Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...»
7
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Պատերազմ Արցախում
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը»

Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ

Եվ այսպես. ողջ աշխարհն այսօր գուշակում է. կկայանա՞ Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ մայիսի 15-ին Ստամբուլում, թե՞ հերթական անգամ այս բոլոր խոսակցությունները կլինեն թոզփչոցի:

Հիշեցնենք, որ  դիվանագիտական ​​այս «պարը»   սկսվեց մայիսի 10-ին եվրոպացի չորս առաջնորդների Կիև կատարած այցով։ Այնտեղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները Զելենսկու հետ միասին, դիվանին նստած, կոչով դիմեցին  Մոսկվային՝ 30-օրյա ժամկետով կրակը դադարեցնել և նստել բանակցության սեղանի շուրջ:

Փորձագետների  կարծիքով, եվրոպական լիդերների իրական նպատակը ոչ այնքան խաղաղության հաստատումն էր, որքան ցույց  տալ, որ հենց Մոսկվան է մերժում խաղաղության բանաձևը: Որից հետո ենթադրվում էր, որ պիտի ուժեղանային ճնշումները Մոսկվայի հանդեպ, արդեն՝ Թրամփի կողմից:

Իսկ մինչ այդ, Թրամփն ու Պուտինը կուլիսային բանակցություններ էին վարում, թե ինչպես պատասխանեն եվրոպական քառյակին: Որից հետո էլ ծնվեց Պուտինի առաջարկը՝ մայիսի 11-ին, որտեղ նա մերժելով եվրոպացիների առաջարկը կրակի դադարեցման մասին, առաջարկեց «առանց նախապայմանների հանդիպել Զելենսկու հետ Ստամբուլում, մայիսի 15-ին»:

Պուտինի առաջարկի տրամաբանությունը հետևյալն էր. եթե Զելենսկին և եվրոպական քառյակը իրոք ուզում են հաստատել խաղաղություն, ապա դա պիտի ունենա ոչ թե ժամանակավոր բնույթ, այլ հեռահար բնույթ: Իսկ որպեսզի դա հաստատվի, ապա Ուկրաինան պիտի ընդունի Մոսկվայի պայմանները: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, հասկանալու համար, թե վերջինս պատրա՞ստ է արդյոք այդ պայմանների կատարման հետ, թե ոչ: Ըստ ռուսական շրջանակների, եթե Զելենսկին համաձայնվի այդ պայմանների կատարման հետ, ապա ռուսական կողմը նույնպես կհամաձայնի կրակի դադարեցմանը, իսկ եթե՝ ոչ, ապա՝ ռազմական գործողությունները կշարունակվեն:

Իր հերթին, ուկրաինական կողմն ու եվրոպացիները պնդում են, որ մայիսի 15-ի հանդիպմանը պիտի նախորդի կրակի դադարեցումը, քանի որ բանակցություններին մասնակցելը առանց կրակի դադարեցման, կնմանվի բանակցություններ վարել ատրճանակի սպառնալիքի տակ:

Ռուսական կողմը մերժում է այդ մոտեցումը, նշելով, որ 2022-ին բանակցությունների ընթացքում Մոսկվան համաձայնվեց կրակը դադարեցնել, իսկ ուկրաինական կողմը, օգտվելով դրանից, ձգձգելով բանակցային գործնթացը, ժամանակն օգտագործեց ռազմաճակատում վերադասավորումների համար:

Արևմտյան փորձագետների կարծիքով, Պուտինի առաջարկը համաձայնեցված է եղել Թրամփի հետ, որն էլ իր հերթին համաձայնեցրել է հանդիպման վայրը Էրդողանի հետ:

Այդ տեսանկյունից զարմանալի չէր, որ Պուտինի առաջարկից անմիջապես հետո, արձագանքելով  Թրամփը հայտարարեց բառացի հետևյալը.

«Նախագահ Պուտինը չի ցանկանում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր, սակայն ցանկանում է հինգշաբթի հանդիպել Թուրքիայում, քննարկելու՝ արյունահեղությանը վերջ տալու խնդրի լուծումը։ Ուկրաինան պետք է անհապաղ  ընդունի այդ առաջարկը,  հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնության  գալ Մոսկվայի հետ, թե ոչ:  Իսկ եթե ոչ, ապա եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ը կիմանան, թե ինչ վիճակում են գտնվում և կարող են համապատասխանաբար գործել, թե ոչ: Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան գործարքի կգնա Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տոնելով, որը չէր կարող հաղթել  առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների: ԱՆՑԿԱՑՐԵՔ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԻՄԱ!!!”,- վերջում ավարտել է իր արձագանքը ԱՄՆ-ի նախագահը:

Հասկանալի է, որ Թրամփն ու Պուտինը սինխրոն են գործում, որպեսզի թույլ չտան եվրոպացիներին մեղադրելու, որ միայն Ուկրաինան է ցանկանում խաղաղություն:

Թրամփի արձագանքից հետո, Զելենսկին չէր կարող չհամաձայնվել այդ հանդիպմանը և այդ իսկ պատճառով բառացի հայտարարեց հետևյալը.

«Մենք վաղվանից ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը անհրաժեշտ հիմք կստեղծի դիվանագիտության համար։ Սպանությունները հետաձգելն իմաստ չունի. իսկ Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը՝ Թուրքիայում։ Անձամբ»:

Զելենսկու այս արձագանքից պարզ չեղավ, թե նա կգնա Ստամբուլ, եթե մայիսի 12-ից ռուսական կողմը կրակը չդադարեցնի:

Իսկ որպես հաստատում, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճշտեց, որ Կիևի արձագանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 15-ին ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկին, ցույց է տալիս, որ Ուկրաինայի իշխանությունները «վատ են կարդացել Ռուսաստանի ղեկավարի հայտարարության սղագրությունը»։

«Պուտինն ասել է հստակ. սկզբում խոսակցություններ արմատական ​​պատճառների մասին, իսկ հետո կարելի է խոսել հրադադարի մասին»,- ընդգծել է Զախարովան:

Այս ամենից պարզ երևում է, որ կողմերի իրական նպատակը ոչ այնքան խաղաղության հաստատումն է, այլ այն, թե ով ում կկարողանա մեղադրել խաղաղությունը մերժելու մեջ:

Մի կողմից Պուտինը իրավացի է, որ չի վստահում Զելենսկուն և պահանջում է, որ միայն բանակցությունների արդյունքից որոշում կայացնի կրակի դադարցման մասին, իսկ մյուս կողմից ուկրաինական կողմն էլ տրամաբանական է համարում, որ գոնե բանակցությունները սկսելու ընթացքում ռազմական գործողությունները կանգնեցվեն:

Հենց այս դետալների շուրջ էլ ընթանում է դիվանագիտական անդրկուլիսային պատերազմը:

Իսկ կկայանա այդ հանդիպումը , թե ոչ պարզ կդառնա օրեր անց:

Միջազգային դիտորդները կասկածում են, որ նույնիսկ եթե այդ հանդիպումը կայանա, համաձայնություն կլինի: Պարզապես այդ հանդիպման պատկերը մեսիջ կլինի, որ խաղաղության հեռանկարը այդքան անհույս չի լինի մոտ ապագայում, ինչպես շատերը կարծում են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>