Դատախազությունն ադրբեջանցու արտահանձնման համար դիմել է ՌԴ-ին, մինչդեռ նա արդեն Բաքվում է
Դիտել նաև
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել
Մոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև «ազնիվ միջնորդի» դերից. Կոպիրկին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Արտգործնախարարությունը՝ Բաքվի՝ Մինսկի խմբի համատեղ լուծարման պահանջի մասին
Այս անձնավորությունն իր կերպարով ավելի վատն է, քան փարիզյան օլիմպիադայի բացման պերսոնաժները
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և վերադարձել Բաքու, որտեղ նրան դիմավորել են որպես հերոսի: