Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
26
«Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլի աքսիոմը և մեր թեորեմը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 31-ին հերթական հոդվածն է ուղարկել «Նուբարաշեն» բանտից:
«Կառավարության վերջին նիստին Փաշինյանի պոռթկումն Արցախի պետական ինստիտուտների հասցեին և դրան հետևած իշխանամերձ տեղեկատվական գրոհը սպասելի էին։ Արցախի նախագահի հարցազրույցը ֆրանսիական լրատվականին ընդամենը առիթ էր, թրիգեր՝ վաղուց կուտակած մաղձը, որն արտահայտվում էր մինչև նիկոլական զեղումն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր սկանդալների մեջ ներքաշելով։
Նիկոլի հիմնավորումները, թե՝ «Հայաստանում պիտի լինի ընդամենը մեկ կառավարություն», գրեթե ինչպես միշտ՝ քննադատության չեն դիմանում։
Նախևառաջ անառարկելի է, որ Արցախի պետական ինստիտուտների մանդատը չի տարածվում  և չի կարող տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքի և քաղաքացիների վրա։ Գուցե հոգեբանորեն Նիկոլին դիսկոմֆորտ է, որ իր իսկ մեղքով Հայաստանում են հայտնվել իր ազդեցությունից դուրս գտնվող Արցախի պետական կառույցները։ Սակայն ակնհայտ է, որ դա չէ Հայաստանում իշխանությունը զավթած ֆյուրերի նյարդային պահվածքի հիմնական պատճառը։
Խնդիրն այն է, որ Փաշինյանը և Ալիևը միասնական ջանքերով տապալելով Արցախի պետականությունը՝ հիմա քլինինգային օֆիսի մաքրուհիների ջանասիրությամբ փորձում են ջնջել երկրորդ հայկական պետության ցանկացած ցողունային բջիջ։ Ալիևը պայքարում է այդ ինստիտուտների շենքերի դեմ (հիշեք ԼՂՀ ԱԺ շենքի գմբեթի քանդումը) և հայերի հոգևոր-մշակութային հետքն է վերացնում Արցախում։ Իսկ Նիկոլին վերապահված է տարրալուծել արցախահայերին և թաղել Արցախի պետականության մասին հիշեցնող ատյանները։

Հատկանշական է, որ այն ընթացքում, երբ Նիկոլը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ, որոնք ոչ միայն Ադրբեջանի ներսում արագորեն զարգանալու հնարավորություն են ստացել, այլև դուրս են գալիս միջազգային ասպարեզ՝ աշխատանք դեսպանատների հետ, միջազգային կառույցների հետ կումունիկացիա և այլն։

Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ Արցախի պետական կառույցներից ավելի ակտիվ գործունեություն է ակնկալվում՝ Արցախի հարցի՝ միջազգային քաղաքական օրակարգից չվերանալու համար։ Հասկանում եմ, որ արցախահայության ծանր սոցիալ-տնտեսական, հոգեբանական իրավիճակում և Հայաստանի գործող ռեժիմի թշնամական վերաբերմունքի պարագայում դա շատ բարդ մարտահրավեր է։ Սակայն այս հարցը կենսական է և պարտադիր է այն առաջնահերթ դիտարկելը։

Էլի ազնիվ պետք է խոստովանել, որ այս խնդիրը միայն Արցախի ղեկավարության պարտականությունը չէ, այլև ողջ հայ ժողովրդինը, ներառյալ՝ Սփյուռքը։ Այնինչ իմ տեսադաշտում (գուցե ես չգիտեմ) այդպիսի համազգային աջակցություն չի երևում։

Այս համատեքստում մի շեշտադրում պիտի անեմ։ Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում նույնպես մենք պարտվում ենք Նիկոլին կոնցեպտուալ առումով։ Ի՞նչ նկատի ունեմ։ Փաշինյանի գործողությունները, որքան էլ քաոտիկ և հախուռն թվան, իրականում նախապես մշակված ծրագրերի՝ նպատակների, խնդիրների, քայլերի արդյունք են, որոնց ի պատասխան՝ ընդդիմության և հասարակության արձագանքը և հակազդումը տարերային են, չհամակարգված, անհետևողական։

Այդ մեթոդական ճգնաժամը վերաբերում է նաև տվյալ հարցին։ Հայ հասարակական-քաղաքական միտքը չի բյուրեղացրել Արցախի ապագայի շուրջ, ստեղծված իրավիճակում՝ գործողության և գործունեության ալգորիթմ, գաղափար, կոնցեպտ։ Ամիսներ առաջ փորձեցի նման քննարկումներին նպաստել՝ առաջարկելով Արցախի համար այս փուլում «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտը (մանրամասները՝ այստեղ.)։ Սակայն, ցավոք, այս կամ որևէ այլ մոդելի շուրջ լուրջ քննարկումներ և օգտակար վերջնարդյունք, որ կարող էին պիտանի լինել Արցախի պետական ինստիտուտների համար, չեղավ։

Ընդամենը հիշեցնեմ, որ Արցախի դեպքը բացասական իմաստով ունիկալ է պարզապես «վտարանդի կառավարություն» կոչվելու համար, որովհետև դասական իմաստով նման դեպքերում իշխանությունները «գնում են դուրս», իսկ բնակչությունը  մնում է տեղում։ Այնինչ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ բնակչությունը «դրսում» են։

Սակայն անգամ վտարանդի կառավարությունների դեպքում Փաշինյանի խոսույթն աննորմալ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ Չերչիլը կառավարության նիստում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նիկոլական տեքստեր ասեր Լոնդոնում ապաստանած՝ Նիդեռլանդների, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի կամ Լեհաստանի վտարանդի կառավարությունների հասցեին։ Կամ նույն տարիներին Նորվեգիայի թագավորը հաթաթա տար Օսլոյում տեղակայված Էստոնիայի վտարանդի կառավարությանը։

Այն, որ Նիկոլը հոգով խավար է, իսկ մտքով՝ տկար, այլևս աքսիոմ է։ Իսկ մենք՝ որպես ժողովուրդ, կրկին պարտավոր ենք ապացուցել մեր՝ անկոտրում և պտղաբեր էթնոս լինելու թեորեմը»։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan