Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի
Դիտել նաև
Գիտնականների հայտարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ
Ծնողները Հայոց պատմության 7-րդ դասարանի «դասագրքի» համար դատի են տվել նախարարին
Բողոքի ակցիա․ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը (տեսանյութ)
Պատմության դասագիրք գրելը դարձել է ճանապարհ ասֆալտապատելու պես բան. Կարո Վարդանյան (տեսանյութ)
Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
Ստեփան Դանիելյանը գրել է. «Բայց պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի։Պատմաբանն ամենավերջին մասնագիտությունն է, որը կարող է մասնակցի դասագրքի կազմմանն, այն էլ սրբագրիչի հետ միասին, որ տարեթվեր ու ամսաթվեր ճշտի։ Պատմության դասագրքերը երկրի կարևորագույն տեքստերից է, սահմանադրության կարեւորությամբ ու այն ոչ թե անցյալն է նկարագրում, այլ ապագան է կառուցում։ Պատմության դասագրքի կազմմանն վրա առաջին հերթին պետք է աշխատեն քաղաքագետները, սոցիոլոգները, մշակութաբանները, միջազգայնագետներն, ուսուցիչներն ու, ամենավերջում, մեկ-երկու պատմաբան, սրբագրիչի կարգավիճակով։ Ու դա գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։ Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում»։