Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)
10
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Պատերազմ Արցախում
ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին

Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ

2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների  գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան՝   https://arlis.am/hy/acts/220713/latest:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից. 

  • «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե
  • բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով
  • «Հայոց լեզու» (գրավոր)՝ թեստ
  • «Մաթեմատիկա» (գրավոր)՝ թեստ
  • «Օտար լեզու» (տվյալ հաստատությունում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ)՝ բանավոր
  • «Ֆիզկուլտուրա»՝ ստուգարք
  • ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր)
  • ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր)։

9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատություններում։

2025-2026 ուստարվա ավարտին 9-րդ դասարանում «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը կիրականացվի էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով: Էսսեի ձևաչափի ներդրման անհրաժեշտությունը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից և նախատեսում է սովորողների գիտելիքների ընդլայնմանը զուգահեռ զարգացնել նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը, պատճառահետևանքային կապերը տեսնելու, սեփական մտքերը կառուցողականորեն գրավոր ձևակերպելու հմտությունը, ինչպես նաև միջառարկայական կապերը կիրառելու կարողությունը:

Սովորողները ներկայացնում են թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ հիմնվելով ուսումնասիրված գրական ստեղծագործությունների և պատմական իրադարձությունների վրա, ինչը թույլ է տալիս գնահատել նրանց համապարփակ մտածողությունը և տարբեր առարկաների միջև կապեր կառուցելու կարողությունը, ինչը ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչ է:

Սովորողը կատարելու է մեկ ինտեգրված գրավոր աշխատանք, որը կգնահատվի համապատասխան մասնագետների՝ գրականության և պատմության ուսուցիչների կողմից՝ առանձին 20-միավորանոց համակարգով։ Երկու գնահատականների միջինացված միավորը կհամարվի ինտեգրված քննությունից սովորողի վերջնական միավորը՝ ապահովելով աշխատանքի գնահատումը երկու առարկաների մասնագիտական տեսանկյունից և ձևավորելով սովորողի ընդհանուր պատրաստվածության առավել ճշգրիտ պատկեր:

Քննական էսսեի տեքստում հայոց լեզվի քերականական կամ ուղղագրական գիտելիքների առանձին ստուգում չի իրականացվում՝ հաշվի առնելով, որ նույն սովորողի կողմից թեստային պարտադիր քննություն է նախատեսված: Էսսեի ստուգման ժամանակ կարևորվում է թեմայի բովանդակությունը հասկանալու, դրա շուրջ փաստեր ու գաղափարներ ներկայացնելու, գրական և պատմական նյութերը համադրելու և վերլուծելու ուղղությամբ սովորողի կարողությունը։ Էսսեի քննական թեմաները մշակվում են կրթության պատասխանատու մասնագետների կողմից և տրամադրվում դպրոցներին՝ քննության անցկացման համար։ 

2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի բոլոր սովորողները բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող են հանձնել նաև ուսումնական նախագծի ձևաչափով՝ միաժամանակ պահպանելով քննության թեստային եղանակը։ Գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգով։

Նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելու մոտեցումը ներդրվել է՝ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների 1–11-րդ դասարաններում արդեն ներդրված են Հանրակրթության պետական չափորոշչի վրա հիմնված նոր ուսումնական ծրագրերը, որոնք առաջնահերթ կարևորում են բնագիտական կրթության ոլորտում չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ապահովումը, ձեռք բերված գիտելիքների կիրառական բնույթը, հետազոտական մտածողության զարգացումը և միջառարկայական կապերի ձևավորումը։ 

Այս մոտեցումը թույլ է տալիս սովորողներին կիրառել տարբեր բնագիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, խթանում է հետազոտական աշխատանքի իրականացումը, տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, հիմնավորված եզրակացությունների ձևակերպումը, ինչպես նաև տարբեր առարկայական ոլորտների միջև բովանդակային կապերի բացահայտումն ու կիրառումը՝ ապահովելով չափորոշչով նախատեսված կարողունակությունների ձևավորումը։

Նախագծային աշխատանքը կարող է իրականացվել «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից՝ սովորողի ընտրությամբ։ Նախագիծը պետք է ներառի առնվազն երկու բնագիտական առարկաների համադրություն և համապատասխանի 7–9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի բովանդակությանը։

Նախագծերի թեմաների ցանկը հրապարակում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը։ Դպրոցներում ուսուցիչներն ու սովորողները միասին ընտրում են թեման, կազմում նախագծի պլանը և ներկայացնում հաստատման՝ սահմանված կարգով։

Նախագծերի իրականացումը դպրոցներում սկսվում է մարտ ամսին, իսկ նախագծերի պաշտպանությունը կազմակերպվում է մայիսի վերջին շաբաթվա ընթացքում։ Պաշտպանության ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները։

Նախագիծը գնահատվում է 20-միավորանոց համակարգով՝ մի քանի բաղադրիչների հիման վրա, որոնք նախատեսված են նախագծային ուսուցման հայեցակարգով։ Գնահատումն իրականացնում են նախագծի իրականացմանը մասնակցած ուսուցիչները, և նրանց գնահատականների միջինացված արդյունքը համարվում է սովորողի վերջնական գնահատականը։

Սովորողը ցանկության դեպքում կարող է հրաժարվել նախագծային աշխատանքից և մասնակցել նույն առարկայի ավարտական քննությանը թեստային ձևաչափով։ Նա նաև հնարավորություն ունի մասնակցելու թեստային քննությանը՝ ավելի բարձր արդյունք ստանալու նպատակով․ այս դեպքում առավել բարձր ստացված միավորը կհամարվի սովորողի ավարտական քննության վերջնական գնահատականը։

2025–2026 ուսումնական տարում ՀՀ դպրոցների 12-րդ դասարանի շրջանավարտները պետական ավարտական քննությունները հանձնելու են նախորդ տարիների քննությունների տրամաբանությամբ և բովանդակությամբ. որևէ նոր մոտեցում սահմանված չէ: Բացառություն են կազմում միայն Տավուշի մարզի դպրոցները, որտեղ արդեն 2-րդ տարին է՝ սովորողները 3 անգամ են հանձնում պետական ավարտական քննություններ՝ հունվարին և հունիսին՝ հին չափորոշչի բովանդակությամբ, իսկ հուլիսին՝ ՀՊՉ նոր բովանդակությամբ:

2026-2027 ուստարում արդեն 12-րդ դասարանն ավարտող շրջանավարտներն ավարտական և միասնական քննություններ հանձնելու են Հանրակրթության պետական նոր չափորոշչի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>