Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
26
Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը

Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը

Ինչպես հայտնի է, երեկ մահափորձ է կազմակերպվել Սլովակիայի  վարչապետ  Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ:
Ֆիցոն այդ պահին գտնվում էր Հանդլովա քաղաքում,  դեպքը  տեղի է ունեցել մշակույթի  տան մոտ: Այնտեղ հանդիպումից հետո վարչապետը դուրս է եկել՝ մոտակայքում կանգնած մարդկանց ձեռքերը սեղմելու։ Այդ  պահին, հնչել են կրակոցներ: Ֆիցոն վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Նա սկսել էր ընկնել, երբ  անվտանգության աշխատակիցները բռնել են իրեն ու նստեցրել մեքենան։  Վարչապետին նախ ուղարկել են տեղի հիվանդանոց, իսկ հետո շտապօգնության ուղղաթիռով՝ Բանսկա Բիստրիցայի Ռուզվելտի  անվան   հիվանդանոց։ Կրակողը  բերման է ենթարկվել անվտանգության աշխատակիցների և ոստիկանության կողմից, պարզվել է, որ նա 71-ամյա   Յուրայ Ցինտուլն է՝ Սլովակ գրողների միության անդամ և Լևիցեի DÚHA գրական ակումբի հիմնադիրը։ Ցինտուլը «Զոհի ուղերձը» վեպի, գնչուների մասին «Էֆատա» պատմվածքի և պոեզիայի երեք ժողովածուի հեղինակ է։ Հրապարակվել է հանցագործի  առաջին խոստովանությունը. տարեց գրողն իր արարքը բացատրել է այսպես. «Ես համաձայն չեմ իշխանությունների քաղաքականությանը հետ»:

Ռոբերտ Ֆիցոյի կոալիցիոն գործընկերը՝ Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին (Hlas-SD կուսակցություն), ասել է, որ վարչապետի դեմ մահափորձը սպառնալիք է այն ամենի համար, ինչը զարդարում է սլովակական ժողովրդավարությունը։ «Ես ցնցված եմ, թե ինչի կարող է հանգեցնել այլ քաղաքական հայացքների ատելությունը: Պարտադիր չէ, որ մենք ամեն ինչի հետ համաձայնվենք, բայց կան բազմաթիվ եղանակներ՝ արտահայտելու մեր անհամաձայնությունը ժողովրդավարական և օրինական ճանապարհով»,- ասել է նա:

 Վարչապետ  Ռոբերտ Ֆիցոն  և իր գործընկեր, նոր ընտրված նախագահ Պետեր Պելերգրինին, հայտնի են, որպես, այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքի» տեսակետները չկիսող գործիչներ: Մասնավորապես, նրանք դեմ էին արտահայտվում Ուկրաինային զինելուն, մերժում էին ԵՄ-ի պատժամիջոցների քաղաքականությունը Մոսկվայի դեմ, և Հունգարիայի վարչապետ Օռբանի հետ միասին, ընկալվում էին «Արևմուտքի  հակառակորդներ»:

Վերջին   խորհրդարանական  ընտրությունների ընթացքում Սլովակիայում հաղթեց ոչ միայն Ֆիցոյի քաղաքական միավորը, այլև նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ իր քաղաքական դաշնակից Պելեգրինին, ինչը խիստ զայրացրել էր Բրյուսելին և Վաշինգտոնին: Սպիտակ տունը Ֆիցոյին համարում է  «ռուսամետ ուժ», ով նաև պոտենցիալ կողմնակիցն  է Դոնալդ Թրամփի:  Վաշինգտոնին անհանգստացնում էր նաև այն հանգամանքը, որ ռուսական բանակի հաղթանակների ֆոնին Ուկրաինայում, ԵՄ-ում ուժեղանում էին հակաուկրաինական տրամադրությունները: Օրինակ, վերջերս Չեխիայի նախագահն, ով նաև «հակառուսի» համբավ ուներ, հայտարարել էր, թե՝ «անհրաժեշտ է օր առաջ կանգնեցնել ուկրաինական պատերազմը, ընդ որում՝ ցանկացաքծ գնով»:

Արևմտյան դիտորդների կարծիքով, Ֆիցոյի հաղթանակը  Սլովակիայում, ռուսական բանակի հաջողությունները Ուկրաինայում, Թրամփի վարկանիշի կտրուկ բարձրացումը ԱՄՆ-ում, Վրաստանի իշխանությունների  ճնշումը  «արևմտամետ» ընդիմությանը, սպասվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ և վերջապես  Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ  թափ առած  համաժողովրդական   շարժումը  նշանակում է մեկ բան, այն է՝ այսօրվա Բայդենի վարչակազմը պարտվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Աշխարհի տարբեր վայրերում, դրանից   բխող հետևանքներով: Ըստ այդ դիտորդների, աշխարի տարբեր անկյուններում ԱՄՆ-ն կարող է պարտություն կրել այնպես, ինչպես եղավ Աֆղանստանում մի քանի տարի առաջ: Ինչի պատճառով Վաշինգտոնում մտադիր են մինչև վերջ դիմադրել՝ ցանկացած գնով:

Այն ինչ կատարվեց Ֆիցոյի հետ, պիտի զգոնության ազդանշան լինի բոլոր այն երկրների և ուժերի համար, ովքեր հետևողականեն պայքարում են  իրենց ժողովուրդների ազգային շահերի համար: Այդ տեսանկյունից այդ շարժումների լիդերներին նույնպես կարող է սպառնալ այն, ինչ եղավ Ֆիցոյի հետ:

Հունգարիայի վարչապետի անվտանգության համակարգն արդեն ուժեղացվել է, կարծում ենք, որ նույնը կանի նաև Վրաստանում Իվանիշվիլու անվտանգությունը, մնում է հուսալ, որ այդ մասին կմտածեն նաև Հայաստանում Բագրատ սրբազանի անվտանգությունն ապահովողները, քանի որ դրսի ուժերի համար  խաղասեղանի վրա դրված է անչափ մեծ շահ: Ի վերջո, չի կարելի մոռանալ նաև հոկտեմբերի 27-ի դասերը, որոնք, ցավոք, մինչ այսօր այդպես էլ չբացահայտված  է մնացել:

Սա՛  է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan