«25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի
21
Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հաղթանակ․ դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերը 13 անգամ թանկացնող ապօրինի որոշումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հայցի շնորհիվ կարմիր կետագծերի թանկացումը ճանաչվել է անվավեր․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Ավտոկայանատեղում կայանելու համար վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով»․ դատարանի որոշումը Նախնական հաղթանակ. «Մայր Հայաստանը» հաղթել է կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական վեճը․ քաղաքային իշխանությունը պարտվեց Պատերազմ Արցախում
Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գործընթացը. Տիգրան Աբրահամյան Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ. Ֆիդան ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգևը, որը նշանակել է Սիրիայի նոր թրքամետ ղեկավարի համար Պոպուլիստական խոստումների շքերթը շարունակվում է. Վարազդատ Հարությունյան Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի «Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել Աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն անգին գանձ է. Գառնիկ Դանիելյան Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» «Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե» «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի Քարվաճառում գրանցված երկրաշարժը զգացվել է Ջերմուկում, Վայոց Ձորի և Սյունիքի բնակավայրերում «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են Ինչպե՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով․ Արման Թաթոյան Բաքվում կալանքի տակ պահվող 15 անձի 2548 դրվագով մեղադրանք է առաջադրվել Կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար, թե ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները

Ընկալման շեղումներ կամ՝ նորից՝ «ո՞րն է, բաբո, մեր Հայրենիք...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակին առիթ ունեցել ենք (և ոչ միայն՝ մենք) անդրադառնալ ընկալման այնպիսի շեղումների, որոնք ամփոփ արտացոլվում են «էս ժողովուրդը», «էս երկիրը», «էս քաղաքը» արտահայտություններով: Մեզանից շատերն են այդպես արտահայտվում: Անգամ՝ չնկատելով, այնքան, որ սովորական մի բան է դա դարձել կամ ընկալվում:
Մինչդեռ շեղումը, ընդգծենք՝ ընկալմա՛ն շեղումը, ակնհայտ է: Ասելով՝ «էս երկիրը (ժողովուրդը, ազգը, հասարակությունը)», մենք մեզ դուրս ենք դնում այդ ամբողջից, այդ հավաքականությունից: Մենք մեզ օտարում ենք կամ դրսևորում ենք մեր՝ արդեն օտարացածությունը: Հակառակ դեպքում կասեինք՝ «մե՛ր երկիրը (ժողովուրդը, քաղաքը և այլն): Բայց եթե միայն ընկալման շեղումներն այդքանով սահմանափակվեին... Չեն սահմանափակվում:
Այս օրերին մարդու ականջ են սղոցում այսպիսի արտահայտություններ, որ հնչում են հատկապես տարատեսակ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների շուրթերից, հեռուստաեթերից, տարբեր հայրենակիցների խոսքուզրույցում. «արցախահայություն», «Արցախի հայություն», «Ղարաբաղի հայություն»:
Որպեսզի միանգամից գլխի ընկնեք, թե դա որքան սխալ, որքան տարանջատող, օտարող, խորթացնող ու անընկալելի արտահայտություն է, առաջարկում ենք շարքը շարունակել, ըստ հնարավորության՝ բարձրաձայն: Օրինակ, ասեք՝ «շիրակահայություն», կամ՝ «կոտայքահայություն», կամ՝ «լոռվահայություն», կամ՝ «տավուշահայություն», կամ՝ «արմավիրահայություն»…

Համոզվեցի՞ք: Քիչ է մնում արդեն ասենք՝ «հայաստանահայություն»:

Եթե Սփյուռքի տարբեր գաղթօջախների դեպքում ընկալելի են, օրինակ՝ սիրիահայեր, լիբանանահայեր, ամերիկահայեր, ֆրանսահայեր (և այդպես շարունակ) արտահայտությունները, ապա իսկապես վայրիվերո և ականջ սղոցող հնչողություն ունեն «միբուռացած» Հայրենիքի տարբեր մարզերում ապրող հայրենակիցների վերաբերյալ բերված օրինակները: Բայց, ախր, ասվում է, չէ՞: Ասվում է, հնչում է ու բեկորում առանց այն էլ բեկորված, փսորվող «կեսբուռացած» ժողովրդին:

Ի դեպ, Հայրենիքի մասին: Եվ սա իսկապես կարևոր է ու, ցավոք, ընկալման շեղումների մեջ վատթարն է:

Այնպիսի խորացող տպավորություն է, որ մեր ժողովրդի, մեր հասարակության մի որոշակի մասը չունի այն, ինչը կոչում են «Հայրենիքի զգացողություն»: Այդ երևույթի դրսևորումները դիտարկելու առիթներ էլ են եղել: Մասնավորապես, երբ վտանգ է սպառնում կամ, ասենք, հարձակում է տեղի ունենում Վայոց ձորի սահմանին, Աշոցքում կամ Երևանում չի զգացվում, որ մարդիկ անհանգստացած են դրանից կամ տագնապած: Շատերը նույնիսկ կարծում են, թե՝ «դե, դա հեռու է…», պատկերավոր ասած՝ «դեռ մեր տներին չեն հասել…»: Ու ընկնում են թունավոր ինքնախաբեության մեջ, թե՝ ոչինչ արտառոց չի կատարվում, թե՝ կարելի է շարունակել ապրել առաջվա պես: Ամենից կարևորը ընկալման շեղումն է, այսինքն՝ այն ընկալման բացակայությունը, որ «ինչ-որ տեղ, սահմանին» սպառնացող վտանգն ուղիղ սպառնալիք է այդ սահմանից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող յուրաքանչյուրիս համար:

Տեսե՛ք, վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում քանի՞ անգամ եք լսել հետևյալ արտահայտությունը. «Արցախի հայերը հայրենազրկման են ենթարկվել» կամ պարզապես՝ «հայրենազրկվել են»: Ցավն այն չէ միայն, որ օրվա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքը ներկայիս շարունակական մղձավանջն է, Արցախի հայաթափումը և պետականության կորստի շոշափելի սպառնալիքը: Ցավը նաև այն է, որ ասում ենք, թե արցախցինե՛րն են հայրենազրկվել: Այ, այստեղ է նաև կատարված աղետի, դրա ընթացքը կասեցնել չփորձելու «գաղտնիքը»:

Ո՜չ, ժողովուրդ ջան, միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք, այդ Հայրենիք ասվածի, Հայրենիք եղածի մի բաղկացուցիչ մասն է: Բայց քանի դեռ չկա դրա տիրապետող ընկալումը, որ Խուստուփը միայն սյունեցու լեռը չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի կարևոր ու խորհրդանշական բարձունքներից մեկն է, որ Սև լիճը պարզապես բարձունքի վրա եղած մի լճակ չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի մի կարևոր հատվածն է, մենք շարունակելու ենք կորցնել, մեր Հայրենիքը շարունակելու են կռկել, շարունակելու են տձևել, կտրտել, մինչև... չգոյություն:

Արցախցին իր բնօրրանից է բռնագաղթել: Բայց հայրենազրկվել ենք բոլորս՝ հայերով ու ՀՀ քաղաքացիներով: Եվ, եթե չկա դրա ընկալումը, կրկնենք ավելի պարզ՝ շարունակելու ենք զրկվել:

Այ, ասում են, արցախցիները փախստական են կամ փախստականի կարգավիճակ պիտի ունենան: Մարդը ո՞նց կարող է սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակով լինել: Եվ ո՞ւմ է առհասարակ պետք այն իշխանությունը, որը մարդուն սեփական հայրենիքում փախստական ու տնազուրկ է դարձնում…

Ի դեպ, ոչ բարով իշխանության մասին: Այս նյութն արդեն պատրաստ էր, երբ լրահոսում հայտնվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում էլի ինչ-որ բաներ է խոսել… Հայրենիքի ու պետության թեմայով: Պարզվեց՝ չէր խոսել, այլ դեմագոգիայի հերթական խմբաքանակն էր արտանետել: Իբր՝ «գուՅտ է արել», թե՝ «հայրենիքը պետությունն է», իսկ պետությունը՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, ու՝ վե՛րջ: Դրանից այն կողմ, ըստ Նիկոլ Փաշինյանի «դոկտրինի», ոչ մի հայրենիք էլ չկա, ավելի ճիշտ՝ իր հասկացողությամբ՝ ուրիշների հայրենիքն է: Փաշինյանի ու նրա ամբողջ ՔՊ կազմի համար անհող քոչվորների հայրենիքներն են, հասկանո՞ւմ եք, մեր բազմահազարամյա երկրի այս կամ այն հատվածները: Արցախը, ըստ Փաշինյանի, թուրքերի հայրենիքն է, հայերինը չէ՛: Նախիջևանը թուրքերինն է, հայերինը չէ: Վաղն ի՞նչ են հայտարարելու ոչ Հայրենիք: Այդպես է լինում, երբ անհայրենիքությունը վերև է բարձրանում, երբ անհայրենիքներն են որոշում կայացնում, իսկ արդյունքում հայրենազուրկ են դառնում բոլորը…
Մի հռետորական հարց մնում է. բա «միջազգայնորեն չճանաչված» Ստեփանակերտի կենտրոնում, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր կոկորդդ պատռում, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan