջախջախիչ պարտություն կրեց:

                    Ո՞վ էր Հուլիանոս Ուրացողը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում

Ծնվելով Կոստանդնուպոլսում՝ նա Կոստանդիանոս Մեծի խորթ եղբոր՝ Հուլիանոս Կոստանտիոսի և նրա երկրորդ կնոջ՝ Բազիլինայի որդին էր։ Նրա հայրը մահացել էր 337 թվականին (Կոստանդիանոս Մեծի մահից կարճ ժամանակ անց) ռազմական ապստամբության ժամանակ, երբ Հուլիանոսը վեց տարեկան էր:  Մորը նա  կորցրել էր  իր առաջին տարում։

Այնպես որ, 6 տարեկանից նա և նրա ավագ եղբայրը՝ Գալլը  որբ մնացին՝ կայսեր Կոստանցիոսի խնամքի ներքո։

Անզավակ Կոնստանտիոսը շատ մտահոգված էր իրավահաջորդի գաղափարով և ճակատագրի առումով, որպես թագաժառանգի հավակնորդեր, մնացել էին հենց Հուլիանոսն ու նրա եղբայր Գալլը:

Սկզբից բծախնդիր Կոնստանտիոսը իր  թագաժառանգի դերում փորձեց ստուգել  Գալլին: Կոստանցիոսը նրան տվեց Կեսարի տիտղոսը և նշանակեց Անտիոքի կառավարիչ։

Սակայն Գալլն այդ փորձաշրջանը չանցավ և նույնիսկ կասկածներ առաջացրեց՝  կայսրին անհավատարմության մեջ։ 354 թվականին Գալլոսը կանչվեց Կոստանցիոսի կողմից՝ ինքնապաշտպանվելու համար, և ճանապարհին անսպասելիորեն սպանվեց։

Ով նրան սպանեց և ինչու, պատմությունը դրա մասին լրացուցիչ տեղեկություն չի տալիս:

 Կրկին առաջացավ ժառանգության հարցը ։ Եվսեբիա կայսրուհու պնդմամբ,  Կոստանցիոսը որոշեց վերականգնել Հուլիանոսին այն պաշտոնում, որին նա իրավունք ուներ ծնունդով։

355 թվականին Կոստանցիոս II-ը տվեց  Հուլիանոսին  Կեսարի կոչում, ամուսնացրեց նրան իր քրոջ՝ Հեղինեի հետ  և ուղարկեց նրան որպես զորքերի հրամանատար Գալլիա, որտեղ համառ ու դժվարին պայքար էր ընթանում առաջխաղացող գերմանացիների դեմ։

Հուլիանոսն այդ առաջադրանքը փայլուն կատարեց և ձեռք բերեց բանակում մեծ հեղինակություն:

Կոստանցիոսը կասկածանքով և նախանձով սկսեց  վերաբերվել Հուլիանոսի հաջողություններին։

Նա փորձեց սանձել Հուլիանոսի ամբիցիաները, սակայն ի դեմս իրեն ստացավ  վտանգավոր մրցակից:

Թվում էր, թե նրանց միջև ներիշխանական պատերազմն անխուսափելի կլինի, սակայն անսպասելիորեն, 361 թվականի աշնանը, Կոստանցիոսը մահացավ և Հուլիանոսն ավտոմատ կերպով հռչակվեց Հռոմի նոր Կայսր:

Հենց այս պահից սկսվեց նրա փառամոլության շարքը, ինչը հիշեցնում էր Թրամփին, երբ նա 2024-ին ընտրվեց ԱՄՆ նախագահ:

Ըստ պատմաբանների, Հուլիանոսը իր  բնույթով թեթևամիտ մարդ էր, բայց  ուներ մի լավ սովորություն, որը մեղմացնում էր այս թերությունը. նա թույլ էր տալիս, որ իրեն ուղղեն, երբ սխալ ճանապարհի վրա էր հայտնվում։ Նա շատ էր խոսում և չափազանց հազվադեպ էր լռում. նախանշաններ փնտրելու իր հակվածությամբ նա չափազանց հեռու էր գնում:

Ամբոխի ծափահարությունները նրան մեծ ուրախություն էին պատճառում. նրան համակում էր ամենաաննշան արարքների համար գովասանքի ցանկությունը. ժողովրդականության հանդեպ նրա կիրքը երբեմն նրան դրդում էր զրույցի մտնել ամենապատահական մարդկանց հետ։

Այս ամենը հիշեցնում է Թրամփի այսօրվա վարքագիծը:

Իր պատկերացումների մեջ, նա կտրականապես մերժում էր իշխող բարքերն ու հաստատված քրիստոնեական դավանաբանությունը:

Այսօր էլ Թրամփը մերժեց ներկայիս վաշինգտոնյան վերնախավի բարքերն ու ամերիկյան «խորքային պետության»  կառավարման մոդելը:

Հուլիանոսը իր առջև նպատակ էր դրել վերացնել քիրստոնեությունն և վերականգնել հեթանոսական հին արժեքները:

Հին հռոմեական կրոնը վերականգնելուց բացի, Հուլիանոսը ծրագրում էր վերակառուցել Երուսաղեմի տաճարը հրեաների համար: Նա ցանկանում էր ապացուցել Հիսուս Քրիստոսի այն մարգարեության կեղծ լինելը, որ «քարը քարի վրա չի մնա»: Նա հատկացրեց անհրաժեշտ միջոցները և հրամայեց սկսել շինարարությունը: Աշխատանքների սկսվելուց ընդամենը մի քանի օր անց՝ 363 թվականի մայիսի 26-ին, տաճարի վերականգնումը դադարեցվեց, երբ Տաճարի լեռան վրա հրդեհ բռնկվեց բնական աղետի  հետևանքով:

Հիշենք, որ մեր ժամանակներում գրեթե նույնաբովանդակ գործելակերպ դրսևորեց նաև Թրամփը:

                 Հուլիանոսի գլխավոր խնդիրն էր դարձել Իրանի դեմ պայքարը

Հուլիանոսը արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը համարում էր Սասանյան Իրանի դեմ պայքարը, որտեղ այդ ժամանակ իշխում էր Շահանշահ Շապուհ II Մեծը։

Պարսկաստանի դեմ  արշավանքը 363-ի  սկզբում բավականին հաջող էր ընդանում,  հռոմեական լեգեոնները հասան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն (հունահռոմեական տարբերակով՝ Կտեսիփոն)։

Սակայն, Տիզբոնն անառիկ մնաց նույնիսկ 83.000-անոց  հռոմեական բանակի համար:

Ըստ պատմաբանների, պատճառն այն էր, որ վերջին պահին հռոմեական լրացուցիչ ստորաբաժանումները  և հայ դաշնակիցները, որոնք պետք է հյուսիսից հարձակվեին Տիզբոնի վրա, այդպես էլ չեկան և չաջակցեցին Հուլիանոսի բանակին։

Այսօր էլ Թրամփին չաջակցեցին իր եվրոպացի դաշնակիցները, իրենց փաստացի «հայավարի» պահելով:

363 թվականի հունիսի 26-ին Մարանգի ճակատամարտում Հուլիանոսը ստացավ երեք վերք՝ ձեռքին, կրծքավանդակին և լյարդին. վերջին վերքը մահացու էր:

Սակայն ըստ այլ պատմաբանների, Հուլիանոսի մահը իրականում ինքնասպանություն էր. գիտակցելով, որ իր բանակի վիճակը անհույս է, նա ճակատամարտում մահ փնտրեց՝ նետվելով  թշնամու նիզակի վրա։

Որ պատմաբաններն են ավելի մոտ ճշմարտությանը, այսօր ոչ ոք չի կարող պնդել:

Պարզ է մեկ բան, որ Հուլիանոսը իր փառասիրության պատճառով, փորձեց քանդել իր երկրի ներքին անդորը, փորձեց արհեստականորեն դուր գալ հրեաներին և իր առջև նպատակ դրեց ոչնչացնել Իրանը, սակայն վերջում ողբերգական ավարտ ունեցավ:

Այս ամենը հիշեցնում է այսօրվա Թրամփի գործելաոճը:

Նույն բանը կրկնվում է, պարզապես պատմական այլ ժամանակահատվածում:

Սակայն, ինչպես հուշում է պատմուըթյունը, վերջնաարդյունքը նույնն է լինելու, քանի որ արհեստական խնդիրներ իր առաջ դնելը, սեփական փառասիրության բավարարման համար, անտրամաբանական է և անբնական:

Եվ այդ դեպքում բնությունը դաժան է պատժում, քանզի ամենամեծ մեղքը բնական օրենքների դեմ դուրս գալն է, որն փորձում էին Հուլիանոս Ուրացողն ու ներկայիս ամերիկյան ՄԱԳԱ շարժման արժեքների ՈւՐԱՑՈՂ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>