Դավաճանված Հայրենիք... հանդուրժվող ուրացող-պարտվողականների իշխանություն կամ 3 լուսանկար
Այսօր Թումանյանի ծննդյան օրն էր: Այն նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Բայց հոգեմտավոր ու վանող ձևականություն է ազգային բանաստեղծի ծննդյան օր նշելը, երբ հրաժարվել ես ազգային խնդիրներից ու նպատակներիցդ:
Փետրվարի 20-ը համարվում է Արցախյան շարժման մեկնարկի օրը: Դա 36 տարի առաջ էր, 1988-ին:
Իսկ մի երկու օր առաջ, «դավադրական» Մյունխենում (հասկացողը՝ կհասկանա, չհասկացողի համար «կոդ» նշենք՝ 1.9.3.8.) մեկը, ում անունն անգամ հիշատակման արժանի չէ այս անդրադարձում, թշնամու հետ սիլի-բիլի էր անում, Արցախի ուրացումը արդեն մարսած համարելով, թերևս համաձայնեցնում էր Սյունիքի կամ հայրենիքի մեկ այլ հատվածի հանձնումը:
Ո՞ւր են լուսանկարներում պատկերված մարդիկ, և ո՞ւր է այն ոգին, որ մարդկանց հանեց ոտքի: Ո՞վ է հատուցելու դավաճանված այս փոքրիկի հայրենազրկման համար...
Zham.am