Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը
8
«Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ «Մայր Հայաստան» խմբակցությունը փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագծեր է ներկայացրել ԱՄՆ զինվորականները այցելել են Ադրբեջան Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Քրդական ինքնավարության Վիճելի տարածքների գլխավոր խորհրդի նախարարի հետ (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Հայաստան-Լատվիա 4-1 «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են, կա թուրքական օրակարգի ավելացում. Ռուբեն Մելքոնյան Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված․ Բագրատ Սրբազան COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում Աննա Հակոբյանի «սվիտան» Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել «Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան ՔՊ-ականները կգործուղվեն Բեռլին Ու՞մ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը Խաղաղության պայմանագի՞ր է, թե «ղազագիր»․ Խաղաղություն բառին չխաբվեք. «Կարճ ասած» Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր «Սա դեռ աշնան գալուստը չէ»․ Գագիկ Սուրենյան Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ Կինը փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց

«Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը 30%-ն է եղել Արցախում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արցախի ամբողջական հանձնման համար, իհարկե, միակ մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց նախորդած շուրջ երեք տասնամյակի ընթացքում ստեղծվել են պայմաններ՝ համազգային իմունիտետը կոտրելու համար։ Այս պահին թվարկեմ երկուսը։

1. Հայաստանում ոչինչ չարվեց, որ մարդիկ ճանաչեն Արցախը, ճանաչեն Արցախցուն և վերաբերվեն որպես իրենցը։ Հակառակը՝ Արցախում ծառայելը համարում էին պատիժ, ամենատարբեր լեգենդներ էին պատմում «անիծող ու մի բաժակ ջուր չտվող» Արցախցու մասին, Արցախը անվանում վտանգավոր տեղ։ Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը մոտ 30%-ն է կյանքում գոնե մեկ անգամ եղել Արցախում։ Սա հանգեցրեց նրան, որ տարիների ընթացքում հանրության մի մեծ զանգվածի մոտ մոռացվեց 1990-ականների Արցախյան շարժումը և հայրենիքի այդ հատվածի համար պայքարելու գիտակցումը։ Արցախը դարձավ ուրիշ տեղ, ուրիշ պետություն։

2․ Տասնամյակներ շարունակ Հայաստանի բյուջեից տարեկան մոտ 1 մլրդ դոլար հումանիտար նպատակներով գումար էր մտնում Արցախ, բայց դա օգտագործվում էր ոչ թե տնտեսության զարգացման, բնակարանաշինության, այլ մարդկանց չարդարացված բարձր աշխատավարձեր ու թոշակ, նպաստ տալու համար։ Մարդիկ Արցախում աշխատանքի դիմաց ստանում էին գրեթե կրկնակի ավելի բարձր աշխատավարձ, քան Հայաստանում, ստանում էին բարձր նպաստներ ու թոշակներ։ Դա աստիճանաբար հանգեցրեց Արցախցիների շրջանում սոցիալական ապահովության հանցավոր անհոգության։ Իսկ հատկապես 2020-ի պատերազմից հետո երբ ամեն մեկին 68,000 դրամ փող սկսեցին տալ, մարդկանց մեծամասնությունը գերադասեց չաշխատել ու տանը նստած՝ ստանալ իր ընտանիքին հասնող ամսական միջինը 250,000 դրամ գումարը։ Երբ հանրությունը չի չարչարվում իր ապրուստի համար և ամեն օր չի պայքարում իր ունեցածի համար, աստիճանաբար կտրվում է իր հողից ու պայքարի կամքից։ Այդպես 30 տարի շարունակ եղել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Այս ամենի հետևանքով հիմա, երբ այդքան հեշտությամբ ՀՀ իշխանությունը հանձնեց Արցախը, մեր Արցախցի հայրենակիցները կանգնեցին մեծ ճգնաժամի առաջ։ Մարդիկ արագ կոտրվում են, հուսալքվում՝ հանդիպելով սոցիալական դժվարությունների և անարդարության։

Արցախցիները նույն աշխատանքի դիմաց Հայաստանում ստանում են ավելի քիչ գումար, քան ստանում էին Արցախում, ստանում են ավելի քիչ թոշակ ու նպաստ, ինչի պատճառով շատերն ասում են՝ սա ապրելու տեղ չի։ Հենց այս պատճառով արդեն 20,000-ից ավելի Արցախցիներ հեռացել են Հայաստանից՝ հույս ունենալով, թե Ռուսաստանն ու Ֆրանսիան հայրենիքից ավելի լավ ապրելու տեղ են։ Ես հասկանում եմ, որ այս տողերը վատ կընդունվեն Արցախի իմ եղբայրների ու քույրերի կողմից, բայց պետք է ասել ճշմարտությունը, որպեսզի կարողանանք հասկանալ խնդիրն ու առաջ շարժվել։ Արցախցիները լավ գիտեն, թե ես ինչքան եմ սիրում Արցախն ու Արցախցուն, և իմ ասած քննադատությունն անգամ սիրով է լեցուն։

Մեր նպատակն է, որ հաղթահարենք նշածս մի քանի խնդիրները։ Ցավոք, առաջիկա 10-15 տարվա ընթացքում անհնար կլինի Հայաստանի մեր հայրենակիցներին տանել Արցախ ու ծանոթացնել մեր հայրենիքի այդ դրախտային հատվածին, բայց կարող ենք ավելի սերտ կապեր ստեղծել Արցախն իրենց հոգում պահող Արցախցիների հետ՝ մինչև Արցախի նոր ազատագրումը։ Մեր խնդիրն է արագ կերպով կազմակերպել Արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցը և միաժամանակ մարդկանց սովորեցնել աշխատել ու պայքարել հաջողության համար։ Միայն այդկերպ մենք կկարողանանք սիրել այն, ինչ ունենք, իսկ այդ սկզբունքով պայքարի դեպքում մինչև 2035-38 թվականները Ստեփանակերտում էլի կբարձրացնենք Հայաստանի դրոշը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan