«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել

Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը օրերս հարցազրույցներից մեկում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Ալիևի պահանջով Փաշինյանի իշխանության կողմից Սահմանադրության «փոփոխության նախագծի» վերաբերյալ:

Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը: Նախ՝ նա ընդգծել է, որ այդ «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել: Դա արդեն անընկալելի է:

Ըստ Ավետիք Չալաբյանի, այդ գաղտնապահության պատճառները պայմանավորված են ոչ միայն Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից հանելու հետ, այլև այն փոփոխությունների հետ, որ քպական իշխանությունը ցանկանում է իրականացնել հողի ձեռքբերման իրավունքի հարցում: Մասնավորապես, «ՀայաՔվեի» համակարգողն ընդգծում է, որ, իր տեղեկություններով, հիշյալ նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել այն դրույթը, որով օտարերկրացիներին արգելվում է Հայաստանում հողային սեփականություն ունենալ:

Այդ արգելքը հանելու նպատակն էլ, ինչպես դժվար չէ կռահել, այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում հող ձեռք բերելու և սեփականացնելու իրավունք ստանան:

Հանրությանը հայտնի Դանիել Իոաննիսյանը, որ փաշինյանական ռեժիմի կողմնակից լինելուց բացի, նաև այդ իշխանական «սահմանադրական բարեփոխումների խորհրդի» անդամ է, հայտարարում է, թե՝ «սուտ է, նման բան չկա»: Համենայն դեպս, իր ֆեյսբուքյան էջում մի պաթետիկ գրառում է արել, ինչպես նշեցինք, ասել է, թե՝ «նախագծում, հակառակը, նախատեսվում է խստացնել այդ կարգավորումը ու արգելել օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց էլ հող գնել»:

Բայց Իոաննիսյանի գրառման վերջն ավելի ճոխ է. «...Ասեմ, որ Սահմանադրական բարեփոխումների պրոցեսում գաղտնի բան չկա, ամբողջ բովանդակությունը թափանցիկ է, բովանդակության հետ կապված ցանկացած հարցի հաճույքով կպատասխանեմ»:

Ստո՛պ: Մեկ րոպե, էլի: Իսկ ինչո՞ւ պիտի հարցերին Դանիել Իոաննիսյանը պատասխանի, այսպես ասած՝ լուսավորի հանրությանը, թե իրենց խորհրդի հավաքական ջանքերով ինչ նախագիծ են ստացել, այնտեղ ինչ կա գրած, ինչ չկա գրած:

Չէ, լուրջ, էլի: Քավ լիցի, Փաշինյանի ու ՔՊ-ի «կրթական» ծրագրերը դեռ այն աստիճանին չեն հասել, որ հասարակության մեծամասնությունն անգրագետ ու անտառաճանաչ լինի: Բոլորն էլ գրելկարդալ, հատկապես՝ կարդալ կարող են:

Էհ, եթե Սահմանադրության «փոփոխության նախագծում» նման բան չկա գրած, այդ նախագիծը հրապարակեք: Ո՞րն է բարդությունը: Հրապարակեք, ժողովուրդն էլ նայի, համոզվի՝ ով է ճիշտն ասում, ով՝ հակառակը:

Առավել ևս, որ ինչպես հիշյալ անձն է ասում՝ «բովանդակությունը թափանցիկ» է: Թափանցի՞կ է: Շատ բարի: Հրապարակեք: Այլ ոչ թե «հարցրեք, ես ասեմ»: Այսինքն, Իոաննիսյանը կամ հանձնաժողովի մեկ այլ անդամ նաև պաշտոնական տեքստ կարդալու և հանրությանը վերապատմելու միջնո՞րդ են:

Իսկ հնարավո՞ր է, որ Սահմանադրության «կարուձևի» իշխանական նախագիծը նախքան ընտրությունները չի հրապարակվում զուտ «նախընտրական պատճառներով»: Գիտե՞ք, շատ հնարավոր է: Ի՞նչ իմանաս, թե ինչեր են գրել այդ նախագծում: Միգուցե այնպիսի բաներ են գրել, որ եթե ընտրություններից առաջ հրապարակեն, ապա Փաշինյանի աջակիցների՝ առանց այդ էլ նոսրացած շարքերը էլ ավելի կնոսրանա՞ն:

Փիլիսոփայել պետք չէ, պարզապես նախագծի տեքստը հրապարակե՛ք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>