Ստեփանակերտ ադրբեջանական զորք չի մտել․ ԱՀ տեղեկատվական շտաբ
Դիտել նաև
Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի
Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը
Կոչ ենք անում միանալ Շվեյցարիայի միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին. Արցախի ԱԺ
Արցախցի կնոջը կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար: