«Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
16
Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Պատերազմ Արցախում
Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է «Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը Վայոց Ձորի թեմի առաջնորդը հանգստյան է կոչվել. Մայր Աթոռ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը». Վահագն Սարոյան Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով. Հայտարարություն Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Անկանխատեսելի» թեթև անձրև․ ՔՊ-ն Երևանը կառավարում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) Քաղաքային բյուջե կա, բայց ասֆալտը չկա (տեսանյութ) Փաշինյանը չգիտի՝ էլ ինչ անի, հիստերիայի մեջ է, վերջին փորձն էր Ստրասբուրգում, բայց դա իրեն չի փրկի (տեսանյութ) Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Ծառերի հերթական սպանդը Կենտրոնում (տեսանյութ) 1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ «Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կաթսան եռում է, պատերազմը ձեռնտու է միայն Նիկոլին. Տավուշը պետք է պահել Երևանում. պայքարի միակ կետը Հանրապետության հրապարակն է՝ ժողովրդական ըմբոստությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Տավուշում հանդիպման մասնակից մարդիկ բավական խիստ ֆիլտրացիա էին անցել, ընտրված մարդիկ են եղել, բայց նույնիսկ այդ պայմաններում Փաշինյանը չի կարողացել համոզել: Եղել են սպառնալիքներ, եղել է վախ, և Փաշինյանն ասել է, թե ինքը վստահ չի, որ կարող է պաշտպանել սահմանները, ուստի առաջարկում է հանձնել։ Փաշինյանն Արմագեդոն է ներկայացրել տավուշցիներին, թե իբր՝ եթե չհանձնի, Հայաստանը կործանվելու է։ Տավուշի այդ հանդիպումով Փաշինյանն իր պատվիրատուներին ցույց է տվել, որ ամեն ինչ անում է։
  • Սա շատ հեռու է սահմանազատման գործընթաց լինելուց, ընդամենը 30 տարվա գիծը քանդելու մարտավարություն են իրականացնում։ Արևմուտքն ուզում է արագ ավարտել գործընթացը։ Սյունիքի մարզից ռուսական զորքերին հանելու հարցն էլ է իր առջև դրված։ Արևմուտքը վաղուց խոսում է, որ այս տարածաշրջանում պետք է ձերբազատվել ռուսական ներկայությունից, և փորձում է մաքսիմալ արագացնել։
  • Փաշինյանը հասկանում է, որ իր ժամանակը սպառվել է, չկա հանրային աջակցություն, և սպառված ռեսուրսով նա շտապում է։
  • Բոլորին ձեռնտու է տարածաշրջանում կոնֆլիկտայնությունը մեղմել, այդ թվում՝ նաև Իրանին։ Նրանք ասում են՝ դեմ չեն լինի, որ ռուսական զորքերին փոխարինեն, օրինակ, ֆրանսիական զորքերը։ Իրանի և արևմտյան որոշ երկրների միջև, այդ թվում՝ ԱՄՆ-ի, երկխոսություն կա։ Այս տարածաշրջանը դարձել է Իրանի համար սպառնալիքի աղբյուր։
  • Կուլուարներում պայմանավորվածությունների ժամանակ Ադրբեջանը դեմ չի եղել եվրոպացի դիտորդների ներկայությանը, թեև պաշտոնապես դեմ է արտահայտվում՝ ռուսների հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի ղեկավարությունը դիվանագիտությունը տարբերում է պետական քաղաքականությունից, պետական շահը՝ պոպուլիզմից։
  • Ռուսաստանը վերջին զարգացումներից ինչ-որ դասեր քաղել է: Հասկանում են, որ Տավուշի գյուղերը Նիկոլն ինքն է հանձնում, էլ չկան նախկիններ, որ նրանց վրա գցի, հետևաբար՝ գցելու է Ռուսաստանի վրա։ Եվ հիմա ռուսական կողմն ինքն իրեն ապահովագրելու համար է հայտարարություններ անում, որ իրենց չմեղադրեն տարածքներ հանձնելու հարցում մասնակցություն ունենալու մեջ։

    • Վստահ եմ՝ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու՝ Ադրբեջանը չէր կարող Արցախում պատերազմ սկսել։ Ռուսները համոզված են, որ ինչ-որ պահի կվերադառնան և ամեն ինչ կարգի կբերեն, իրենք ելնում են նախկին փորձից, ինչը, սակայն, մեզ համար կործանարար է։ 
    • Ռուսաստանը հիմա հղում կատարելու հնարավորություն ունի՝ քանի որ Նիկոլն ինքն է հանձնում տարածքները, ինչպես դա արեց Արցախի դեպքում, ասելով, որ Ադրբեջանինն է։ Բայց բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանի պասիվության, անգործության պատճառով իրենց իսկ վարկանիշը մեր ժողովրդի մոտ ընկել է։ Թեև միանշանակ է, որ Ռուսաստանին նման գործողությունների համար առիթ տվել են Հայաստանի ղեկավարները՝ իրենց խոսույթով ու հայտարարություններով։ Ռուսաստանն ունի իր առաջնահերթությունները, և այդ առումով Կովկասը զիջում է Ուկրաինային։
    • Պատերազմից հետո ռուսական իշխանությունները ձեռքբերում էին համարում, որ չնայած պարտությանը՝ իրենք հայտնվեցին Սյունիքում։ ՌԴ իշխանական շահերը սպասարկող փորձագիտական շրջանակներում համոզված պնդում են, որ դուրս չեն գալու տարածաշրջանից։

      • Ռուսաստանի հետ մեր գործերը դեռ չեն ավարտվել, պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա իր շահը տարանջատել ուրիշների շահերից։
      • Արցախի հարցը փակ չէ, իրականում այն փակ է միայն մեկ մարդու համար, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Այստեղ կա ժողովրդի սեփականության, կյանքի իրավունք։ Սրա մասին բոլորն են խոսում և անընդհատ՝ և Արևմուտքում, և Ռուսաստանում, մինչդեռ Արցախի հարց չկա դրված միայն Հայաստանում, բոլորն ասում են՝ պետք է արցախցիները վերադառնան, բացի Հայաստանից։ Մենք մեր հանրությանը պետք է պատրաստենք և թույլ չտանք, որ հարցը մոռացության տրվի, ինչն անում է գործող իշխանությունը։ Ցավոք սրտի, այս պահին ոչինչ չի անում Արցախի իշխանությունը։ 
      • Փաշինյանը պայման դնող չէ, հատկապես՝ Ալիևի հետ հարաբերություններում, այլ Ալիևի պահանջները կատարող է։
      • Իդեալական սահմանազատումը պետք է այնպես արվի, որպեսզի ոչ մի երկիր չտուժի, դա համագործակցության արդյունք պետք է լինի, եթե կա պարտադրանք, նախապայման, հայրենիքի ինչ-որ հատվածների առևտուր, դա սահմանազատում չէ։
      • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ընթացքում Ալիևի հայտարարությունները Նիկոլի գլուխը շոյելու միջոց էին, որպեսզի իրենց գործակալին բաց չթողնեն։ Դրա համար էր մարտի 17-ին Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Ալիևը ասում, որ «ավելի, քան երբևէ մոտ են» խաղաղության համաձայնագրին Հայաստանի հետ, և, որ բանակցություններն «ակտիվ փուլում» են։ Արևմուտքը հասկանում է, որ Ալիևն ինքնուրույն գործոն չէ, այլ Թուրքիայի շարունակությունն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկել էր Հայաստան՝ իր կառույցի անդամ երկրի շահերը սպասարկելու։ 
      • Եթե մենք ուզում ենք, որպեսզի Ադրբեջանի նախագահի բռնապետ լինելու հանգամանքը գործոն դառնա, պետք է աշխատել Արևմուտքի հետ, որպեսզի չասեն, որ դրա մասին «Եվրոնյուզում» ոչինչ չի ասվել։
      • Իշխանական քարոզչամիջոցներն այսօր ամբողջ օրը պտտում են World Happiness Report ամենամյա զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը ճանաչվել է Հարավային Կովկասի մեջ երկրներից ամենաերջանիկը։

      Այնինչ, այդ ցուցանիշով փորձում են մարդկանց ուղղակի էշի տեղ դնել։ Բայց կան այլ ցուցանիշներ ևս՝ դատարանների, կոռուպցիայի դեմ պայքարի  մասին, որոնցով Հայաստանը նահանջ ունի, այդ մասին չեն խոսում:

      • Նոյեմբերյանում, Իջևանում մարդիկ տեսնում են, որ Փաշինյանը հանձնում է այդ տարածքները: Մարդիկ հասկանում են, որ ինչ-որ մեկը դիֆտի կտորը ձեռքին կգա ու կասի, որ եթե չհանձնենք՝ պատերազմ կսկսի։ Բայց մարդիկ տարիներ շարունակ պատերազմի սպառնալիքի տակ հող են մշակել, բերք են հավաքել, փորձել են աշխատել այդ տարածքներում… պահել են իրենց հայրենիքը:
      • Փաշինյանը շտապել էր Տավուշ, որովհետև վտանգ էր տեսել, զգացել էր, որ աղմուկ է բարձրանում ժողովրդի մեջ… Այդ պարագայում նա կարող էր նույնիսկ Ստոլտենբերգին Հանրապետության հրապարակում թողնել ու վազել Տավուշ։


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>