Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ)
«Շատ խնդրահարույց պայմաններում ենք այսօր գտնվում, որովհետև մարդու իրավունքների պաշտապանությունն այն հերթական բնագավառնբերից է, որի շուրջ հանրության մեջ ծայրահեղ երկբևեռ մոտեցում է ձևավորված»: Այս մասին Այլընտրանքային նախագծերի խմբի նախաձեռնած «Մարդու իրավունքները՝ Հայստանում» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից օրվա իշխանությունն իրեն դրոշակ է դարձրել և անհամեստորեն իրեն գովերգում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը դրական ուղեծրում պահելու առումով, որին իբր իրենք հասել են և մյուս կողմից կա փաստացի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքները պարբերաբար ոտնահարվում են։
«Մյուս կողմից ունենք իրականություն, երբ բազմաթիվ քաղբանտարկյալներ են առկա, հենց առաջին հերթին խոսքի իրավունքի հիմնարար իրավունքի իրացման հետևանքով»,-հայտարարեց սահմանագրագետը:
Աղբյուր՝ Yerevan.today