ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է
4
Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Պատերազմ Արցախում
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք Որոշել եմ վայր դնել Երևանի ավագանու անդամի իմ մանդատը Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի Իսկ նվազագույն աշխատավարձը, որը ստանում են աշխատող աղքատները, 5 տարում աճել է ընդամենը 8 հազար դրամով. Թադևոս Ավետիսյան ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Միջազգային երկրաշարժ է․ մենք զբաղված ենք «կուկուռուզ» և «պեռաշկի» ուտելով․ Խաչիկյան Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, այլ՝ շարքային լկտի․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել․ Լավրով ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Արամ Վարդևանյան. Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի Արամ Առաջինը չի կարողացել կապ հաստատել Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը Դուբայում է և, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր. Զուրաբյան Նաթանզի միջուկային օբյեկտը վնասվել է հարվածների հետևանքով Զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից. ԿԲ զգուշացումը Ամպագոռգոռ խոսացող իշխանության պահած քաղաքը (տեսանյութ) Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ) Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» Ընտրությունների նախաշեմին ալկաշներին 2 շիշ օղի էլ կտան (տեսանյութ) Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է

Ինչու՞ է ուզում Փաշինյանի թիմը Երևանում Թբիլիսիից միջինը երեք անգամ ավելի թանկ ուղեվարձ սահմանել

Այսօրվա իշխանությունների ամենատարածված թեզը, տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ այն է, թե՝«... նոր ավտոբուսների պարագայում, անխուսափելի պիտի լինեին տրանսպորտի ուղեվարձիթանկացումները...»: Պետք է նշել, որ իրենց այս տեսակետները շատերին կարող է մոլորության մեջ գցել, որոնք թյուրիմացաբար կարող են համարել, թեերևի  այլ երկրներում էլ նույնպես բարձր սակագներ են գործում տրանսպորտի ոլորտում:

Երևանի հետամենահարմարը կարելի է համեմատել հարևան Վրաստանի, ավելի ճիշտ՝ Թբիլիսիի փորձը, մի շարք պատճառներով: Հայաստանում ապրում է մոտ 3 մլն, Վրաստանում, մոտ 3,7 մլն մարդ: Երևանում ապրում է մոտ 1,1 մլն, Թբիլիսիում, մոտ 1,2 մլն: Հայաստանում մեկ շնչին ընկնում է մոտ 6500-7000 դոլար, նույնը՝ Վրաստանում է: Այսինքն Երևանի և Թբիլիսիի բոլոր տեսակի ենթակառույցների աշխատանքները համեմատելի են:

Քանի որ Երևանի հետ ամենահամադրելին Թբիլիսին է, բերենք այդ քաղաքի տրանսպորտի գների սակագները, համեմատելու համար  այսօրվա մեր տրանսպորտի գների հետ, և  այն, թե ինչ են առաջարկում փոփոխել այսօրվա իշխանությունները:

Նախ  նշենք մի կարևոր տարբերություն, Թբիլիսիի իշխանությունները արդեն ավարտել են իրենց տրանսպորտային բարեփոխումները, իսկ մենք ոչ:

Այնտեղ ավտոբուսները երթևեկում են առանձնացված ուղիներով և կարող են ժամանակին տեղ հասնել, առանց խցանումների մեջ հայտնվելու: Մեր մոտ այդ բարեփոխումները դեռ չեն իրականացվել: Թբիլիսիի բնակիչը կարող է իր հեռախոսի միջոցով հարցում կատարել և ստանալ պատասխան, թե իրեն անհրաժեշտ երթուղով որ ավտոբուսն է մեկնում, ինչքան ժամանակում այն կլինի ուղևորին անհրաժեշտ կանգառում և, վերջապես, որքան կտևի այդ ուղևորությունը: Մեր մոտ այս ամենը ֆանտաստիկայի ժանրի խոսակցություններ են: Ձևական օն-լայն համակարգեր են գործում, սակայն իմաստ չկա դրանցից օգտվել, քանի որ  Երևանում, բացառությամբ նոր ավտոբուսներ բերելուց, ուրիշ ոչ մի այլ բարեփոխում չի իրականացվել: Եվ ուրեմն, հնարավոր չէ ոչինչ կանխատեսել ավտոբուսների տեղ հասնելու ժամկետների մասով:

Բայց նույնիսկ այս պարագայում արժե համեմատել մեր և Թբիլիսիի տրանսպորտի համար նախատեսված սակագները:

Եվ այսպես. մեզ մոտ այսօր գործում է ամենապարզունակ սակագնային ձևը, որտեղ ավտոբուսի, մետրոյի մեկ տոմսի  արժեքը կազմում է 100 դրամ:

Թբիլիսիում նույն այդ տոմսի արժեքը կազմում է 50 թեթրի, ինչը համարժեք է  75 դրամին:

Այսինքն, Թիլիսիում բարեփոխված տրանսպորի ամենաթանկ սակագինը կազմում է 75 դրամ: Մեր մոտ այսօրվա չբարեփոխված տրանսպորտի սակագինը 100 դրամ է կազմում, որը այս իշխանությունները ուզում են դարձնել միջինը 180 դրամ:

Սակայն Թբիլիսիում գործում է ավելի ճկուն սակագնային համակարգ, որտեղ քաղաքացիները կարող են վճարել ավելի մատչելի գին, քան 75 դրամն է:

Այսպես. Թբիլիսիում գործում են տրանսպորտի հետևյալ սակագնային տարբերակները:

Թբիլիսիում կարելի է ձեռք բերել Metromoney էլեկտրոնայինճանապարհորդականքարտ, որի արժեքն է 2 լարի (մինչև մեկ ամսվա ընթացքում այն, ցանկության դեպքում,  կարելի է հետ հանձնել և ստանալ այդ 2 լարին),  որի միջոցով կարելի է օգտվել սակագնային առավելություններից: Բացի այդ նշենք, որ այդ քարտը անվանական չէ: Այսինքն այդ քարտից կարող են օգտվել ոչ միայն քաղաքացին, այլև իր ընտանիքի անդամները, ընկերները և այլն: Եվ այսպես.

առաջին

Վճարելով ընդամենը մեկ լարի, այսինքն 150 դրամ, քաղաքացին կարող է մեկ օրվա մեջ մինջև 90 րոպեի ընթացքում օգտվել տարբեր տիպի տրանսպորտի միջոցներից (ավտոբուս, մետրո, ճոպանուղի):

Երկրորդ

Վճարելով 3 լարի, այսինքն 450 դրամ, քաղաքացին կարող է մեկ օրվա մեջ առանց լիմիտի օգտվել բոլոր տեսակի տրանսպորտայն միջոցներից:

Երրորդ

Վճարելով 20 լարի, այսինքն 3000 դրամ, քաղաքացին կարող է օգտվել մեկ շաբաթվա ընթացքում առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Չորրորդ

Վճարելով 40 լարի, այսինքն 6000 դրամ, քաղաքացին կարող է օգտվել մեկ ամսվա  ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Հինգերորդ

Վճարելով 150 լարի, այսինքն 22500 դրամ, քաղաքացին կարող է օգտվել վեց ամսվա  ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Վեցերորդ

Վճարելով 250 լարի, այսինքն 37500 դրամ,  քաղաքացին կարող է օգտվել մեկ տարվա   ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Դժվար չէ հաշվել, որ օրինակ եթե շարքային թբիլիսցին գնի մեկ տարվա աբոնեմենտ, ապա օրեկան 102 դրամով նա կարող է առանց լիմիտի օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Թբիլիսիի տրանսպորտի համար նախատեսված սակագնային այս համակարգը իր էժանությամբ պարզապես պիտի սթափեցնի մեր հանրության մեծ մասին, որ կարելի է մեզ մոտ էլ կիրառել մատչելի համակարգ, որը կտարբերվի այսօրվա իշխանությունների գիշատչական ծրագրերից:

 Թբիլիսիի այս տրանսպորտային համակարգը կիրառելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների դեպքում, բացառությամբ դեպի օդանավակայան գնացող տրանսպորտի  և երկու ճոպանուղիների ուղղությունների:

ՊարկՌիկե - Նարիկալաբերդմեկուղղությամբ, ճոպանուղու ուղեվարձը կազմում է 2,5 լարի, Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգի մաս չհանդիսացող Մթածմինդա լեռ ճոպանուղով ճանապարհորդության արժեքը վճարվում է Մթածմինդա զվարճանքի պարկի քարտի միջոցով։ Ուղեվարձը՝ մեկ ուղղությամբ 2,5 լարի է, բուն Մթածմինդա քարտի արժեքը 2 լարի է։ Հավելենք, որ այս վերջին երկու ուղղություններն էլ տրանսպորտային համակարգի մեջ չեն մտնում և ավելի շատ սպասարկում են զբոսաշրջիկներին: 
Ահա այսպիսին պիտի լինի իրական տրանսպորտային բարեփոխումը, որը կյանքի է կոչվել Թբիլիսիում, և որը ծաղրանքի է վերածվում Երևանում այսօրվա փաշինյանական իշխանության կողմից: Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Հ.Գ.Թբիլիսիի մետրոն աշխատում է 6.00-ից մինչև 24.00, մեզ մոտ 7.00-ից մինչև 23.00 է:
Հ.Գ.Գրագետ տրանսպորտային բարեփոխման արդյունքում Թբիլիսիի մետրոյի ուղևորաշրջանառությունը՝օրական կազմում է այսօր 300 000 մարդ, իսկ ավտոբուսներիինը,- մոտ 150 000:
Հ.Գ.Պարզ է որ ինչպես այլ քաղաքներում, այնպես էլ՝ Թբիլիսիում, տրանսպորտը դոտացիա է ստանում քաղաքային բյուջեից, քանի որ տրանսպորտը հիմնականում պատկանում է քաղաքային մունիցիպալիտետին: Բայց հաշվի առնելով վերը նշված բարեփոխումների որակը, թբիլիսցիներն ըմբռնումով են վերաբերվում այդ դոտացիոն քաղաքականությանը, քանի որ քաղաքային տրանսպորտը բացառապես բիզնեսի տրամաբանությունից դիտարկելը հակահանրային բնույթ է կրում:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>