Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն
19
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱԱԾ–ն եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի տարածքից Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Աթոռի բակում հազարավոր մարդիկ վանկարկում են՝ «Վեհափառ» Անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են եկեղեցին քանդողներին․ Տեր Հովնան Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Սրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել է Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Ո՞ւմ է կաթողիկոսը հեռացրել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են անունները Վեհափառ Հայրապետը՝ Վեհարանի տարածքում Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Փաշինյանական ոստիկանները զավթել են Մայր Տաճարի շրջակայքը Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Մայր Աթոռի մոտ, ըստ երևույթին հայերի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու համա՞ր Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր․ «Կարճ ասած» Վեհափառը դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը․ հայտարարություն Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին Ալեն Սիմոնյան VS Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Երեկվա օրը ցույց տվեց, որ ՄԵԿ հոգին վերջացած է, նա պիտի գնա, ուրիշ ճանապարհ չկա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը նշում է. «Երեկվա ամենակարևորի մասին
Երեկ տեղի ունեցան դեպքեր, որոնք էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար.
1. Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով «բացեք դարպասները, ՄԵՆԱԿՍ գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը խախտեց իշխանության սցենարը, և այն չգտավ այլ լուծում, բացի մարդկանց վրա հարձակվելուց։ Սա պետք է հստակ արձանագրել։
2. ՄԵԿ հոգու հայտարարությունը, թե՝ իր ձախողումն է եղել, որ դեռևս 2018-ին չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, շատ լուրջ հանգրվան է։ Իմիջիայլոց ասել, թե՝ մի թեթև սխալվեցի, «Արցախը Ադրբեջան է, և վերջ» ասելու փոխարեն ասացի «Արցախը Հայաստան է, և վերջ», ու այդ «թեթև սխալի» արդյունքում հրահրեցի պատերազմ, տվեցի 5 հազար զոհ, հայաթափեցի Արցախը... Թեթև սխալ է, բա ոնց։ Ու սրան մի 60-70 ծափահարում են։ Սա ինքն իր դեմ տված ամենածանր ցուցմունքներից է։
3. Լուսաձայնային նռնակներ նետվել են խաղաղ մարդկանց վրա, այգու մոտ, որտեղ կային մայրեր, երեխաներ, հղի կանայք, տարեցներ։ Նետվել է լրագրողական խմբի վրա։ Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման, մարդկանց խիտ խմբերի վրա։ Եվ սա պաշտպանողները, արդարացնողները կիսում են հրաման տվողների, հրաման կատարողների, նրանց արդարացնողների հետ հավասար պատասխանատվություն։
4. Փողոցում կանգնած են եղել հազարավոր խաղաղ մարդիկ, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ընկերները, նրանց ընտանիքները, և այս ենիչերիական հարձակումը էապես փոխում է ամբողջ մթնոլորտը։
5. Անհատական մակարդակում շատ կարևոր է դիրքորոշումների հստակեցումը։ Երբ նռնակներ են նետվում խաղաղ մարդկանց վրա, քո ու ընկերներիդ ընտանիքների վրա, հղի կանանց ու խաղաղ իրենց բողոքն արտահայտող մարդկանց վրա, ու ամեն ինչ լավ հասկացող այլոք լռում են, մենք այլևս պետք է հստակ ասենք, որ Նիկոլը մենակ չէ, ու էն խավը, որ օրվա առաջին կեսը քո մոտ հայրենիքի դարդն է անում, իսկ օրվա մյուս մասը այլ միջավայրում լավ էլ նիկոլական է, ու օգտվում է բոլոր բարիքներից, Նիկոլի ամենակեղտոտ պաշտպաններն են ու այս ողբերգության համահեղինակներից։ Եվ եթե այս մթնոլորտը շարունակվի, անվանական, անհատական պատասխանատվության հարցեր են առաջանալու, և Սրբազանի հարթակը ստիպված պետք է անվանական խոսի դրանց մասին։ Սա լինելու է փողոցի և պայքարող հանրության օբյեկտիվ պահանջը։ Հերիք եղավ։
6. Ինստիտուցիոնալ մակարդակում «եթե չես դատապարտում, ապա սատարում ես» բանաձևն է։ Այն քաղաքական և հանրային միավորները, որոնք հստակ տեսակետ չեն հայտնի, չեն դատապարտի, ուրեմն սատարում են խաղաղ մարդկանց վրա նռնակներ նետելը։
7. ՄԵԿ հոգին կորցնում է կառավարման թելը, և նրան ծափ տվողները դա անում են վախից։
8. Նռնակներ նետելուց, բազմաթիվ վիրավորներ, արյուն տեսնելուց հետո, հատուկ ուժերի բորենիական հարձակումից հետո խաղաղ ցուցարները չեն ցրվել, սա բացառիկ դեպք է աշխարհում։ Փոխարենը՝ մեկ ժամ հետո խաղաղ ցուցարարների քանակը քառապատկվեց. մինչև ուշ գիշեր մարդիկ իրենց արժանապատվությունն ու կամքն էին ցույց տալիս, ու նրանց մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, երիտասարդ աղջիկներն ու տղաները։ Եվ վայրագություններ անողները, հրաման տվողները և նրանց արդարացողները սա պետք է լավ հասկանան, հետո չասեն «բա մենք ի՞նչ ենք արել, մենք ի՞նչ կապ ունեինք»։
9. Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված։ Երեկվա օրը ցույց տվեց, որ ՄԵԿ հոգին վերջացած է, նա պիտի գնա, ուրիշ ճանապարհ չկա։ 10 հազար հոգու էլ բռնի, 200 նռնակ էլ գցի, ստիպի, որ իրեն ծափ տալու փոխարեն խմբակցությունընաև երգի-պարի՝ միևնույն է, Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը։
10. Շարժումը պետք է րոպե առաջ կառուցվածքային-աշխատանքային միավորներ ստեղծի՝ իշխանական տոքսիկ քարոզչությունը չեզոքացնելու և ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովելու համար։ Շարժման հաջողության գրավականը ոչ միայն ճշմարիտ խոսքն է, մարդկանց ազնիվ մղումները, այլև՝արդյունավետ աշխատանքային մեքենայի ստեղծումը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan