Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
26
Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման Շանտաժը՝ որպես քաղաքական գործիք․ «Կարճ ասած»

«Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր առաքելությունը և հլու-հնազանդ կատարում է իշխանությունների կարճատես հրամանները». Լարիսա Ալավերդյան

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գնացել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանից ստանալու որոշ հարցերի պատասխաններ՝ արդյո՞ք ՄԻՊ-ը ծառայում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, հատկապես, որ վերջին շրջանում ոստիկանությունը բիրտ ուժ գործադրելով՝ բերման է ենթարկում շարժման մասնակիցներին։

ՄԻՊ Անահիտ Մանասյանն առաջարկել էր ընդունել ակցիայի մասնակից 4 քաղաքացիների Բագրատ սրբազանի հետ՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Սակայն Բագրատ սրբազանն ասել էր, որ հանդիպմանը կգնա միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Մոտավորապես 4 ժամ ՄԻՊ գրասենյակի մոտ մնալուց հետո, Բագրատ սրբազանին այդպես էլ Անահիտ Մանասյանը չընդունեց, որից հետո ակցիայի մասնակիցները վերադարձան Սուրբ Աննա եկեղեցու մոտ, որտեղ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ վաղը մեկնելու են Վարդենիս՝ Սոթքում հանրահավաք անցկացնելու նպատակով։

168.am հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի մոտ Բագրատ սրբազանի ակցիային և ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ ակցիայի մասնակիցների առջև դրված պահանջներին և, ի վերջո, նրանց չընդունելուն, նկատեց.

«Ցավում եմ Անահիտ Մանասյանի համար, կարծում եմ՝ նա իր նշանակումն այդպես մինչև վերջ չի ընկալում՝ որպես առաքելություն։

ՄԻՊ գրասենյակն առանձնահատուկ հաստատություն է, և այս առումով ես միշտ ասում եմ՝ մեծ պատիվ է ինձ համար, որ եղել եմ առաջին ՄԻՊ-ը, դա իսկապես հնարավորություն է իրականացնելու առանձնահատուկ գործունեություն, որ ոչ այդքան աշխատանք է, որքան առաքելություն։

Անահիտ Մանասյանն իրավունք չուներ չընդունել Բագրատ սրբազանին։ Անգամ այն պահանջը, որ առաջ է քաշվել՝ հանդիպումն անցկացնել առանց լրագրողների, առավել քան զարմանալի է, որ ՄԻՊ-ը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունից։ Սա աննախադեպ մի բան է, եթե դա աներ ինչ-որ պետական հաստատություն, օրինակ՝ ԱԱԾ-ն, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, թեկուզ ճիշտ չեմ համարում, բայց ՄԻՊ-ի դեպքում անհասկանալի է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությամբ՝ ՄԻՊ-ը չունի որևէ խնդիր, որը կարող է ծածուկ լինել, հետևաբար՝ լրատվամիջոցների ներկայությունը մերժելը դատապարտելի է։

«Ինքս նաև դատապարտում են այն անմարդկային ու վերին աստիճանի մեծ ուժի կիրառումը, որը ցուցադրում է ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Հետևաբար, կարծում եմ՝ այստեղ ՄԻՊ-ը կարող է մեծ դերակատարում ունենալ, որպեսզի ոչ թե զայրույթի ալիք բարձրանար, այլ իր պարտականությունների և լիազորությունների սահմաններում կարողանար այդ ամենին վերջ դնել։ Ոստիկանությունը կորցնում է իր մարդկային դեմքը, պետք է ոստիկանությանը պաշտպանել հենց ոստիկանության գործողություններից, որի հետևանքով կորցնում են մարդկային կերպարանքը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նրա բնորոշմամբ՝ ճիշտ երկրում ցանկացած ՄԻՊ կգործեր իր լիազորությունների ու պարտականությունների սահմաններում, եթե լսեր, տեսներ տեղի ունեցողը, միջամտեր և դրանով իսկ «ծառայություն» մատուցեր օրվա իշխանություններին։

«Բագրատ սրբազանի դիմելը ՄԻՊ-ին՝ ունեցել է առանձնահատկություն, որ հանդիպումը կայանա լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ։ Կրկնում եմ՝ լրագրողների ներկայությունը կզարդարեր ՄԻՊ-ին ու նրա առաքելությունը, քանի որ դա տեղի չի ունեցել, մնում է ամենապրիմիտիվ վարկածը, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր առաքելությունը, տեղը և հլու-հնազանդ կատարում է իշխանությունների կարճատես հրամանները»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan