Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
26
Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Փաշինյանը հրաշալի է հասկանում, որ «իշխանություն՝ առանց փառքի» բանաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմված քաղաքական կերպարը. Արմեն Աշոտյան

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 7-րդ)

Որքան էլ թերահավատ լինեք, իրականում քաղաքականությունը հնարավոր չէ դիտարկել առանց բարոյականության: Բազմաթիվ են այն պատմական օրինակները, թե ինչպես են զոհաբերվում բարոյական նորմերը հանուն նեղ անձնական, քաղաքական շահերի: Սակայն քիչ չեն նաև այն դրվագները, թե ինչպես են բարոյական ուղենիշները պահում ոչ միայն առանձին գործիչներին, այլև ժողովուրդներին պատմության ճիշտ կողմում և համաշխարհային քաղաքականության երեսին:

Քաղաքականության և բարոյականության փոխհարաբերություններում տեսանելի է առնվազն երկու սկզբունքային դրսևորում.

Քաղաքական արդյունքներ են գրանցվում թե բարոյականության հաշվին, թե բարոյականության շնորհիվ:

Եթե բարոյականության վրայով անցնելն ավելի շատ առանձին անհատների ամբիցիաների և շահերի բավարարման մեթոդ է, ապա բարոյական նորմերի պահպանումը, արժեքներին հավատարիմ մնալն ավելի բնորոշ է հասարակություններին, որոնց շնորհիվ ժողովուրդները պահպանվում են՝ որպես քաղաքական սուբյեկտներ:

Ահա հենց այսպիսի բախում է այսօր Հայաստանում, որտեղ իշխանությունը պահելու համար փաշինյանական ոհմակը հետևողականորեն տրորում է և քանդում անգամ ամենատարրական բարոյական նորմերը, մյուս կողմից` հայ ժողովուրդն է, որի միակ փրկությունն այս իրավիճակում ազգի հավաքական բարոյականի վերաիմաստավորումն է և դրա շուրջ մոբիլիզացիան:

Թե ինչ տարրերից բաղկացած պետք է լինի 21-րդ դարում հայի բարոյականության փրկօղակը, կներկայացնեմ POSTNIKOL շարքի հաջորդ հոդվածում, իսկ հիմա ցանկանում եմ անդրադառնալ գործող ոհմակի ղեկավարի մի կարևոր հիվանդությանը, որը ճակատագրական ազդեցություն է թողնում մինչև այսօր Հայաստանի և Արցախի վրա:

Սովորաբար ցանկացած ղեկավար կառավարման Օլիմպոսին հասնելու և այն պահելու երկու հիմնական մոտիվացիա, շարժիչ ուժ է ունենում` անկախ պատմական ժամանակահատվածից և աշխարհագրությունից: Այդ երկու շարժիչ ուժերն են իշխանությունը և փառքը:

Պատահական չէ, որ մարդկության պատմական, հոգևոր, մշակութային ժառանգության մի զգալի մասն առաջացել և հասել է մեր օրեր հենց տարաբնույթ ղեկավարների փառքի ծարավին հագուրդ տալու համար. եգիպտական բուրգերից՝ մինչև Կոլիզեյ, Վերսալից՝ մինչև հռոմեական տաճարներ, և այլն:

2018-ի ապրիլ-մայիսից Փաշինյանը ստացավ այդ բաղձալի փաթեթը` անսահման իշխանություն և շլացուցիչ փառք, որը դրսևորվում էր ոչ միայն ներքնաշորերի վրա հայտնված հայտնի սիլուետով, այլև միջազգային մամուլի գլխագրերով և Հայաստանում ի հայտ եկած «հեղափոխական ուռոդիկի» նկատմամբ համաշխարհային հանդիսատեսի զարմանք-հրճվանքով:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը, կորցնելով իր փառքը, պիտի հրաժարվեր նաև իշխանությունից, քանզի անդառնալի կորսված էր այլևս իր հեղինակության քաղաքական ամբողջականությունը:

Սակայն չարաբաստիկ կապիտուլյացիայից առ այսօր նրա պայքարն իշխանությունը պահելու համար ստացավ ամենաայլանդակ դրսևորումները, որպես «փառքի ամպուտացիայից» հետո մի ոտքի վրա մնացած մարդու բարդույթ: Իսկ ամպուտացված փառքը ցավում է ֆանտոմային ցավերով, հեղափոխական «համաժողովրդավարական սիրո» սպեղանին կեղտոտվեց և պոկվեց` կրկին մերկացնելով մանկապատանեկան բարդույթները և սիրված լինելու չբավարարված պահանջարկը:

Փառքի վերացումը նա փորձում է կոմպենսացնել տարբեր ձևերով, նախևառաջ՝ մաքսիմալ մեծացնելով իր իշխանության «ոտքը», ինչը միայն խորացնում է ներքին տվայտանքները, քանզի որքան էլ երկարում է նրա իշխանությունը, այն չի բերում փառասիրության բավարարման: Սա է պատճառը, որ Փաշինյանի քաղաքական այլասերումը հանգում է Կալիգուլայի բանաձևին. «թող ատեն, միայն թե վախենան»:

Նա հրաշալի է հասկանում, որ «իշխանություն՝ առանց փառքի» բանաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմված քաղաքական կերպարը, և այս խնդրի լուծմանն է միտված հանրային սիրո բեմադրված տեսարաններով Փաշինյանի իմիջը պրոթեզավորելու օպերացիան: Բայց որքան էլ նա և իր ոհմակը շարունակաբար բեմադրի «ցավդ տանեմ, մեռնեմ ջանիդ» ցածրակարգ ներկայացումները, ինչպես ֆրանսիացիներն են ասում` «կարելի է գնել կնոջը, բայց ոչ իր սերը»:

Անդառնալի անփառունակության տառապանքները չեն կարող քողարկվել նաև «աննախադեպության» նոպաներով, երկրի «կադաստրի վկայական վերջապես ունենալու» զառանցանքը, «խաղաղության դարաշրջանի» ցնորքը, «Հայկական խաչմերուկի» հեքիաթը, «30 տարվա մեջ ամենաբարձր, ամենակլոր, ամենահաստ, ամենաթանկ, ամենայուղոտ» ոճի անոնսները:

Փաշինյանական անապատացած փառքի դաշտերը չեն ջրվում նաև միջազգային քաղաքական գործունեությամբ, որտեղից ստացվում են միայն նրա պատճառով հայ ժողովրդին նսեմացնող և ստորացնող հերթական ազդակներ: Հատկապես այսօր, երբ արտաքին աշխարհը վերածվել է «մարտեր առանց կանոնների» ակումբի, գեոպոլիտիկ մաչոների ֆոնին ժամանակին «կերված ջու*ուլով» և դրսում «անջու*ուլ» ներկայացող ղեկավարը հաջողության ոչ մի շանս չունի (ներեցեք, որ հիշեցնում եմ երկրի ոչ հեռավոր անցյալից այդ դրվագը):

Այդքանից հետո նրան մի բան է մնում. անել այն, ինչ անում էին իրենց հարգող, գոնե սեփական պատիվը մինչև վերջ գետնով չտված գործիչները. Հաննիբալ, Կլեոպատրա, Ներոն, և այլն (անշուշտ, 21-րդ դարում` քաղաքական իմաստով):

Կարելի է, օրինակ, խարակիրի անել Հակարիի կամրջին` համ էֆեկտիվ կլինի, համ` էֆեկտային:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.09.2023

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan