Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
30
Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկից է հաղթում այս իշխանություններին Պատերազմ Արցախում
Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին Դիլիջանը մերժեց Նիկոլ Փաշինյանին Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ ՔՊ-ականները նորից իրենց հին գործին են անցել՝ ասֆալտից քվե մուրալ Մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան Հարգելի վարորդներ, Ավինյանից ու ՔՊ-ից կարող եք դատարանով հետ գանձել հանիրավի ձեզանից «կլպած» գումարները Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան «Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ մերձեցման գնա իր հաշվին»․ Պեսկով Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Հայերն ու առնետները (քաղկենդանաբանություն)

Ինչպե՞ս են խախտվել մարդու իրավունքները ՀՀ-ում 2023-ին. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել էր արտահերթ զեկույց, որը վերաբերում է Մարդու իրավունքներին Հայաստանում 2023 թվականին:

Զեկույցում անդրադարձ է կատարված դատավորների իրավունքների խախտմանը, խաղաղ հավաքների ժամանակ քաղաքացիների իրավունքների խախտումներին, քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումներին, ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներին, սոցիալական ցանցերում տարբեր գրառումների հիման վրա հարուցված քրեական գործերին:

Դատական համակարգ

Կարեն Անդրեասյանի ղեկավարության ներքո ԲԴԽ կողմից 2023 թվականին դադարեցվեցին 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի պարագայում՝ կարգապահական վարույթների արդյունքում ։ Մի շարք դատավորների լիազորությունների դադարեցումը փաստացի պայմանավորված էր վերջիններիս կողմից ԲԴԽ գործելաոճի քննադատությամբ։ Օրինակ, փետրվարի 27-ին, դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին այն բանի համար, որ վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ պաշտպանել էր մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանին, ում ԲԴԽ-ն հեռացրել էր դատական համակարգից քաղաքացիական 4 գործերով վճիռների հրապարակումը ուշացնելու համար[1]։

Դատական իշխանության նկատմամբ գործող իշխանությունների ազդեցությունն ուժեղացնելուն ուղղված ջանքերը կարելի է ամփոփել՝ վկայակոչելով հենց Կ․ Անդրեասյանի տարեվերջյան հայտարարությունը․

«Այդքան քննարկված և պահանջված դատական վեթթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո »։

Խաղաղ հավաքների ազատություն

Հավաքների ազատության իրավունքի իրացումը 2023 թվականին կրկին ուղեկցվել է ինչպես նոր բռնություններով, անհամաչափ միջամտություններով, օրենքի կամայական կիրառություններով, այնպես էլ նախորդ տարիներին տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ պատշաճ քննության բացակայությամբ։

Սեպտեմբերյան հավաքների ընթացքում, ըստ ոստիկանության տվյալների, բերման է ենթարկվել 529 մասնակից[2], ընդդիմության կարծիքով՝ թիվը գերազանցել է 700-ից[3]։ Հավաքների ընթացքում դիտարկվել են անհամաչափ ուժի և բռնությունների բազմաթիվ դեպքեր, ոստիկանների խմբի կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու առնվազն չորս դեպք տեղի է ունեցել տեսախցիկների առջև[4]։

Խոշտանգումներ և բռնություններ

2023 թվականի հունվարի 1-ին սկսեց գործել ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), որի գործունեության առաջին տարին ուղեկցվեց փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնություններով, ինչպես նաև խոշտանգումների, բաժինների պատուհաններից մարդկանց դուրս ընկնելու և մահանալու դեպքերով։

Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի էին ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը, իսկ հունիսի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում՝ փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Իրավապահների կողմից խոշտանգման դեպքերի մասին 2023 թվականի ընթացքում ստացվել են բազմաթիվ այլ ահազանգեր։

Քաղաքական հետապնդումներ

2023 թվականին շարունակվեցին ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Առավել աղմկահարույց դեպքերից էր ընդդիմադիր ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը։ Ա․ Աշոտյանը մեղադրվում է 2015 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում կատարելու մեջ[5]։ Մեղադրանքը առաջադրվել էր դեռևս 2022 թվականի նոյեմբերին, սակայն խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը[6]։

Ատելության խոսքի վերաբերյալ քրեական հոդվածների կիրառումը

Ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաճախ չարաշահվում են քրեական օրենսգրքում ատելության խոսքին վերաբերող երկու հոդվածները՝ բռնութուն գործադրելու հրապարակային կոչերը (հոդված 330) և ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը (հոդված 329): Երկու հոդվածի պարագայում էլ արարքը պետք է պայմանավորված լինի որոշակի պաշտպանվող հատկանիշով՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով։ Հոդվածները հաճախ կամայականորեն են մեկնաբանվում իրավապահ մարմինների կողմից, իսկ կիրառման պրակտիկան խտրական է։ Այսպես՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի քրեականացումից ի վեր այդ հիմքով դատարաններում քննվող գործերի 95 տոկոսը առնչվում են Ն․ Փաշինյանին և նրա աջակիցներին ։ Այս ամենը այն դեպքում, երբ իշխանությունների հասցեին քննադատության սահմանները պետք է ավելի լայն լինեն, քան քաղաքացիների պարագայում ։

Ընտրական իրավունք

Երևան քաղաքի ավագանու ընտրություններ

Մինչ ընտրությունները, պետական համակարգի տարբեր լծակներ աշխատել են Տ․ Ավինյանի նախընտրական դիրքերը բարելավելու ուղղությամբ։ Օրինակ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին էր տրամադրել 10 միլիարդ ՀՀ դրամի սուբսիդիա, թեև նախորդող տարիներին նման հատկացումներ չէին արվել։

Քարոզարշավի մեկնարկից առաջ ՔՊ նախընտրական շտաբի պետ, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ իրենց կուսակցությունը դրամահավաքի արդյունքում թվով 987 նվիրատուներից ստացել էր ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ հանգանակություն։

Ընտրություններից հետո «Ինֆոքոմ» լրատվականը հետաքնութուն էր իրականացրել՝ ուսումնասիրելով դժվարությամբ ձեռք բերված նվիրատուների ցուցակը։ Ըստ ուսումնասիրության՝ նվիրատուներից շատերը կամ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից կուսակցությանը գումար է փոխանցվել, կամ այլ անձինք են իրենց տվյալներով փոխանցումը կատարել, խնդրելով «մոռանալ այդ մասին»։

Ալավերդի համայնքի հետընտրական զարգացումները

Դեկտեմբերի 5-ին ՔՊ-ն Ալավերդու համայնքապետարանի շենքում անցկացրեց ավագանու նիստ, որի ընթացքում անվստահություն հայտնեց ընդդիմադիր Ա․ Թամազյանին և ընտրեց յուրային քաղաքապետի։ Նիստի ընթացքում ոստիկանության մեծաքանակ ուժերը շրջապատել էին համայնքապետարանի շենքը՝ թույլ չտալով ԱԵ-ի և ՀԱԿ-ի անդամներին մուտք գործել ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>