Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
4
Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Պատերազմ Արցախում
Տիգրա՛ն Ավինյան, հայդե՛, դուրս արի փողոց ու էս վիճակը տես (տեսանյութ) Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ) Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության պլակատային արձագանքները ամերիկյան ագրեսիային Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը Ադրբեջանցիները հատուկ թաքստոցներ են կառուցել Ճամբարակից դիակը բերում են Սևանում են հերձում. Արման Ղազարյան ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թևանյան Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից 90-ը ՀՀ քաղաքացիներ են Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրենյանց Էս ա ոմանց շատ սիրելի «քաղաքակիրթ Արևմուտքի» իրական դեմքը: Է՛ս են նրանք բերում, հատկապես ԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ Նիկոլը մնաց իր «պրիոմի» տակ (տեսանյութ) Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Խամենեիի որդին ընտրվել է որպես Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ․ ԶԼՄ Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «2 ամիս կչլվեք, զատո 5 տարի գործով ապահովված կլինեք» Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք Որոշել եմ վայր դնել Երևանի ավագանու անդամի իմ մանդատը Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի Իսկ նվազագույն աշխատավարձը, որը ստանում են աշխատող աղքատները, 5 տարում աճել է ընդամենը 8 հազար դրամով. Թադևոս Ավետիսյան

Ինչո՞ւ հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ. Արսեն Ջուլֆալակյան

Նման ու մի շարք այլ հարցեր է բարձրացրել անվանի ու բազմատիտղոսակիր ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը՝  հոկտեմբերի սկզբին Լոզանում տեղի է ունեցած «Մարզիկների միջազգային ֆորումում», որին մասնակցել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: 
«Սպորտը դեռ միավորո՞ւմ է, թե՞ բաժանում երկրները»,- հարցրել է Արսեն Ջուլֆալակյանը, որ բավականին տպավորիչ, անկեղծ ու անմիջական ելույթ է ունեցել: 
Արսեն Ջուլֆալակյանի ներկայացրել է armsport.am կայքը.
Ինչո՞ւ հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ
«Ուզում եմ հնարավորինս շատ մարզիկների տեսնել: Ինձ համար շատ դժվար է խոսել, անկեղծ ասած, մտադրություն չունեի այստեղ խոսելու, բայց այս ամբողջ քննարկումից հետո չկարողացա ձեռքերս ծալած նստել և լռել։
Ես Հայաստանից եմ, և հիմա իմ երկրում պատերազմ է։ 120 հազար հայ լքում է իր տունը, իր պատմական հողը. մեզ մոտ մեծ թվով մարդիկ են սպանվել։ Պաշտոնապես մենք նույնիսկ չգիտենք, թե որքան։ Բայց ես չեմ ուզում շատ խոսել այս մասին և ձեզ վրդովեցնել: Ես ուզում էի այս տեղեկատվությունը կիսել այլ երկրների գործընկերների հետ, որպեսզի դուք հասկանաք, թե որքան հստակ եմ ես հասկանում իրավիճակը: Ես ատում եմ պատերազմը, դա ինձ հետ պատահեց, և ես գիտեմ, թե ինչ է դա: Ես դա զգում եմ իմ մաշկի վրա:
Ինձ համար շատ դժվար է ինձ զսպելը։ Ասում են՝ տղամարդիկ լաց չեն լինում, իսկ դուք պատկերացում չունեք, թե ես ինչ եմ զգում: Փորձում եմ ժպտալ, որպեսզի ցույց չտամ, թե ինչ է կատարվում ներսումս։ Շատ եմ ցավում, որ ես՝ այդքան ուժեղ և հայտնի, չեմ կարող ոչինչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի հետ պատերազմն իմ երկրում և օգնելու իմ հայրենակիցներին։
Այն, ինչ ուզում եմ փոխանցել բոլորիդ՝ ձեր երկրների շատ հայտնի մարդկանց, ՄՕԿ-ի նախագահին հետևյալն է՝  Մի՛ արգելեք սպորտը։
Ճնշում գործադրեք ձեր երկրների կառավարությունների վրա, պատերազմներ վարող քաղաքական գործիչների վրա։ Բայց մի պատժեք այլ մասնագիտություն չունեցող մարզիկներին։
Ինձ հարցրին՝ կապվե՞լ եք ուկրաինացի մարզիկների հետ։ Այո, Ուկրաինայից շատ մարզիկների հետ եմ խոսել, քանի որ այնտեղ ընկերներ ունեմ։ Ես երկար տարիներ եմ անցկացրել Ուկրաինայում, դա ինձ շատ հարազատ երկիր է։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Շփվել եմ թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի մարզիկների հետ։ Եվ ես գիտեմ, թե ինչպես են նրանք տառապում՝ այս բոլոր երկրների մարզիկները: Իմ երկրից, աֆրիկյան երկրներից…
Իմ մյուս ուղերձը՝ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե արգելեք բոլոր երիտասարդ մարզիկներին։ Ի՞նչ կմնա նրանց՝ միայն հանցագործություն։ Էլ ի՞նչ են անելու։ Արևմտյան երկրները «արգելել» են կրթությունը, արգելել են մշակույթը. այժմ սպորտը կարգելվի։ Ի՞նչ է լինելու ապագա սերնդի հետ։ Սրանից հետո ինչպե՞ս ենք նայելու նրանց աչքերին։ Ինչպե՞ս բացատրեմ իմ ընկերներին և գործընկերներին, թե ինչու է նրանց արգելվում մրցել։
Մեկ շաբաթ առաջ Սերբիայում կայացավ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այնտեղ բազմաթիվ ռուսներ և բելառուսներ են հանդես եկել՝ այլ երկրների՝ Ալբանիայի, Մակեդոնիայի, Սլովենիայի դրոշների ներքո: Նրանք մրցում էին ուկրաինացիների հետ, և մենք ոչ մի հակամարտություն չենք ունեցել. ունեինք նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ։ Հայերն ու ադրբեջանցիները գոտեմարտել են նույն գորգի վրա. այդ պահին պատերազմ էր ընթանում մեր երկրում։ Ինչպե՞ս բացատրել, թե ինչու հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ։
Սպորտը մարտի դաշտ չէ. Սպորտը պետք է լինի խաղաղ կղզի, հնարավորություն, որի միջոցով մենք կարող ենք կամուրջներ կառուցել։ Այո, կարող է իդեալականացված թվալ, բայց եթե այս կղզին էլ կործանենք, հնարավոր է, որ ընդհանրապես լուծում չգտնենք։ Պետք է ճնշում գործադրել քաղաքական գործիչների, բայց ոչ մարզիկների վրա։ Նրանք սպորտից բացի այլ մասնագիտություն չունեն։ Եթե ​​քանդենք նրանց երազանքը, հետո ինչպե՞ս կբացատրենք նրանց։
Գերմանիայի ներկայացուցչուհին ավելի վաղ նշել էր, որ մենք պետք է հասկանանք, թե ինչու ենք դա անում։ Ուզում եմ ասել՝ ինչպե՞ս բացատրենք կանանց, թե ինչու ենք նրանց արգելում հանդես գալ, եթե նրանք պատերազմի հետ կապ չունեն։ Այո, եթե մարզիկները ներգրավված են պատերազմների մեջ, եթե նրանք ինչ-որ բանում մեղավոր են, բոլոր երկրներում, մենք պետք է պատժենք նրանց։ Բայց ինչո՞ւ պատժել ոչ մի բանում մեղավորություն չունեցող, քաղաքականությունից չհասկացող մարզիկներին, ովքեր չեն կարող անգամ քվեարկել ընտրություններին, քանի որ նրանցից ոմանք 18 տարեկանից ցածր է։ Բայց մենք բոլորին պատժում ենք։ Եվ իմ կարծիքով, սա անարդար է։
Մտածեք այդ մասին. եվս մեկ անգամ դիմում եմ բոլորին և ՄՕԿ-ի նախագահին՝ ճնշում գործադրեք քաղաքական գործիչների վրա, որպեսզի դադարեցնեն պատերազմները»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>