Էրդողանը հրավիրվել է Երևան «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
30
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ «Արարատը չկա, բայց զատո Խոր Վիրապի զուգարանը կա». Անժելա Էլիբեգովա ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի քարոզչական այցի հետ կապված ոստիկանության ավտոբուսի հայտնի վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшuպшն եղել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Հանկարծ Փաշինյանի ականջը չընկնի... ԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ քանակով սերիա է պատրաստում

Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)

Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը: Այս մասին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ. «Հարգելի՛ գործընկերներ,

Վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների և մահվան, ավելի քան 120․000 հայեր՝ գրեթե ողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջև, ստիպված եղան լքել իրենց հայրենիքը ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Իմ ծննդավայրում տեղի ունեցող իրադարձություններին մեծ անհանգստությամբ ու ցավով էի հետևում Հայաստանից և վերապրեցի 1990-ականների սկզբին ադրբեջանական օդային ռմբակոծություններից օրերով ու շաբաթներով ապաստարանում անցկացրած իմ մանկության հիշողությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնագույն և խորը կապ ունի իր հայրենիքի հետ, որի պատմական վկայությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Սերունդներն ապրել, աշխատել և կառուցել են իրենց կյանքը այս տարածաշրջանում՝ ստեղծելով հարուստ մշակութային ժառանգություն, որը նրանց կապում է այս հողին:

Չնայած դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և առանց խոչընդոտների վերադարձը»: Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը արժանապատիվ և անվտանգ պայմաններում»:

Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը:

Միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար, և այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ:

Իսկապես, վերադարձի իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը ոչ միայն արդարության և մարդու իրավունքների խնդիր է, այլև կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաշտեցման առաջխաղացման համար:

Միջազգային հանրությունը պարտավոր է համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հակամարտությունից տուժած բոլոր անձանց արժանապատվության և իրավունքների ապահովման ուղղությամբ։

Շնորհակալություն»:
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>