Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում
27
Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Պատերազմ Արցախում
Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան

14 անշարժ գույք, ժառանգություն ստացած 65 մլն դրամ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։
Ջավադյանը 2022 թվականի հայտարարատու տարում ձեռք է բերել 6 անշարժ գույք, իսկ տարեվերջին անշարժ գույքերի ընդհանուր թիվը կազմել է 14՝ 4 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 1 ավտոտնակ և 1 ավտոկայանատեղի, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։
Անշարժ գույքի մի մասը հենց Ջավադյանն է գնել, իսկ մյուս մասը կա՛մ նվիրատվություն է, կա՛մ ժառանգություն, որ ստացել է հենց 2022 թվականին։
Ջավադյանը ոչ միայն անշարժ գույքի քանակով է փայլում, այլ նաև վարած մեքենայով։ Նա 2020 թվականին գնել է 2019 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։ Հավելենք, որ ոչ բոլոր պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ նման հաճույք՝ վարել նոր մեքենա։
Ջավադյանը ժառանգություն է ստացել նաև գումարի տեսքով՝ 63 մլն 900 հազար դրամ, որը ստացել է Յուրի Լևոնի Ջավադյանից։ Նա ստացել է ևս 2 մլն 162 հազար դրամ, սակայն ինչ աղբյուրից՝ հայտնի չէ։
Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 45 մլն դրամ։ ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպանի բանկային ավանդները կազմել են 112 հազար եվրո և 698 հազար ԱՄՆ դոլար։
Տվյալ տարվա սկզբում առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 1 գույք է հայտարարագրել Ջավադյանը. հուշադրամը հանձնվել է դեսպանին, արժեքը 24 մլն դրամ է եղել։
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջավադյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 657 հազար դրամ, 11 հազար եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 հազար ԱՄՆ դոլար, 6 մլն 500 հազար դրամ, 19 հազար եվրո։ Ջավադյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 295 մլն 248 հազար դրամ։
Ջավադյանը, ըստ հայտարարատու տարվա եկամուտների աղբյուրների, աշխատանքի վարձատրություն ստացել է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» կազմակերպությունից, ՀՀ ԱԳՆ-ից, «Այդի բանկ» և «ՎՏԲ- Հայաստան» բանկերից՝ համապատասխանաբար ստանալով 24 մլն դրամ, 5 մլն 894 հազար դրամ, 28 մլն 897 հազար դրամ և 9 մլն 712 հազար դրամ։
Ծախսերի բաժնում Ջավադյանը նշել է, որ հագուստի և ճանապարհածախսի համար ծախսել է 42 հազար եվրո, 2 մլն 554 հազար դրամ, 5 700 դոլար։
Վարկերի մարմանն ուղղել է 47 մլն 372 հազար դրամ։ Անշարժ գույքի վերանորոգման համար ծախսվել է 21 մլն 688 հազար դրամ։ Ջավադյանի՝ արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 133 մլն 247 հազար ՀՀ դրամ։
Հավելենք նաև, որ Ջավադյանը միջազգային և արտաքին հարաբերությունների վերաբերյալ ոչ մի կրթություն չունի, սակայն այս պաշտոնում է և իշխանության սիրելին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>