«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով
11
«Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
«Lenta.ru»-ն անդրադարձել է Պետդումայի արձագանքին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Խուզարկություններ և ձերբակալություններ Վաղարշապատում Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու է ձերբակալել Էջմիածնի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամներին Որպես անհետ կորած որոնվող Լիաննա Արաբյանը հայտանբերվել է Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսին անդրադարձել է Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացնելուն Նպատակն ատոմակայանը փակելն է. միլիարդներով հեքիաթ-ուրվական են վաճառում մեզ. Սյունիքը կվերածվի քաղցկեղածին աղբանոցի. Լևոն Զուրաբյան Ինչքան փող է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (տեսանյութ) Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Նա մնացել է 2018 թվականում, իսկ մարդիկ հիմա ուժեղ ձեռք են փնտրում. «Հրապարակ» Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Տրանսպորտը թանկացավ, պայմանները վատացան (տեսանյութ) Ինչո՞ւ չի լուծվում Վարդաշենի բնակիչների խնդիրը․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Նոր Խարբերդի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Փոսերն առաջանում են ոչ թե աղից, այլ չնորոգելուց․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Քաղաքացիները զեբրան անցնում են, հայտնվում ցեխակույտի մեջ․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը. ՀԱՍԵ քահանայից դասկ հայտարարությունը ՔՊ-ի տարածքային կառույցներում մարտեր՝ առանց կանոնների են ընթանում․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ՔՊ-ի ձիերը Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Էրդողանը գոհ է «սահմանազատումից» (տեսանյութ)

Հայաստանին տարածքների հանձնումն ըստ երևույթին կշարունակվի:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

««Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհ է Բաքվի և Երևանի միջև «խաղաղ գործընթացի դրական զարգացումից»։ Այդ մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։

«Անկարան ուշադիր հետևում է այս գործընթացին», հավելել է նա։ «Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում արդար և տևական խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ու նաև հարևան երկրների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, որ պետք է դադարեցնել արտաքին ուժերի սադրանքները, որոնք սնվում են տարածաշրջանի անկայունությամբ։ «Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- վստահեցրել է Էրդողանը։

Եթե Էրդողանի «քաղաքական լեզվից» թարգմանենք ավելի հասկանալի լեզվի, ապա կհասկանանք, որ Թուրքիան և նրա նախագահը գոհ են Հայաստանի իշխանություններից, որոնք կատարել են Բաքվի և Անկարայի հերթական պահանջը։

Էրդողանի հայտարարությունները, թե Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար, և որ արտաքին ուժերի սադրանքները, որոնք սնվում են տարածաշրջանի անկայունությամբ, պետք է դադարեցվեն, վկայում են այն մասին, որ «սահմանազատման» գործընթացը (որն ավելի շատ նման է ՀՀ-ի կողմից միակողմանի զիջումների) շարունակվելու է, և ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստվեն նոր տարածքային կորուստների թե՛ Տավուշում, թե՛ Գեղարքունիքում և թե՛ Սյունիքում։

Փաստացի, երկրորդելով Էրդողանի խոսքերին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր չբացառեց, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով:

Եթե մեկ վայրկյան վստահենք իշխանություններին, նույնիսկ հավատանք նրանց գլխավոր քաղաքական գործընկեր Էրդողանին, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար, տրամաբանական կլինի այդ շրջանակներում դրական քայլեր տեսնել Ադրբեջանի կողմից: Օրինակ, «սահմանազատման» հաջորդ փուլը պետք է անցկացվի Ջերմուկում և մենք պիտի տեսնենք, թե ինչպես են ադրբեջանական զորքերը հեռանում 2022 թվականի սեպտեմբերին գրավված դիրքերից։

Ի վերջո, իշխանական քարոզչությունը կառուցում է մի իրականություն, որտեղ այդ «բարի կամքի ժեստի» համար համար ամեն ինչ կա՝ «սահմանազատում» իրականացնելու Երևանի և Բաքվի պատրաստակամությունը, Թուրքիայի հավանությունը, ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա ողջ «քաղաքակիրթ աշխարհի» հավանությունը։ Բա, «զադերժկան» ինչո՞ւմ ա: Ինչո՞ւ Ջերմուկում չի սկսվել «սահմանազատման» գործընթացը, որը պետք է հանգեցնի Ալիևի զորքերի դուրսբերմանը Հայաստանի Հանրապետության տարածքներից։

Իսկ գուցե այս գործընթացը չի՞ սկսվել, որովհետև ոչ ոք չի էլ պատրաստվում սկսել այն, իսկ ՀՀ իշխանությունները միտումնավոր մոլորեցնում են իրենց ընտրողներին։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>