ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է
4
Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Պատերազմ Արցախում
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք Որոշել եմ վայր դնել Երևանի ավագանու անդամի իմ մանդատը Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի Իսկ նվազագույն աշխատավարձը, որը ստանում են աշխատող աղքատները, 5 տարում աճել է ընդամենը 8 հազար դրամով. Թադևոս Ավետիսյան ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Միջազգային երկրաշարժ է․ մենք զբաղված ենք «կուկուռուզ» և «պեռաշկի» ուտելով․ Խաչիկյան Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, այլ՝ շարքային լկտի․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել․ Լավրով ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Արամ Վարդևանյան. Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի Արամ Առաջինը չի կարողացել կապ հաստատել Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը Դուբայում է և, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր. Զուրաբյան Նաթանզի միջուկային օբյեկտը վնասվել է հարվածների հետևանքով Զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից. ԿԲ զգուշացումը Ամպագոռգոռ խոսացող իշխանության պահած քաղաքը (տեսանյութ) Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ) Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» Ընտրությունների նախաշեմին ալկաշներին 2 շիշ օղի էլ կտան (տեսանյութ) Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է

Զախարովան էլի հիշեցրեց, թե որն ինչից հետո է ու նա, ցավոք, իրավացի է

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Արցախի հետ կապված վերջին իրադարձություններին, մասնավորապես հայտարարեց. «Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի»:

Ինչ վերաբերում է երեք հայ տղաների, այդ թվում՝ երկու անչափահասների առևանգման վերջին միջադեպին, ապա այստեղ ամենից առաջ պետք է նկատել՝ եթե ռուսական խաղաղապահ ուժերի կոնկրետ այդ ուղեկցողները վստահ չէին, որ կարող են անվնաս տեղ հասցնել նշված տղաներին, ապա չպետք է հանձն առնեին դա անել և չարդարացված ռիսկի ենթարկել երեք հայ տղաների կյանքերը, որ մազից են կախված, քանի դեռ նրանք ադրբեջանական մարդակերների ճանկերից չեն ազատվել ու չեն վերադարձվել Հայաստան՝ որպես ՀՀ քաղաքացիներ:

Այնպես որ, կոնկրետ միջադեպով պատասխանատվության պահ, այդ թվում՝ անձնական, կա՛: Բայց այդքանով հանդերձ, Մարիա Զախարովան, ցավոք, իրավացի է կոնկրետ այն հարցում, որ «Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման...»:

Իսկ սա, կներեք, ամենի՛ց առանցքային հարցն է:

Անկյունաքարայի՛նը: Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում, Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ըստ էության «ջրեց» 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն, ամեն բացասակայնությամբ հանդերձ, նախատեսում էր Բերձորի միջանցք՝ 5 կմ լայնությամբ, ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ, նախատեսում էր անխափան կապ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև:

Բայց Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022-ի հոկտեմբերին թշնամու մոտ հանձն առավ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենց հասկացողությամբ՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Դրանից կարճ ժամանակ անց միայն Ալիևը նախաձեռնեց «բնապահպանական» կապիկությունն ու դեկտեմբերի 12-ից փակվեց դեպի Արցախ տանող միակ նորմալ ավտոճանապարհը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին, ապա պարբերաբար հայտարարեց ու հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Ալիևը, արդեն հենց դրա վրա հիմնվելով, անցավ Արցախի տոտալ պաշարման, ավելին՝ ապօրինի անցակետ տեղադրեց Հակարի կամրջի մոտ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի արած ուրացման հայտարարությունը հարված էր նաև ռուսական խաղաղապահ առաքելությանը, որի քաղաքական հենքը էապես թուլացավ դրանից հետո: Իրավիճակի քաղաքական բովանդակությունը գործնականում արմատապես փոխվեց: Ու Ռուսաստանն առաջին անգամ չէ ընդգծում այդ իրողությունը, ու միայն Մարիա Զախարովան չէ, որ շեշտում է դրա մասին: Նիկոլ Փաշինյանը կարող է էլի շարունակել «ջայլամային» գործելակերպ դրսևորել: Բայց... Դա չի կարող անվերջ շարունակվել: Այո՛, ստեղծված անմարդկային, մղձավանջային իրավիճակն ունի չափազանց կոնկրետ մեղավոր կամ պատասխանատու, ինչպես կուզեք՝ համարեք: Եվ այդ պատասխանատուի, այդ մեղավորի անունն է Նիկոլ Փաշինյան ու ՔՊ:

Այսօր ամենից կարևորը փաշինյանական ռեժիմից ձերբազատվելն է, եթե իսկապես ցանկանում ենք փոխել իրավիճակը, ընդհատել անկումն ու կործանման ընթացքը:

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>