«25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի
21
Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հաղթանակ․ դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերը 13 անգամ թանկացնող ապօրինի որոշումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հայցի շնորհիվ կարմիր կետագծերի թանկացումը ճանաչվել է անվավեր․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Ավտոկայանատեղում կայանելու համար վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով»․ դատարանի որոշումը Պատերազմ Արցախում
Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գործընթացը. Տիգրան Աբրահամյան Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ. Ֆիդան ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգևը, որը նշանակել է Սիրիայի նոր թրքամետ ղեկավարի համար Պոպուլիստական խոստումների շքերթը շարունակվում է. Վարազդատ Հարությունյան Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի «Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել Աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն անգին գանձ է. Գառնիկ Դանիելյան Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» «Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե» «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի Քարվաճառում գրանցված երկրաշարժը զգացվել է Ջերմուկում, Վայոց Ձորի և Սյունիքի բնակավայրերում «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են Ինչպե՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով․ Արման Թաթոյան Բաքվում կալանքի տակ պահվող 15 անձի 2548 դրվագով մեղադրանք է առաջադրվել

Արտակ Բեգլարյան. Իմ դիմումի համաձայն՝ ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից:
 
Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը:
 
11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները, ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի կյանքի կոչմանը:
 
Կարծում եմ՝ ինձ ճանաչողները լավ գիտեն, որ պետական համակարգում լինեմ, թե ոչ, միևնույն է՝ ես շարունակելու եմ իմ ծառայությունը Հայրենիքիս ու Ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու ԱՀ իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում:
 
Անկախ իմ ոչ առաջնային կարգավիճակից՝ ներողություն եմ հայցում մեր բոլոր հայրենակիցներից, ում ակնկալիքները չեմ կարողացել բավարարել կամ թույլ եմ տվել տարբեր բացթողումներ: Շնորհակալություն նախագահ Հարությունյանին և պետնախարար Ներսիսյանին՝ պետությանը ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, իսկ բոլոր գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար:
 
Պատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ:
 
Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan