Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
26
Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման

Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու համար. ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել.

«Իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը. «ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանական մեքենայում ձեռնաշղթաներով ձերբակալվածների պահման վայր տարվող քաղաքացուն ուղեկցող ոստիկանները որոշ ժամանակ միայնակ են թողել՝ ճանապարհին կանգնեցրել են մեքենան և դուրս եկել: Այնուհետև մի խումբ դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին քարշ տալով իջեցրել են մեքենայից, տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը և նետել ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, նստել ավտոմեքենան և հանգիստ շարունակել ճանապարհը։ ​

Քաղաքական դրդապատճառներով բռնության և անօրինականության ֆոնին տեղի ունեցած այս աննախադեպ անօրինականության կապակցությամբ ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորի, խորհրդարանի տխրահռչակ խոսնակի և իրավակարգի պատասխանատուների գործողությունները։ Միջադեպը, երբ իշխող կուսակցության պատգամավորի հասցեին քննադատություն հնչեցրած երիտասարդը դարձել է ոչ միայն այդ պատգամավորի ֆիզիկական բռնության, այլև իրավապահ մարմինների և գործող վարչախմբի բանդայի կողմից դաժան հետապնդման և խոշտանգման զոհ, պահանջում է անհապաղ և բազմակողմանի քննություն:

Քաղաքական գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ կարող են լինել ժողովրդավարական հասարակության մեջ։ Սակայն դրան ի պատասխան պատգամավորը ոչ միայն ֆիզիկական ուժ է կիրառել քաղաքացու դեմ, այլև իշխանության բարձր մակարդակում նրա գործողությունները հավանության են արժանացել, ինչը վկայում է իշխող վարչախմբի կողմից «իրավունք» և «ժողովրդավարություն» բառերի իմաստի յուրովի ընկալման մասին: Պետության վերահսկողության տակ գտնվելու պայմաններում ձերբակալվածի վրա հարձակումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է և պետք է դառնա անկախ քննության առարկա: Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել այս ոճրագործությունը բացահայտելու և մեղավորներին խստորեն պատժելու համար: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի աղետալի վատթարացմանը:

Հավատացե՛ք, եվրոպական արժեքների մասին խոսքը ոչինչ չարժե ձեր լռության պայմաններում: Բայց մենք ձեզանից միայն խոսքեր չենք ակնկալում, այլ որոշակի և հստակ գործողություններ, որոնք ուղղված լինեն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգմանը: Իսկ քաղաքական պատասխանատվությունը տեղի ունեցածի համար ընկնում է բացարձակապես իշխող կուսակցության վերնախավի վրա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan