Երևանն անտերության մատնելու մաստեր կլասս (տեսանյութ) Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը» չպետք է տարածվի «Զանգեզուրի միջանցքի» վրա Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են
18
Դավիթաշենում Եղվարդի խճուղին անցել է ջրի տակ Երևանը կրկին Վենետիկի է վերածվել Աղետն անխուսափելի է դառնում. Արարատ Միրզոյանը և Էրդողանը կհանդիպեն ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ. դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է․ինչ կապ ունի Աղազարյանի որդին Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Անդրանիկ Թևանյան Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է Որքան շատ փող են հատկացնում քաղաքային իշխանությանը, այնքան վիճակն ավելի անմխիթար է դառնում.Մանուկ Սուքիասյան Փաշինյանի Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Պատերազմ Արցախում
Դավիթաշենում Եղվարդի խճուղին անցել է ջրի տակ Երևանը կրկին Վենետիկի է վերածվել Երևանն անտերության մատնելու մաստեր կլասս (տեսանյութ) Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած» Բարձրաստիճան պաշտոնյայի որդին հարվածներ է հասցրել պարեկին, բայց նրան չեն ձերբակալել. հաղորադգրություն Աղետն անխուսափելի է դառնում. Արարատ Միրզոյանը և Էրդողանը կհանդիպեն Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ. դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը» չպետք է տարածվի «Զանգեզուրի միջանցքի» վրա Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է․ինչ կապ ունի Աղազարյանի որդին ՔՊ-ի ասֆալտապատման ձախողումը և բյուջեի մսխումը (տեսանյութ) Փաշինյանը կարող է համաձայնել Թուրքիայի պայմաններին․ Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը չունի ռազմավարություն և տեսլական․ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը EADaily-ին Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են Անվտանգության աշխատակիցը մոտենում է թիկունքից և Ռուբեն Հակոբյանի ուսից քաշում. Տեսանյութ Մի ճանապարհ կա Անկախության հռչակագիրը պահելու՝ օր առաջ ազատվել այս չարիքից. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. Կոչուբաև. Տեսանյութ «Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը (տեսանյութ) Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Անդրանիկ Թևանյան Վարդան Օսկանյան. Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու ու աբսուրդային պահանջներ է դնելու «Ռոսպոտրեբնադզորն» առգարվել է ՀՀ-ում գրանցված սննդային կենսաբանորեն ակտիվ հավելումներ Ինչո՞ւ ինքը՝ Փաշինյանը չի արտագաղթել տապակած լոբու պատճառով Հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. ՆԳՆ-ն՝ հերթերի մասին Բագրատ սրբազանն ԱԺ-ում ելույթն սկսեց չարի մերժման աղոթքով Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես հիշատակի օր սահմանելուց «Որոշ լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով»․ Գագիկ Սուրենյան ՈւՂԻՂ. Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ

Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի

Արցախի Մոխրաթաղի դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Քեշիշյանը գրել է.

«Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում` թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է` աչիկոյի` Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած` երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ` ինչ եմ ասում իրեն, ասում եմ, թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել:

Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել: Մեր գյուղապետին եմ տեսնում: Մի քանի օրում մի քանի տարով մեծացած է երևում պարոն Ամիրյանը: 2 տարի առաջ առաջինն իրեն էի զանգել` տանս մասին հետաքրքրվելու: Հարցրի` իսկ վարձն ինչքա՞ն է, ասաց` ի՞նչ վարձ, գալիս եք մեր գյուղում դասավանդելու, ո՞վ պիտի Ձեզնից վարձ վերցնի: Էսօր ասում է` տեսա՞ր, Աստղիկ, ոնց կորցրինք մեր գյուղը: Ինձ այս դեպքի համար էլ ոչինչ չեն սովորեցրել: Չգիտեմ ինչ ասել գյուղը կորցրած գյուղապետին: Կոկորդս ցավում է անհարմար լռությունից: Մտածում եմ` երբևէ ավելի տխուր հայացք տեսած չկամ: Շենքից դուրս եմ գալիս մի պահ, դռների մոտ աշակերտներս են կանգնած` Արսենն ու Կարենը: Արսենն անակնկալի է գալիս... ընկեր Քեշիշյա՞ն, էս Դու՞ք եք, մի պահ ինձ թվաց` Արցախում ենք բոլորս:

Գրկում եմ էրեխեքին: Ինքս ինձ էլ չգիտեմ ինչ ասել: Չեն սովորեցրել ինչ ասել ուսուցչին, որ դիմավորում է 10 ամսվա բլոկադայից, 3-րդ կռվից ու 2 օրվա խցանումից փրկված աշակերտներին: Որոշում ենք շուտով հանդիպել, երբ բոլորը կգան, բոլորը կտեղավորվեն, բոլոր մերոնք: Քայլում եմ, կանչում են` Աստղիկ: Շրջվում եմ, էլի մոխրաթաղցիներ: Միայն մեկին եմ ճանաչում: Ուզում եմ բոլորին էլ գրկել, ամաչում եմ: Նորմա՞լ է գրկելն անծանոթ մարդկանց, եթե ձեզ միավորում է նույն գյուղը կամ նույն գյուղը կորցնելը: Չգիտեմ, դա էլ չեն սովորեցրել: Հասկանում եմ, որ սա ինչ-որ նոր կյանք է, որն ապրելու ձևը ես դեռ չգիտեմ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan