Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
26
Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Փաշինյանը խոնարհվում է հարկատուների առաջ և մսխում նրանց գումարները․ թվեր. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հարկատուների մասին Նիկոլ Փաշինյանը օրերս մի ճառ ասաց ԱԺ ամբիոնից, ինձ թույլ կտամ ասել՝ բավականին երկար ու անբովանդակ։ Չկա հարկ վճարող, չկա զինվորի կոշիկ, չկա հարկ վճարող, չկա ազգային հերոս, չկա հարկ վճարող, չկա ազգային հերոս տալու որոշում կայացնողի գրասենյակ, չկա հարկ վճարող չկա պաշտոնյա, որը պետք է այդ որոշումը կայացնի, չկա էդ դահլիճը, որտեղ որոշում կայացնեն, չկա մոմ, չկա լույս, չկա լուցկի և այլն։ Հետո երևի ինքն էլ էր ոգևորվել իր ելույթից ու մի հատ էլ ֆեյսբուքում գրեց, թե ով, ովքեր ու ինչ-ինչեր չկան, եթե չկա հարկ վճարող։ Ու շեշտեց, որ առաջին, թիվ 1 հերոսը հարկ վճարողն է, ոչ թե ուսուցիչները, զինվորները, սպաները, գեներալները դիվանագետները, որոնք նրա հարկերից են սնվում: Միայն թե չասաց, թե էդ դեպքում ինչու ինքը «մեր ժամանակների հերոսը» մրացանակը տվեց հենց ուսուցչի, որը հարկատուի փողերից ստանում է աշխատավարձ ու մի հատ էլ ողջունում հողերը հանձնելու ձեր քաղաքականությունը։

Նախ` էստեղ մեծ մանիպուլյացիա կա․ հարկ վճարողը, որքան էլ բոլորս հարգենք օրինապահ քաղաքացուն կամ տնտեսվարողին, չի կարող հերոս անվանվել, որովհետև հարկը վճարում են ստիպված, որովհետև օրենքն է պարտադրում, եթե չվճարես ու բռնվես, կպատժվես, հետևաբար ուզես չուզես վճարում ես, իսկ հերոս կարող է կոչվել, այն մարդը որը ոչ թե ստիպված, այլ գիտակցված գնում է ինչոր զոհողության, սխրանքի, գուցե անձնազոհության գնով, կյանքի գնով, այդ զոհողությանը չգնալով մարդը չի պատժվում, բայց գնալով, եթե գնահատվում է, նոր դառնում է հերոս։

Սա՝ ի միջիայլոց, էստեղ ասեմ, որ կարողանանք ճիշտ հասկանալ, որ սա էն 3 միլիոն վարչապետների հեքիաթի շարքից է, հետևաբար՝ սուտ։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հպարտորեն նշեց աշխատող և հարկ վճարողների քրտինքը՝ թվերով՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ ու գրավոր կերպով խոնարհվեց նրանց առաջ: Ու ասաց, որ այդ հերոսությունը նկատում է ինքը։ Եթե լոլոները հանենք մի կողմ, գործնականում ինչպե՞ս է գնահատվում հարկ վճարողն ու նրա աշխատանքը, այդ հերոս հարկատուի մուծած հարկերը ո՞նց եք ծախսում։ 4 հատ հաղորդում եմ նվիրել այս իշխանության շռայլ ծախսերին, հարկատուների փողերը քամուն տալուն՝անորակ շինարարություններին, բիզնես դասով թռիչքներին, մասնավոր ինքնաթիռներով թռիչքներին, զանազան շոուներին, անգամներով թանկ պետական գնումներին ու դեռ լիքը փաստեր կան։

2018 թվականի նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է գործարարներին ու ասում է՝ Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը։ Դրանից հետո 3,5 մլն դոլար ծախսում են 2021 և 22 թվականի նոր տարվա շոուներին, 350 հազար դոլար՝ իր մի թռիչքին դեպի ԱՄՆ, 100 հազար դոլար՝ Փաշինյանի ձեռագրի գովազդին, 6 մլն դոլար՝ Սնուփ Դոգի չկայացած համերգին։ Բա էս հարկատուների փողերը չէ՞։ Էն որ 70 հազար դոլար տալիս եք Էկոնոմիկայի նախարարության զուգարանների նորոգմանը, դա հարկատուների փողերը չե՞ն։ Էն որ 52 հազար դոլար տվել էիր աշխատակազմիդ ղեկավարի ընդունարանի վերելակները փոխելուն, էդ վախտ հարկատուներիցդ ներողություն խնդրեցի՞ր, թե՞ էդ փողը Արայիկ Հարությունյանը հոր տնից էր բերել։ Կամ դու էիր քո հոր տնից բերել կես միլիոն դոլարանող ավտոմեքենաները կոմֆորտիդ համար կամ քո սպասարկման համար 550 հազար դոլարանող ավտոմեքենան։ Ալենն էլ իր հոր տնից բերել էր 220 հազար դոլարանոց ավտոմեքենայի փողը։ Բա էդ սաղ հարկատուների փողերն էին, չէ՞։ 87 միլիարդ դրամ տվեցիք Տիգրան Ավինյանի երդման մեկ ժամանոց միջոցառմանը, քա՞նի հարկատուի փող էր դա, քա՞նի հոգու քրտինք էր։ Կես միլիոն դոլար տալիս եք անկախության տոն եք նշում, հետո ասում եք՝ էդ սաղ հեչ՝ 4-րդ հանրապետություն է պետք կերտել, որովհետև երրորդը արդեն վարի եք տվել։ Միլիոններ եք հատկացնում իբր Սահմանադրության օր եք նշում, հետո ասում եք պետք է Սահմանադրությունը փոխենք, որովհետև Ալիևը ստիպում ա։

Արցախցի գործարարներն ասում են՝ իրենց բիզնեսը, հողը, որ Նիկոլը հանձնել է թուրքին, բանկերը մեկ է՝ իրենցից վարկն ու տոկոսն են պահանջում․ հարկատուների՝ տարիներով ստեղծած քրտինքը չհանձնեցի՞ք թշնամուն, հետո ասում ես՝ չկա հարկ, չկա պետություն։ Կար, հարկն էլ էին հավաքում, պետությունն էլ կերտում, բռնիր թողիր անպաշտպան, քո պարտականությունը չկատարեցիր, բանտիկը վրան հանձնեցիր Ալիևին․ հիմա գնում մեր հարկատուների փողերով սարքած, սիրուն շենքերում ընտրության ա մասնակցում, սիրուն նկարվում։

44-օրյա պատերազմում զոհվածի մայրն ասում է՝ իմ վճարած հարկերի հաշվին է նաև, որ Նիկոլ Փաշինյանն իմ որդուն տարավ Եռաբլուր։ Նիկոլը հարցի պատասխանն ունի՞, թե իրականում քանի քանի հարկատուի ու քանի հարկատուի երեխու տարավ Եռաբլուր ու ինչքան հարկից զրկեց պետությանը։ 

Նիկոլը խորհրդակցություն է անում, ասում է՝ «Մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ։ Ամեն տարի պտի համոզեն, էս հլը նախորդ տարիների անիմաստ ծախսերի մի երկու տոկոսը թվարկեցի։ 2024-ը մի ամիս է, ինչ սկսել է, բայց արդեն 40 հատ անիմաստ, շռայլ, անարդյունավետ ծախսերի օրինակներ կան։ Հենց էսօր հրապարակվեց, որ պետական բյուջեից՝ հարկատուների փողերից 210 հազար դոլար տվել եք ՏՏ ոլորտի ընկերության, որը լուծարվել է։ Վերջերս 10 մլն դոլար տվեցիք, որ գործունեությունը դադարեցրած իբր ազգային ավիափոխադրողը՝ fly Arna-ն շարունակի թռիչքները, էն էլ փակվեց։

Էս նոր տարին նշելու համար Հանրապետության հրապարակի շատրվանների մեջտեղում երեք հատ ջահի նման բան էին տնկել, հարկատուների վրա Ավինյանի էդ մտքի փայլատակումը արժեցել էր 80 մլն դրամ։ Օրերս իմացանք, որ մեր՝ հարկատուների փողերից 6,5 մլն դոլար տվել են, Մարտունիում հիվանդանոց են կառուցել ու չի աշխատում։ 6,5 միլիոն դոլարը քամուն տալը էդքան հեշտ է՞ր։ Քա՞նի կոպեկ արժե քո՝ հարկատուների առաջ իբր խոնարհվելը։ Մարդիկ առանձնատուն են վերանորոգում էդքան չեն ծախսում, ինչքան Ավինյանը իր աշխատասենյակի հատակը փոխելու վրա։ 4 մլն դրամ․ բա հո իր ջեբից չէր տալիս, որ խնայեր, Նիկոլի ասած հարկատուների փողերն էին։ 44 մլն դրամ փող է կառավարությունը դուրս գրում, որ ֆիլմաշար նկարի կառավարության աշխատանքի մասին․ ի՞նչ եք նկարելու․ նրանց սաղ աշխատանքը էս 6 տարում եղել ա հողեր հանձնելն ու սրա-նրա վրա գցելը։

Հարկատուների փողերը էսքան անխնա ես չեմ հիշում երբևէ ծախսված լինի․ սա ծախսել չէ, սա մսխել է։ Ամենաշատ գումարը հատկացնում են իրենց օրոք կատարած  ասֆալտին, միակ բանը, որ իրենց դեմքն է, էն էլ օր ու մեջ փոսեր են ընկնում։ Միլիարդներ են լցնում ասֆալտի մեջ, մի հատ ձյուն է գալիս, փոսեր են առաջանում։ Դա չէ՞, ձեր արածի որակը։ Սանոսնյան Գնելին իրենց խմբակցության պատգամավորը հարց է տալիս, ասում է խոսակցություններ կան, որ Մեղրին հանձնում եք, կասե՞ք ինչ ներդրումներ եք արել Մեղրիում, որ էդպիսի խոսակցությունները դադարեն, պատասխանում է՝ օ, լիքը բան ենք արել, բայց բացի ասֆալտից ոչ մի բանը չեմ հիշում։ Ասֆալտն էլ անընդհատ անում են ու փչացնում։ Ինչո՞ւ ժողովուրդ ջան․ գուցե նրա համար, որ ամենաշատ փողը ասֆալտից է մնում, իսկ ասֆալտը անում են իրենք՝ ՔՊ-ականների բիզնեսմեն ազգուտակը։ Ինչքան շատ փող, էնքան բարգավաճող ՔՊ-ականներ։ Բա էդ հարկ վճարողների շնորհիվ է, որ էսօր ՔՊ-ականներից մեկ հոգին ավելի շատ է կշռում, քան 2018 թվականին քայլած ամբողջ թիմը միասին վերցրած։ Էդ որ ՔՊ-ականների հայտարարագրերը 2018-ին կես էջ էին, հիմա մի քանի հատոր, էդ սաղ հարկատուների հաշվին չէ՞։ Էն որ էլիտար թաղամասերում տներ եք առնում, դա հարկատուների հաշվին է ու էն, որ զինվորին կացարան չեք սարքում, վառվում են, դա էլ հենց հարկատուների փողերը մսխելու արդյունքն է։

Գիտե՞ք ինչու է էսպես․ գուցե նրա համար, որ էս թիմի ղեկավարը սաղ գիտակցական կյանքն ապրել է հարկատուների հաշվին։ Նիկոլ Փաշինյանը վերջին առնվազն 20 տարին ապրել է հարկատուների հաշվին․ եղել է խմբագիր․ հրապարակումներ եղան, նախկին պաշտոնյան մեղադրեց, որ Նիկոլին փող է տվել իր մասին չգրելու դիմաց․ Նիկոլն էլ իրենց համարում է ժողովրդի փողերը թալանած, այսինքն՝ ըստ իրեն էլի, էդ թալանից տվել են իրեն, որ կլյաուզա չգրի։ Մարտի 1 է արել Նիկոլը, բռնել-նստեցրել են բերդ, բերդում ապրել է, այ մարդ, էլի հարկատուների հաշվին։ Բերդից հանել-դարձրել են պատգամավոր, ապրել է հարկատուների հաշվին, դրանից հետո վարչապետ է, այ հիմա արդեն ամբողջ ծավալով հարկատուների հաշվին է ու դրանով ոչ միայն իրեն, այլ մի ամբողջ ձրիակերների բանակ է պահում։ Ու որպեսզի էդ ձրիակերները լավ ապրեն, իրենց հարկերով, տուրքերով, տուգանքներով, թանկացումներով ճզմում են մարդկանց, բայց որ շատ վատ չզգաք, ասում ա՝ դուք հերոս եք, հե-րո՜ս։ Խոսեք գործարարների հետ, հատկապես մանր ու միջին, թող իրենք որպես հերոս-հարկատու պատմեն ՊԵԿ-ի հերոսություններից ու թե ինչքան են իրենք վայելում իշխանության հարգանքը։

Կարճ ասած՝ հերիք է միայն կարդալ, այ էն երեկվա հաղորդագրությունը, որով պարզվեց, որ Հայաստանը, իր հերոս հռչակած հարկատուների հաշվին, Ուկրաինայի զինվորական հոսպիտալին 10 տոննա դեղորայք ա ուղարկել, էն Ուկրաինայի ում ուղարկած ֆոսֆորային արկերը 44-օրյայի ընթացքում ընկնում էին մեր հարկատուների գլխներին․ այ էդքանը հերիք է՝ հասկանալու համար, թե իրականում ինչպես են վերբերվում հարկատուին»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan