Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...»
7
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Պատերազմ Արցախում
Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ

Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»

Որքա՞ն դեռ կշարունակի կրճատվել հայկական արեալը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Իներցիայի պատճառով շատերը Հայաստանի մասին խոսելիս դեռ հաճախ են օգտագործում «Ծովից ծով Հայաստան» արտահայտությունը։ Սակայն, խոսելով հայոց պետականության ներկա վիճակի մասին, ավելի ճիշտ է օգտագործել «Հարցազրույցից հարցազրույց Հայաստան» արտահայտությունը։

Բանն այն է, որ վերջին տարիները կարելի է տրամաբանորեն բաժանել ժամանակաշրջանների՝ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական գործընկերների հարցազրույցից մինչև մյուս հարցազրույցը։ Ու ուշագրավ է, որ յուրաքանչյուր նման հարցազրույցի հետ փոքրանում ու փոքրանում է հայերի բնակության արեալը։

1. Եթե հիշում եք, 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որի զգալի մասը նվիրված էր այդ ժամանակաշրջանի հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր բացահայտել այնպիսի «կոնֆիդենցիալ մանրամասներ», որոնք «ներսից կպայթեցնեն Ադրբեջանը»։

Սակայն շատերը չնկատեցին, որ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 28-ին հրապարակվեց այդ հարցազրույցից մի փոքրիկ հատված՝ նվիրված Ադրբեջանի թեմային, որում Փաշինյանը ներկայացրել էր այն ամենը, ինչը պետք է «ներսից պայթեցներ Ադրբեջանը»։

Փաշինյանի խոսքով, 2018 թվականի սեպտեմբերին, երբ ինքը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ԱՊՀ գագաթնաժողովում, Ալիևը խնդրել էր նրան Երևանում այդ օրերին ծավալված նախընտրական քարոզարշավի ժամանակ (մայրաքաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ էին տեղի ունենում) չանդրադառնալ Ադրբեջանի թեմային, քանի որ Ալիևը վախենում էր «հեղափոխության տարանցումից Ադրբեջան»։

Իհարկե, «հեղափոխությունների տրանզիտի» թեման նոր չէ ամբողջ աշխարհում քաղաքական դիսկուրսի համար, սակայն նախկինում հնչեցված հայտարարությունները, թե իբր Փաշինյանը կարող է բացահայտել այնպիսի կոնֆիդենցիալ մանրամասներ, որոնք «կպայթեցնեն Ադրբեջանը», չեն համապատասխանում այդ «հայտնության մակարդակին»։

Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 26-ի այս հարցազրույցից հետո: Պատերազմ, որն ավարտվեց նվաստացուցիչ պարտությամբ, որը «Փաշինյանի դիվանագիտական ջանքերով» վերածվեց 2023 թվականին Արցախի լիակատար կորստի։

2. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը հայտարարեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հատկանշական է, որ այս հարցազրույցի հնչեղ անոնսից գրեթե անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր հրավիրել և հայտարարել Տավուշում ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնման մասին՝ ընդգծելով, որ այդ տարածքները երբեք չեն պատկանել Հայաստանին։

ՀՀ-ում քաղաքական գործընթացներում ակտիվորեն ներգրավված, ինչպես նաև ընդհանրապես քաղաքական գործընթացների տրամաբանությունը հասկացող շրջանակների մոտ կարող են հիմնավոր կասկածներ առաջանալ, որ այդ երկու իրադարձություններն ուղղակիորեն կապված են միմյանց հետ։

Փաստն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկերոջ Արայիկ Հարությունյանի այս հարցազրույցից հետո նույնպես հայկական տարածքները փոքրանում են։ Հայերի բնակության արեալը փոքրանում է:

3. Բայց հայկական տարածքի կրճատման ներկա փուլը կարծես թե բավարար չէր, և ապրիլի 22-ի Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին, որի հիմնական դրույթն այն էր, որ Հայաստանը շարունակելու է ընթանալ նախանշված ճանապարհով՝ անհամաչափ զիջումներ Ադրբեջանին, ՌԴ-ի վտարում տարածաշրջանից, գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Իրանի հետ սահմանի վերահսկողության կորստի։ Այլ կերպ ասած, նոր հարցազրույցը Հայաստանի համար աշխարհաքաղաքական ցնցումների նոր փուլի անոնսն է։

Ինչպես նախօրեին արդեն նշվել է, ևս մեկ անգամ կրկնենք՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է մինչև վերջ՝ անկախ կորուստներից։ Սա կարևորագույն գործոն է Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ցանկացած վերլուծության համար։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>