Սամվել Բալասանյանի որդին Փաշինյանի առաջարկով նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` գործարար Միսակ Բալասանյանը, Նիկոլ Փաշինյանի առաջարկով նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Միսակ Բալասանյանին նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»,-ասված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ գործարար Սամվել Բալասանյանը 1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ:
Արդեն 2003-ի ԱԺ ընտրություններին եղել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը, հայտարարել, որ իր ճկատին փորագրված է ՕԵԿ:
Սական ավելի ուշ անդամակցել է ԲՀԿ-ին: 2007 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ից, եղել է ԲՀԿ փոխնախագահ, նաեւ 2010-ից ԱԺ փոխնախագահ:
2012 թ. սեպտեմբերի 9-ին Բալասանյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ, իսկ 2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է անդամակցությունը նաեւ ԲՀԿ-ին: