Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից
13
Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Պատերազմ Արցախում
Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանը շարունակում է, առանց հանգստյան օրերի, նորանոր «ցնցող» հայտարարություններ անել կամ գոնե «թարմացնել» արդեն արածները: Մասնավորապես, ամեն ինչի մասնագետ «աշխատելու» շարքում Նիկոլ Փաշինյանը որոշել է դրսևորվել որպես բուհական կրթության խոշոր կազմակերպիչ: Հասկանալի է՝ ի դժբախտություն կրթական համակարգի: Արդեն հայտնի է, որ Փաշինյանը մի «դարակազմիկ» մտահղացում, եթե չասվի՝ «իդեա-ֆիքս» ունի՝ «Ակադեմիական քաղաք» անվանմամբ: Այդ նախաձեռնությունն իր «հանճարեղությամբ» զիջում է, թերևս, միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը դղրդյունով տապալվեց:

Բայց չշեղվենք «ԱՔ»-ից: Ո՞րն է Փաշինյանի այս նախաձեռնության հիմնական գաղափարը. բոլոր բուհերը, ակադեմիական բոլոր ինստիտուտները միավորել աշխարհագրորեն մեկ վայրում, դրա անունը դնել «Ակադեմիական քաղաք», իսկ հիշյալ բուհերի և գիտական հաստատությունների շենք-շինությունները հանձնել կառավարման ու դրանից «փող շինել»: Ավելին, հայտարարվում է, թե ուսանողներից և գիտնականներից «ազատագրված» շենք-շինությունների շահագործումից ստացված հասույթն էլ ուղղվելու է «Ակադեմիական քաղաքի» կառուցման, բարեկարգման, սպասարկման ծախսերը հոգալուն: Ասեք, որ հանճարեղ ծրագիր է: Այն, իհարկե, շատ է հիշեցնում Իլֆի ու Պետրովի նկարագրած «ՆյուՎասյուկին», ուստի զարմանալի չէ, որ հենց այդպես էլ գնահատվում է՝ «նյու-վասյուկիական» նախագիծ, այն է՝ դատարկ խոսակցություն, արկածախնդրական մի բան: Այնքան արկածախնդրական, որ շատ ու շատ հանգամանքներ նույնիսկ հաշվարկված չեն:

Բայց Փաշինյանն անխոնջ է: Եվ օրերս ևս մեկ անգամ մանրամասնեց «Ակադեմիական քաղաքի» իր մտասևեռումը: Նա, մասնավորապես հայտարարեց. «Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»: Ավելի «ֆունդամենտալ» տարօրինակություն (սա՝ մեղմ ասած) դժվար կլիներ մտածել: Բայց հարց է ծագում, որ եթե «իքս» բուհը Երևանի կենտրոնից տեղափոխվի մայրաքաղաքի ծայրամաս՝ ինչ-որ մի չոլ տեղ, ապա հենց միայն դրանով արդեն համապատասխանելո՞ւ է «եվրոպական չափանիշներով հավաստագրվելու» պահանջներին: Ի՞նչ կապ ունի որևէ կրթօջախի բովանդակային հարգը այդ հաստատության գտնվելու վայրի հետ: Դրա ի՞նչն է «ռազմավարական»:
Շարունակենք: Փաշինյանը ասում է. «Երկարաժամկետ առումով, Երևանի կենտրոնում որևէ բուհ չպետք է լինի, նաև Ակադեմիական քաղաքից դուրս որևէ բուհ չպետք է լինի»: Այստեղ ավելի շատ հարցեր են ծագում: Նախ՝ ի՞նչ ասել է՝ «բոլոր բուհերը», այդ թվում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Այսինքն, ԵՊՀ-ն, Բժշկական, Ճարտարագիտական համալսարանները, Մանկավարժականը, առհասարակ բոլոր բուհերը Երևանի կենտրոնից արմատախիլ անելուց բացի, Փաշինյանը «բոմժ» է դարձնելու նաև Ամերիկյան համալսարա՞նը, Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաննե՞րը, Սլավոնական համալսարա՞նը, այո՞: Իսկ ի՞նչ իրավունքով: Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, թե միայն Երևանի կենտրոնում չպետք է բուհեր լինեն:

Օրինակ՝ ինչպիսի՜ խայտառակություն է, որ բուհեր կան Գյումրու կենտրոնում, Վանաձորում, Գավառում, Իջևանում: Եվ իսկապես, դա ի՞նչ մի թիթիզություն է՝ «Իջևանի համալսարան» կամ «Գավառի համալսարան» ունենալ: Բա ամո՞թ չի: Պետք է անհապաղ փակել, ու բոլոր այդ համալսարանները, զոռով էլ լինի, քարշ տալ «Ակադեմիական քաղաք»: Ծաղրը՝ ծաղր, բայց իսկական ծաղրուծանակը հենց այն է, ինչ առաջարկում է Փաշինյանը: Նա ուղղակիորեն ձեռք է առնում դասախոսներին էլ, գիտնականներին էլ, ուսանողներին էլ: Իրեն հասկանալի տարբերակով ասած՝ «ղժժում է» նրանց բոլորի վրա:

Հաջորդը. ըստ «Ակադեմիական քաղաք» նախագծի, նպատակ է դրվում մի քանի հազար ուսանողի «հավաքել» բավականին նեղլիկ տարածքում:
Ինչո՞ւ: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է այդպիսով «համակենտրոնացված ճամբարի» ռեժիմում պահել հասարակության առավել ակտիվ հատվածին՝ երիտասարդությանը, կոնկրետ՝ ուսանողությանը: Բայց մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ նման «համակենտրոնացումը» կտրուկ ավելացնի երիտասարդների շրջանում ընդհարումների, բախումների թիվն ու դրանց ծանր հետևանքները: Փաշինյանը նաև ասում է. «Եթե մենք բուհերը տեղափոխում ենք Ակադեմիական քաղաք, ապա հարց է առաջանում՝ այդ բուհերի շենքերը ինչ են լինելու: Մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ այդ բոլոր բուհերի շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության՝ որպես տարածքներ, և այնտեղից գեներացվող ողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքին և բուհական համակարգի ֆինանսավորմանը»:

Իսկ այդ ի՞նչ «միջազգային հեղինակություն ունեցող» ընկերություն է: Միգուցե միանգամից անունը տա՞ք: Ավելի վատ. իսկ կարո՞ղ է «հանկարծ» վաղը, մյուս օրը հետաքննող լրագրողները պարզեն, որ «միջազգային հեղինակություն ունեցող» այդ երևակայական ընկերությունն ադրբեջանական կամ թուրքական կապիտալի մասնակցությամբ մի բան է: Կարճ ասած՝ Փաշինյանի «Ակադեմիական քաղաքը» ի՞նչ կտա, դժվար է ասել: Փոխարենը միանգամայն վստահ ու գրեթե առանց սխալվելու կարելի է ասել, որ այդ «նախագիծը» Հայաստանում բուհական կրթական համակարգի ու ակադեմիական գիտության վերջը կտա:

Ու դժվար չէ ենթադրել, որ «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը հենց դա է: Իսկ դատարկված շենք-շինությունները... Գիտեք, սա հիշեցնում է 90-ականների խառնակ ժամանակներում Ռուսաստանում բավականին տարածված (մեզանում էլ է եղել, բայց ոչ այդքան շատ) այն խարդախությունը, երբ տարեց մարդկանց «ֆռռացնում» էին, թե՝ «խնամքի կենտրոն» են տանելու, իսկ նրանց բնակարանները գործնականում ձրի խլում էին ու թանկ վաճառում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>