Անորակ ասֆալտ, թաքնված կապեր (տեսանյութ) 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան
3
Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա Նյու Յորքի գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ ՌԴ-ում կսկսի գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը Անորակ ասֆալտ, թաքնված կապեր (տեսանյութ) Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան «Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին և Վահագն Խաչատուրյանին «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ «Մշտապես գործողության մեջ է, պատրաստ ցանկացած ավանտյուրայի»․ Ստեփան Դանիելյան «2 տարի առաջ Արցախում գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ»․ Տիգրան Աբրահամյան Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը դատապարտում է Եվրոպայի րաբբիական կենտրոնի հայտարարությունն Արցախի վերաբերյալ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։

Հայ դատի գրասենյակի հայտարարության շարունակության մեջ ասվում է․

«ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակն ընդունում է եզրույթի զգայունությունը, հատկապես Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի կրած հսկայական տառապանքների լույսի ներքո և լիովին կարևորում հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների հիշատակը պահպանելու կարևորությունը: Եզրույթը չի օգտագործվել որպես պատմական համեմատություն։ Ցեղասպանության միջազգային իրավական սահմանումը, որը ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948 թվականի համապատասխան կոնվենցիայում, ներառում է հետևյալը՝ «գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ»։ Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են ցեղասպանությունը կանխարգելու և պատժելու պարտականությունը: Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշմամբ՝ «մասնակից պետությունները չպետք է «սպասեն, մինչև կսկսվի ցեղասպանության իրագործումը», և «պարտավորության ամբողջ իմաստը ցեղասպանության կանխարգելումն է կամ կանխարգելու փորձը»:

 

Տարբեր միջազգային անկախ և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների միջոցով ահազանգում են Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականության մասին, որն իր էությամբ ցեղասպանական է։ Իր վերջին զեկույցում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պնդում է՝ «ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ»։ Genocide Watch-ը նույնպես բազմաթիվ ահազանգեր է տարածել այս կապակցությամբ:

Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին՝ բացահայտորեն խախտելով  հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությունը։ 2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ պաշարել են Արցախը՝ արգելափակելով սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը։ Դա տեղի է ունենում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը, Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը: Ադրբեջանն օգտագործում է սովամահության հասցնելու և առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելու քաղաքականություն` հայ ժողովրդին սեփական հայրենիքից հայաթափելու նպատակով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպայի րաբբիական կենտրոնի անդամներին կոչ է անում ճանաչել իրավիճակի սրությունը Արցախում և հավատարիմ մնալ արդարության և մարդու իրավունքների սկզբունքներին, որպես մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին, հանուն արդարության, խիստ կարիք ուներ միջազգային հանրության աջակցության և կարեկցանքի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan