550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ)
3
Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Պատերազմ Արցախում
«Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան «Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին և Վահագն Խաչատուրյանին «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ «Մշտապես գործողության մեջ է, պատրաստ ցանկացած ավանտյուրայի»․ Ստեփան Դանիելյան «2 տարի առաջ Արցախում գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ»․ Տիգրան Աբրահամյան Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ) «Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Երևանում նոր տեսախցիկ է տեղադրվել Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին, Քոչարյանին և Սարգսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Հունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. Սուրենյան

«Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել». Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի վերջին «զեղումների» մասին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան ընդարձակ մեկնաբանությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «ծրագրային» ելույթին:
Լևոն Զուրաբյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։
Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ երկար ժամանակ եղել է «Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող» եւ «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո «բոլորիս աչքի առաջ» տեղի է ունեցել իր «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան», որի շնորհիվ նա «աներկբա և միանշանակ համոզվեց», որ Հայաստանի անվտանգության ապահովման կարեւորագույն գործոնը «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է»։
Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է», որի միջազգայնորեն ճանաչված տարածքը «մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել» եւ որ «եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը պարզունակ գրագողություն է անում Վանո Սիրադեղյանից, որը, քննադատելով քաղաքական հայդատականությունը, ժամանակին ասել էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»:
Խորքային խնդիրն այստեղ այլ է։ Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին հասցրեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրանում մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։
Այս կապակցությամբ ասելիքս կուզեի արտահայտել հետեւյալ արձանագրումներով.
1. Հայաստանն ի սկզբանե իր անկախության ձեռքբերման գործընթացը անցկացրել է Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում, անկախության հանրաքվեն կազմակերպել է բացառապես Խորհրդային Հայաստանի տարածքում, եւ առաջին իսկ պահից, ստորագրելով 1991 թվականի Մինսկյան (Բելովեժյան) հայտարարությունը, հռչակել է, որ ընդունում է իր սահմանները որպես նախկին Սովետական Հայաստանի սահմաններ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի եւ խորհրդային ժամանակաշրջանում նրա կազմում ինքնավարություն եղած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ հակամարտություն։
Հայաստանի Հանրապետությունը նաեւ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայն է այդ հակամարտության ցանկացած լուծմանը, որին համաձայն կլինեն եւ Ադրբեջանը, եւ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, Հայաստանը երբեք իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որեւէ հավակնություն չի հայտնել։ Նիկոլի լեզվով ասած, Հայաստանն ի սկզբանե իրեն հաստատել է, որպես միջազգայնորեն ճանաչված «Իրական Հայաստան» եւ դիվանագիտության մեջ երբեք չի կիրառել պատմական «իրավունքի» հետ կապված փաստարկներ։ Հետեւաբար, Նիկոլի այն պնդումը, որ 1991 թվականից ի վեր «մենք ենք, որ չենք ճանաչել մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը», հերթական լկտի նիկոլական սուտ է։
2. «Պատմական Հայաստանի» տեսլականով, մինչդեռ, հանդես է եկել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Մյունխենում Ալիեւի հետ ներգրավվեց պատմության մասին Տիգրան Մեծին վկայակոչող վիճաբանության մեջ, եւ իր բազմաթիվ ելույթներում խոսեց Սարդարապատի ոգու ու Սեւրի պայմանագրի մասին, ոգեկոչեց Տիգրան Մեծին, Արտաշեսին, Աշոտ Երկաթին եւ Հայոց այլ թագավորներին։ Պատմության մասին հենց այս կենացներով Փաշինյանն առաջնորդեց մեր երկիրը դեպի ամենամեծ աղետներից մեկը Հայոց պատմության մեջ։ Այսինքն, հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ 1991 թվականին հիմնադրված իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով։
3. 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ եւ երեք խաղաղ տարվա ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խորհրդապահական բանակցությունների բովանդակությանը եւ պատմությանը, դիվանագիտական խողովակներով ստանալու տեղեկություններ գլխավոր միջազգային խաղացողների դիրքորոշումների եւ ծրագրերի, տարածաշրջանում ստեղծված ռազմա֊քաղաքական բալանսի մասին։ Այդ ժամանակն անգամ անփորձ, բայց պետական կառավարմանն ընդունակ ցանկացած ղեկավարին պետք է որ բավարարեր հասկանալու համար, որ պատմության ընկալման վրա հիմնված ցնորքները սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան» անցնելու համար այդ երեք տարին բավարար չեղան։ Իր իսկ խոստովանությամբ, այն տեղի չունեցավ անգամ 44֊օրյա կործանարար պատերազմի արդյունքում եւ կատարվեց «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո»։
Այսպիսով, իշխանության մեջ անցկացրած 7 տարիներից 5 ու կես տարիներին Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել «Պատմական Հայաստանի» աղետաբեր ցնորքի սպասարկման գործով եւ միայն վերջին մեկուկես տարին է, որ «հասկացել» է իր գործունեության վնասները ու «տրանսֆորմացվել» դեպի «Իրական Հայաստան»։ Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել։ Միեւնույն ժամանակ, համաձայնվե՜ք, որ եթե երկիրն ունի այդ ծավալի բթություն խոստովանած ղեկավար, ապա այսօրվա մեր ձախողումների համար այլ բացատրություն փնտրելու կարիք պարզապես չկա։
4. Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունում է, որ 5 ու կես տարվա ընթացում մեր երկիրը առաջնորդել է ազգային անվտանգության եւ «Իրական Հայաստանի» համար կործանարար սպառնալիքներ առաջացնող «Պատմական Հայաստանի» տեսիլքի ուղղությամբ։ Հարց է ծագում. եթե այդքան երկար ժամանակ այդ մարդը, հակառակ բոլոր իրողություններին, համառորեն ցուցադրել է դատողության եւ տրամաբանության ակնհայտ արատներ եւ ոչ֊ադեկվատություն, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ նրա դատողությանն ու տրամաբանությանը կարելի է վստահել մեր երկրի հետագա ճակատագիրը։ Իրականում, եթե ինչ֊որ բան եւ ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի մասին, դա այն է, որ քանի դեռ Փաշինյանի մտածողության (իսկ ավելի ճիշտ կլիներ ասել «անմտության») տեր մարդն է Հայաստանի համար ճակատագրական որոշումներ ընդունում, մեր երկիրը շարունակում է վտանգված լինել։
5. Նիկոլ Փաշինյանը մի կողմից պնդում է, որ Հայաստանը, ստորագրելով 1992 թվականի Ալմա֊Աթայի համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, մյուս կողմից մեղադրում, որ Հայաստանը 1991 թվականից կառուցել է իր անկախության մոդելը սխալ՝ «Պատմական Հայաստանի» մոդելի վրա։ Թե ինչպե՜ս են կարող այս երկու իրարամերժ պնդումները միաժամանակ տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ուղեղում, թող ապագայում ուսումնասիրեն «Ակադեմիական քաղաք» տեղափոխված Բժշկական համալսարանում։ Այս պահին միայն արձանագրենք, որ անգամ ստախոսության գործում նա ապաշնորհ է։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan